Ա. Նետրեբկո. «Զգույշ եղեք, երբ տոմս եք գնում» 04.05.2018
Նախօրեին՝ ապրիլի 4-ի, Բրիտանիայի մայրաքաղաքից, Քովենտ-Գարդենի Արքայական թատրոնից, աշխարհի կինոթատրոններ են հեռարձակել Ջուզեպե Վերդիի «Մաքբեթ» օպերան՝ հայտնի երգչուհի Աննա Նետրեբկոյի գլխավոր դերակատարմամբ: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Մաքբեթ»-ին անգլիացի ռեժիսոր Ֆիլլիդա Ռոյը անդրադառնում է այս էլ երրորդ անգամ:
Իտալացի կոմպոզիտորի հայտնի ստեղծագործության նոր մեկնաբանությունը Քովենտ-Գարդենի բեմից աշխարհի կինոթատրոններում կցուցադրվի մինչև ապրիլի 12-ը:
Ի դեպ, ռուսաստանցի օպերային աստղին՝ Աննա Նետրեբկոյին, օրերս ներկայացումից հինգ րոպե առաջ դուրս են հրավիրել լոնդոնյան մեկ այլ՝ «Արքայազն Էդվարդ» թատրոնից, որտեղ նա ամուսնու և որդու հետ ժամանել էր որպես հանդիսատես:
Իր Instagram-ում արտիստուհին այդ դիպվածի մասին գրել է, որ իր ամուսնու ու որդու հետ թատրոն է գնացել «Ալադին» մյուզիքլը դիտելու: Նրանք մեկ հատը 600 եվրո արժեցող տոմսերը գնել են Լեսթեր-սքվերի տոմսարկղից: Բայց վերջին պահին պարզվել է, որ դրանք անվավեր են:
«Կարևոր չէ, թե դու հայտնի ես, հարուստ... Յուրաքանչյուր մարդու հետ դա կարող է պատահել,- գրել է Նետրեբկոն:- Զգույշ եղեք, երբ տոմս եք գնում: Մենք տոմսերը գնել էինք Լեսթեր-սքվերի ամենասովորական տոմսարկղից: Դա, ըստ ամենայնի, նրանց մոտ պատահում է հաճախ, որովհետև այնտեղ մենք միայնակ չէինք: Այնտեղ էր նաև մի մայրիկ իր դստեր հետ, աղջիկը լացում էր... Հատկապես երեխաների համար դա շատ վիրավորական է: Թող չերևակայեն իրենց... Թող դա լինի մեր կյանքի ամենամեծ տհաճությունը»,- ամփոփել է ինստագրամի իր խոսքը Աննա Նետրեբկոն: