Օգոստոսին կկայանա հնագույն քաղաքների առաջին ֆորումը07.25.2017
Ռյազանի նահանգապետի պաշտոնակատարի նախաձեռնությամբ Ռուսաստանի այդ վաչական տարածքի մայրաքաղաքում օգոստոսին կկայանա հնագույն քաղաքների միջազգային ֆորում, որին մասնակցում են աշխարհի 500 ամյա պատմությամբ քաղաքների ներկայացուցիչները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Ռյազանը ոչ միան դաշնության կենտրոնական տարածաշրջանների, այլև ողջ Ռուսաստանի հնագույն քաղաքներից է և հանդես է գալիս որպես այդ միջազգային միջոցառման հարթակ: Հանդիպման ժամանակ օրակարգում կլինեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցեր և կանցկացվի ընդարձակ մշակութային ծրագիր:
Նահանգապետի պաշտոնակատարը նաև աել է, որ հնագույն քաղաքների որևէ միավորում մինչև այժմ աշխարհում գոյություն չունի, սակայն շատերի մոտ կան համանման խնդիրներ՝ դա և ճարտարապետության, և մշակութային ավանդների, արհեստների, ուտեստների պահպանումն է և քաղաքային միջավայրի զարգացումը:
Ավելացնենք, որ Ռյազանի այս նախաձեռնությունն արժանացել է ՌԴ նախագահին կից զբոսաշրջության լիազորված խորհրդի օժանդակությանը: