Վախճանվել է AC/DC ռոք համույթի հիմնադիրներից մեկը՝ Մալքոլմ Յանգը 11.18.2017
64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ավստրալական լեգենդար AC/DC ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Մալքոլմ Յանգը:
Խմբի Facebook-ի էջում այս տխուր լուրը հաղորդողները նշել են, որ Յանգը ոչ միայն խմբի երգերի հեղինակն էր, այլև նրա շարժիչ ուժը: Նա իր մահկանացուն կնքել է խմբի պրոդյուսեր, իր եղբայր Ջորջ Յանգի վախճանվելուց մեկ ամիս անց: Ջորջը մահացել է հոկտեմբերի 23-ին:
AC/DC ռոք խումբը 1973թ.-ին հիմնադրել են Մալքոլմ և Ագնուս եղբայրները: Այս համույթը դարձավ հարդ ռոքի պատմության կարևորագույն էջերից մեկը: 1980թ.-ին թողարկված Back in Black ձայնապնակն այսօր էլ աշխարհի լավագույն վաճառվող ալբոմների շարքում է: 2014թ.-ին Մալքոլմ Յանգը հեռացավ խմբից հոգեմտավոր հիվանդության պատճառով: Այդ ժամանակից խմբում Յանգերից մնացել է միայն կրտսեր եղբայրը՝ Ագնուսը :