Կինոռեժիսորը երկրի նախագահին կոչ է անում ազնիվ քաղաքական պայքար մղել10.09.2017
Ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, որի «Անսեր» ֆիլմը առաջիկայում ներկայացնելու է Ռուսաստանը «Օսկար» մրցանակաբաշխությանը, տեսագրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ազատ արձակել իր հիմնական քաղաքական հակառակորդ և 2018 թվականի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հավանական մրցակից Ալեքսեյ Նավալնուն, որը դատարանի որոշմամբ դատապարտվել է 20 օրյա ազատազրկման:
Զվյագինցևը իր դիմումի մեջ նշում է, որ «Ռուսաստանի նախագահը, ինչպես և ցանկացած մեկ այլ երկրի մեկ այլ նախագահ, հանդիսանում է սեփական քաղաքացիների կյանքի և արժանապատվության երաշխավորը: Ի՞նչ արժանապատվության մասին կարելի խոսել,- հարցնում է ռեժիսորը,- երբ քեզ առաջարկում են ընտրել մեկից՝ մեկին»:
Ըստ Անդրեյ Զվյագինցևի չի կարող լինել խոսք մարդկային արժանապատվության մասին, «երբ աչքերիդ առաջ այսպես կամայականորեն, այսպես անշնորհք, այսպես զզվելի ձևով հաշվեհարդար են տեսնում ընդդիմախոսի հետ»:
Նա նշում է, որ ինքը գուցե և երկրի ներկայիս նախագահին ընդդիմադիր Նավալնու կողմնակիցն էլ չէ, սակայն այս ներկայացումը դիտելը տհաճ է:
Նա դիմում է իր 86 տոկոսանոց վարկանիշին սրբորեն հավատացող «ներկայիս նախագահի հանգիստը պահպանողներին» և հարցնում. «Ինչու եք դուք վախենում բաց քաղաքական պայքարից» և ինքն էլ պատասխանում է նրանց փոխարեն. «Դուք պատճառ չունեք վախենալու, առանց այդ էլ վերջը նախապես որոշված է»: