Մրցութայինները Կաննում ընտրվել են 1930 ֆիլմերից04.13.2017
Ապրիլի 17-28-ին կկայանաԿաննի միջազգային 70-րդ կինոփառատոնը:
Հեղինակավոր կինոստուգատեսի ղեկավար Թյերի Ֆրեմոն ամփոփելով կինոստուգատեսի նախապատրաստական աշխատանքները տեղեկացրել է, որ մրցութային պաշտոնական ծրագրում ընդգրկվել է 49 ֆիլմ, որոնք ընտրվել են 1930 լիամետրաժ կինոժապավեններից: Նա նաև նշել է, որ փառատոնի հիմնական ծրագրում կլինի 18 կինոժապավեն:
Կաննի 70-ր փառատոնի բացման արարողությունը վարելու է իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին: Բացման օրը կցուցադրվի ռեժիսոր Առնո Դեպլեշենի «Իզմայիլի ուրվականները» կինոնկարը:
Կինոփառատոնի այս տարվա ժյուրիի նախագահն է իսպանացի հայտնի կինոռեժիսոր Պեդրո Ալմադովարը:
Կաննի միջազգային կինոփառատոնը անցկացվում է ամեն տարի: Այն համարվում է կինոաշխարհի ամենահեղինակավոր ստուգատեսերից մեկը: «Կաննի փառատոն» պաշտոնական անվանումը այս կինոմրցանակաբաշխությանը տրվել է 2002թ.-ին: