Անտուն տղամարդուն հրել է 23-ամյա մի կին06.05.2017
Նյու-Յորքի մետրոյում բալետի պարող Գրեյ Դևիսը փրկել է կառամատույցից գնացքի գծերի վրա ընկած և գիտակցությունը կորցրած թափառաշրջիկին: Այդ մասին «The New York Times»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:
Տեղեկատվության մեջ հիշատակվում է, որ 58-ամյա անտուն տղամարդուն հրել է 23-ամյա մի կին, որը հետո փորձել է դեպքի վայրից փախուստի դիմել, սակայն ձերբակալվել է ոստիկանների կողմից:
Դևիսը նկարագրել է, թե ինչպես է ինքը ցած թռել ստորգետնյա երկաթուղու փոսի մեջ և այնտեղից վեր բարձրացրել անգիտակից վիճակում գտնվող տղամարդուն: Տուժածին կառամատույցի վրա բարձրացնելուց հետո նա իր մարզվածության շնորհիվ նույնպես կարողացել է վերև բարձրանալ: «Ես անգամ չէի կասկածում, որ կառամատույցն այդքան բարձր է»,- ասել է նա:
«Մարդիկ բղավում էին և օգնություն կանչում, սակայն, ոչ մեկը ներքև չէր իջնում: Այդ պատճառով էլ ես թռա ցած»,- ասել է Դևիսը:
Տուժածը հոսպիտալացվել է: