Լ. Մութավյանը իր ֆեյսբուքյան էջում արդեն գրել էր, որ չի հավատում…11.09.2013
Թատերագետ Լևոն Մութաֆյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրեն զանգահարել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր Ալբերտ Մկրտչյանը:
«Զայրացած էր, հուզված, անգամ, չնայած իր տարիքին, վաստակին ու միջազգային ճանաչմանը՝ ներողություն խնդրեց այն բանի համար, որ ասել է, «Լևոն Մութաֆյանը գետինը չի՞ մտնում» »:
Մութաֆյանը նշում է, որ ինքն արդեն իր վերաբերմունքն արտահայտել է աղմուկ հանած այս արտահայտության նկատամբ և չի հավատացել, որ իր «լավ բարեկամը կարող էր… նման բան ասել... »:
Թատերագետը բացատրում է, որ «կայքերից մեկը սխալ տեղեկատվություն է տվել նրան (Ա. Մկրտչյանին-խմբ.), ասել, թե՝ Լևոն Մութաֆյանը ձեր փոխարեն հարցազրույց է տվել...»:
Իր ֆեյսբուքյան էջից դիմելով «հարգելի չլրագրողներ»-ին, Մութաֆյանը տալիս է հռետորական հարց. « Հանուն ձեր կեղտոտ ու էժանագին սենսացիաների, հանուն ձեր տխմարության, ինչքա՞ն կարող եք անբարո խաղերի գնալ, իրար դեմ հանել մարդկանց, խեղաթյուրել ճշմարտությունը...»:
Ապա նա հրապարակում է այդ երևույթի նկատմամբ իր գնահատականը, նշելով. «Ամոթ է, սա լրագրութուն չէ, սա 1000 դրամանոց մարմնավաճառություն է... »: