Արծվիկ Հարությունյանը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչում է05.10.2017
Հայտնի են դարձել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթացող «Եվրատեսիլ-2017»-ի երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչից եզրափակիչ անցած 10 մասնակիցները:Դրանք են Ավստրալիան, Ադրբեջանը, Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Կիպրոսը, Լեհաստանը, Մոլդովան, Պորտուգալիան և Շվեդիան ներկայացնող կատարողները: Այդ մասին տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը:
Ասենք, որ առաջին կիսաեզրափակիչին ընդհանուր առմամբ մասնակցել են 18 երկրների ներկայացուցիչներ: Եզրափակիչում հանդես գալու իրավունք չեն ստացել Ալբանիայի, Վրաստանի, Իսլանդիայի, Լատվիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի և Չերնոգորիայի ներկայացուցիչները:
«Եվրատեսիլ-2017»-ի երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու էմայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին:
Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Եվրատեսիլ-2017