Ա.Ուչիտել.«Այդ տեսարանը էրոտիկ չէ»07.28.2017
Աղմկահարույց «Մաթիլդա» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը հրաժարվել է կատարել պարուհու մերկացած կրծքի և առանձնացված մի շարք այլ տեսարանները կինոնկարից հանելու Ռուսաստանի մշակույթի նախարարությանը կից գործող Հանրային խորհրդի պահանջը : Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mskagency.ru»-ին:
«Բնականաբար ես ուղղումներ չեմ անելու: Հենց մերկացած կրծքի այդ տեսարանը էրոտիկ չէ: Ես չեմ ցանկանում դա քննարկել, ոչ մի ուղղում չի լինելու»,- ասել է Ուչիտելը:
Ավելի վաղ Ռուսաստանի մշակույթի նախարարությանը կից գործող Հանրային խորհրդի նախագահ Պ. Պոժիգայլոն առաջարկել էր կինոնկարում «կրճատել հոլլիվուդյան» և մի շարք այլ տեսարանները:
Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմն անդրադառնում է ապագա Նիկոլայ 2-րդ կայսեր և բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրային հարաբերություններին՝ ռուսական կայսրության այդ ժամանակաշրջանի պատմության ֆոնի վրա:
Այս թեմայով այլ հղումներ-1