2017թ.-ի գրականության գծով նոբելյան մրցանակակիրը Քաձուո Իսիգուրոն է10.05.2017
2017թ.-ին գրականության ոլորտում նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Քաձուո Իսիգուրոյին: Այդ մասին մրցանակաբաշխության «nobelprize.org»-ի էջում տեղ գտած հրապարակումը փոխանցում է «taglur.am»-ը:
Իսիգուրոն հայտնի է «Օրվա մնացորդը», «Մի թող, որ հեռանամ» և «Թաղված Հսկան» վեպերով:
«Զգացմունքային մեծ ուժի ստեղծագործություններում նա բացահայտել է մեր երևութական զգայությունների տակ գտնվող անհատակ կապը աշխարհի հետ»,- նշված է ակադեմիայի հաղորդագրության մեջ:
Քաձուո Իսիգուրոն 63 տարեկան է: 1989թ.-ին լույս տեսած «Օրվա մնացորդը» վեպի համար նա արժանացել է Բուքերյան մրցանակի, դրա հիման վրա նկարահանվել է կինոնկար, որտեղ հանդես են գալիս Էնթընի Հոփքինսը և Էմմա Թոմփսոնը:
Իր առավել հաջողված և բարդ վեպը նա համարում է 1995թ.-ին լույս տեսած «Անմխիթարություն» վեպը, որի գործողությունները կատարվում են ատելի կենտրոնական եվրոպական մի երկրում:
2017թ.-ի նոբելյան մրցանակի չափը կազմում է 9 մլն շվեդական կրոն (1,1 մլն ԱՄՆ դոլար):