«Կարմիր գիրքը» քաղաքի նկարագրին սպառնացող կառույցների ցուցակն է04.18.2017
Էրմիտաժի ղեկավար Միխայիլ Պիոտրովսկին հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Գերագույն դատարանի և Բորիս Էյֆմանի բալետի համար նախատեսված շենքերը, կառուցելու դեպքում, կդառնան սպառնալիք հյուսիսային մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rueconomics.ru»-ին:
Պիոտրովսկին կարծում է, որ այդ նախագծերը պետք է մտցնել այսպես կոչված «Կարմիր գիրք», որտեղ նշվում են Պետերբուրգի քաղաքաշինական միջավայրին ոչ հարիր կառույցները:
Էրմիտաժի տնօրենը հույս է հայտնել, որ այդ նախագծերը չեն իրականացվի և ավելացրել է, որ լավագույն տարբերակը կլինի այն, որ, «ինչպես «Ռոսսիա» հյուրանոցի դեպքում, հրաժարվել շենքի կառուցումից և այդ տարածքում հիմնել զբոսայգի:
Այս հայտարարությունը Պիոտրովսկին բարձրաձայնել է «Պետերբուրգցիների համաշխարհային ակումբում»: