Ռուսական բանակի երգչախումբը կատարել է ենիչերիների քայլերգը04.10.2017
Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի և պարի համույթը Սոչի քաղաքի մոտ տեղի ունեցած ինքնաթիռային աղետի պատճառով զոհված արտիստների կորուստները լրացնելուց հետո առաջին անգամ հանդես է եկել արտասահմանյան համերգով: Այն կայացել է Թուրքիայում՝ Ստամբուլի Ջեմալ Ռաշիտ Ռեյի անվան համերգային դահլիճում: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ասենք, որ համերգն ուղեկցվել է մի շարք թուրք արմատական խմբավորումների բողոքի ակցիայով:
Համերգին հնչել են ինչպես ռուսական հայտնի զինվորական երգեր, այնպես էլ թուրքերեն ստեղծագործություններ, մասնավորապես ենիչերիների «Մեհտեր» քայլերգը և «Հալլիպոլիս» բալլադը:
Համերգին մասնակցել է նաև Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, որը կատարել է պատերազմական թեմայով «Կռունկներ» հայտնի երգը: