Ստեղծման պահին եղել են ժամանակակից և առաջացրել են հակասական վերաբերմունք09.29.2017
Ժամանակակից արվեստի Մոսկվայի բիենալեն, Պետական Տրետյակովյան պատկերասրահի և Լոմոնոսովի անվան պետհամալսարանի հետ, մեկնարկել է նոր կրթական ծրագիր: Նախագծի հեղինակները նպատակ են հետապնդում ցուցադրել և բացատրել, որ բոլոր համաշխարհային դասական ստեղծագործությունները իրենց ստեղծման պահին եղել են ժամանակակից և առաջացրել են հակասական վերաբերմունք: Այդ մասին «iz.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է«taglur.am»-ը:
Այսօր արվեստի պատմությունը մատուցվում է որպես հաստատուն, աներկբա իրողություն: Չի հիշատակվում տարբեր արվեստասերների վերաբերմունքն այս կամ այն երևույթի նկատմամբ, համոզված են այս ծրագրի հեղինակները:
Նոր կրթական ծրագիրը կազմել են Լոմոնոսովի անվան համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս Եկատերինա Կոչետկովան և Տրետյակովյան պատկերասրահի աշխատակից Կիրիլ Սվետլյակովը: Այս երկու մասնագետներն էլ իրենց աշխատանքը կմեկնաբանեն ռուսական հեռուստատեսության «Մշակույթ» («Կուլտուրա») ալիքով, որի առաջին թողարկումը կկայանա սեպտեմբերի 30-ին,Մոսկվայի ժամանակով ժամը 15:25-ին: