Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Ուլյանով. «Նրանք իրականում ոչինչ էլ չարժեն, սակայն անամոթ են, ճարպիկ, զորբա... »

11.27.2017

Նոյեմբերի 20-ին ռուսական մշակութային հանրությունը նշեց թատրոնի և կինոյի խորհրդային շրջանի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայիլ Ուլյանովի (1927-2007թթ.) ծննդյան 90 ամյակը:

Այդ առթիվ «Թագլուր»-ի ընթերցողներին ենք ներկայացնում մի քանի ասույթներ դերասանի հեղինակած «Վերադառնալով ինքս ինձ» գրքից:



- Միայն թատրոնի հետ, ավելի ճիշտ, ներկայացման հետ է տեղի ունենում ասես թե մեկանգամյա համընկնում ժամանակի հետ: Խաղացիր ներկայացումը և վերջ: Այն կմնա, եթե արժանի է դրան, այն հանդիսատեսների հիշողության, մեջ, ինչպես նաև զգացմունքների ու ժամանակակից քննադատների արտահայտած մտքերում ովքեր տեսել են այն: Այդ պատճառով, բոլոր մյուս արվեստների մեջ թատրոնը զարմանալի երևույթ է. այն արտացոլում է միայն այսօր, բայց ոչ երեկ, ինչպիսի հնություն էլ խաղան դերասանները բեմի վրա, թեկուզ հին հունական «Օրեստեյան»: Միայն այսօր: Երբեմն գուշակում է վաղը: Գուշակում է: Կամ՝ կանխազգում: Կամ՝ նախապես տեղեկացնում:

- Թատրոնը ապրում է ժամանակի ամենահոսուն հորձանքում: Այն չի կարող կանգ առնել ու սպասել, ասենք, երբ իր համար կբացվի առավել բարենպաստ եղանակ: Թատրոնը փոխվում է ժամանակի հետ: Եվ, թերևս, դրանում է թաքնված թատերական արվեստի ամենաձգողական ուժը. ժամանակի հետ նրա անփոփոխ համապատասխանության մեջ: Խելքից դուրս է պատկերացնել ներկայացում, որը չի արմատավորվել ներկա պահին հոսող օրվա, նրա հիմնախնդիրների, գեղագիտության մեջ:

- Չես հոգնում հիանալ, թե որքան զարմանալի գործիք է հենց ինքը՝ թատրոնը: Մարդն այն հորինել է ժամանակի և ընթացիկ կյանքում՝ ժամանակի լուսաշխարհ բերած սրբերի, զոհերի, մարդկանց նկատմամբ սպանիչ իշխանություն ունեցողների, բոլոր ժամանակների ու ժողովուրդների բռնապետերի, առաջնորդների, ամբոխին անպայման դեպի երջանկություն և լուսավոր ապագա տանողների հետ իր հարաբերությունների համար: Սարսափելի են իշխանատենչ բռնապետերը, իսկ հասարակ մարդը, սովորականը, միայն և միայն ցանկանում է բղավել մարդասպանի երեսին. «Դու բռնակալ ես, դու մարդասպան ես»; Եվ նա այդ մասին խորամանկորեն մտածում է բղավել բեմի բարձր հարթակից:

- Թատրոնի խորհրդավորությունը, նրա օրենքը, նրա ակնթարթային սովորությունը, միանման է ցանկացած երկրում, ցանկացած ժողովրդի մեջ, ունենալ այդ տարօրինակ երկխոսությունը հանդիսասրահի բազմաթիվ մարդկանց հետ, տարօրինակ, քանի որ բեմը խոսում, բղավում և լաց է լինում կամ ծիծաղում նրանց համար, մթի մեջից նայողների, իսկ նրանք այնտեղ, հանդիսասրահի խավարից արձագանքում են նույնով, պարզապես՝ լռությամբ: Բայց և այնպես, պատասխանում են: Եվ բեմը լսում է այդ պատասխանը: Եթե այն տաղանդավոր է: Տեղի է ունենում ընդհանուր վերապրում, ընդհանուր մտորում, և ընդհանուր ներզգայություն, ինչպես տաճարային ծեսի ժամանակ: Բայց չէ որ նրանց ակունքը նույնն է՝ տաճարական և թատերական գործողություն...

- Ինձ համար տաՆջալից է իմ ֆիլմերը նայելը: Հատկապես հները: Ինչպես խաղացել եմ նախկինում, ոչ մի գնով չէի խաղա հիմա և ոչ այն պատճառով, որ ես այսպիսի պահանջկոտ արվեստագետ եմ, այլ պարզապես փոխվում է աշխարհը, իմ աչքերն են փոխվում, իմ ընկալումն է փոխվել...

- Քաղաքականության և քաղաքական գործիչների անբարոյականությունը, ահա թե ինչն է առանձնապես վտանգավոր: Շեքսպիրի հակառակորդը այսօր մեր համար դարձել է հեռուստացույցի էկրանը: Առանց տեսանելի ճիգերի և գեղարվեստական լարվածության այն ցուցադրում է հանճարեղ պատկերներ համագումարներից ու նստաշրջաններից՝ հանդիսատեսին թույլ տալով, թեկուզ մեկ աչքով, դիտելու «իշխանության խոհանոցը, ավելի ճիշտ այն խոհանոցը, որտեղ թխվում է իշխանությունը: Եվ սեփական աչքով տեսնում ես մանր, հաճախ կիսագրագետ մարդկանց իշխանության մեջ մտնելու հենց մեխանիզմը: Նրանք իրականում ոչինչ էլ չարժեն, սակայն անամոթ են, ճարպիկ, զորբա... Ինչպես խոստովանել է պատգամավորներից մեկը. «Ես երբեմն ինքս եմ իմ վրա ողբում...»:
    Դիտվել է 1126 անգամ
    12345678910