Արմեն Ջիգարխանյանը անցել է իր գործին, իսկ նրա կինը մեկնել է Թբիլիսի11.01.2017
Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է իր ղեկավարությամբ գործող թատրոնի աշխատանքներին: Այդ մասին արտիստի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի տեղեկատվությունը փոխանցում «taglur.am»-ը՝ հղում անելով ՞ «РИА новости»-ին:
Ըստ Սողոմոնյանի. «թատրոնում հանգիստ, հաստիքային ռեժիմով ընթանում են փորձեր»: Նա պարզաբանել է, որ գեղարվեստական ղեկավարի համար թատրոնի աշխատասենյակներից մեկը այնպես են հարդարել, որ նա երբեմն կարող է նաև այնտեղ մնալ: «Թատրոնում նրա համար շատ հարմարավետ է»,- նշել է Սողոմոնյանը:
Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր հիվանդանոցում: Այդ ժամանակ լրատվամիջոցները տարածեցին տեղեկատվություն այն մասին, որ նա մտադիր է ապահարզան տալ իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը հայ արտիստի ղեկավարությամբ գործող թատրոնի տնօրենն էր: Ավելի ուշ Ջիգարխանյանը ոստիկանությանը հայտնեց, որ գողացել են իր անձնագիրը: Հարուցված քրեական գործի շրջանակներում թատրոնում իրականացվեցին քննչական գործողություններ:
Հոկտեմբերի 19-ին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչները հայտնել էին, որ նա պատրաստ է ապահարզան տալ և բաժանվել Ջիգարխանյանից: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մոր հետ լքել է Ռուսաստանը և կիրակի օրը՝ հոկտեմբերի 29-ին մեկնել է Վրաստանի մայրաքաղաք, որը, սակայն, ենթադրվում է, որ նրա վերջնական ժամանման վայրը չէ:
Ջիգարխանյանի կինը Ռուսաստանի պետական սահմանը հատելու և այլ երկիր մեկնելու հարցում, որևէ արգելքի չի հանդիպել, թեև ենթադրվում է, որ արտիստի անձնագրի կորստյան հարցով նա կարող է կասկածյալների թվում լինել: Այդ մասին նշում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը: Բացի այդ քննարկվում է նաև ըստ Ռուսաստանի դաշնության քրեական օրենսգրքի 138.1հոդվածի հատկանիշների ( «Չհրապարակված տեղեկատվություն ստանալու համար հատոկ միջոցների անօրինական շրջանառությունը») քրեական գործ հարուցելու հարցը: Բանն այն է, որ Արմեն Ջիգարխանյանի ծառայողական գրասենյակում հայտնաբերվել է թաքցված տեսախցիկ, որի տեղադրման կասկածյալների թվում կարող է լինել նաև Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:
Ավելացնենք, որ Ջիգարխանյանը թատրոնում իր համար հարմարեցված սենյակից տեղափոխվել է մետրոյի «Ունիվերսիտետսկայա» կայարանի մոտ գտնվող երեք սենյականոց մի բնակարան, որը վարձել են նրա բարեկամները: