Առաջարկել են օպերայի գմբեթին գովազդել «Վոպպեր» բուրգեր05.18.2017
Նովոսիբիրսկում «Բուրգեր քինգ Ռոսսիա» արագ սննդի ռեստորանային ցանցի ներկայացուցիչները դիմել են տեղի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ղեկավարությանը առաջարկելով իրենց գովազդը տեղադրել թատրոնի գմբեթին: Քաղաքի մշակութային խորհրդանիշը համարվող շենքը որպես իրենց «Վոպպեր» անունով հայտնի բուրգերի գովազդման վահանակ ծառայեցնելու ցանկություն ունեցող գործարարները այդ նպատակի համար պատրաստ են մշակութային հաստատությանը վճարել կլորիկ գումար՝ 5 մլն ռուբլի: Այդ մասին «regnum.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Թատրոնի տնօրեն Վլադիմիր Կեխմանին հասցեագրված նամակում ռեստորանային ցանցի ղեկավար Իվան Շեստովը նշել է, որ գովազդի մեջ իրենք ցանկանում են «ցուցադրել «Վոպպեր»-ը՝ մեր լավագույն բուրգերը»: Ապա գործարարը ավելացնում է.« Ձեր հետ միասին մենք կդառնանք «Վոպպերային» թատրոն: Որպես փոխհատուցում առաջարկում ենք հովանավորչական օգնություն 5 մլն ռուբլի չափով»:
Թատրոնի ղեկավարությունը մերժել է այս գործարար առաջարկությունը:
Ավելացնենք, որ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը համարվում է Ռուսաստանի դաշնության մշայութային ժառանգության հուշարձան: