Պատրիարք Կիրիլ. «Արգելակել մեր գահավիժումը դեպի պատմության վերջի անդունդը»11.20.2017
Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը իր երկրի մշակույթի գործիչներին կոչ է արել «մարդկանց չշեղել ճիշտ ճանապարհից», որպեսզի իրենց հայրենիքում չկրկնվեն 100-ամյա վաղեմության հեղափոխական իրադարձությունները: Այդ մասի « INTERFAX»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Նա նշել է, որ «այսօր մեղքը ցուցադրվում է ամենագրավիչ եղանակով», կինոյի և թատրոնի միջոցով:
Նա նշել է, որ նկատի չունի ողջ արվեստը, այլ այն, որը վերջին տարիներին հայտարարում է «ժողովրդի մեջ գայթակղություն և մեղք տանելու իր ինչ-որ հատուկ դերի և իրավունքների մասին»:
Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարքը ասել է, որ ստեղծագործող մտավորականությունը «կրկնում է իր նախորդների սխալը, որը երկիրը հասցրեց հեղափոխական իրադարձությունների կործանարար վիճակին», ինչի 100 ամյակը նշվում է այս տարի:
«Այսօր այն ժամանակը չէ, որպեսզի ճոճենք մարդկային կրքերի նավակը»,- ասել է Պատրիարք Կիրիլը:
Ըստ նրա, այդ ամենը երևում է նաև «անզեն աչքով»: «Պետք է կույր լինել, որպեսզի չտեսնենք պատմության ահավոր վայրկյանների մոտենալը, որոնց մասին իր բացահայտումների ժամանակ ասել է առաքյալ և ավետարանիչ Հովհան Աստվածաբանը:
Նա նաև իր հավատացյալ հոտին հիշեցրել է, որ քրիստոնեական կրոնի համաձայն, աշխարհի վերջի մոտենալը և հեռանալը կախված է մարդկանցից և կոչ է արել «արգելակել մեր գահավիժումը դեպի պատմության վերջի անդունդը»: