Իմանալ խցիկը ճիշտ տեղադրելու եղանակը դեռ բավական չէ ռեժիսոր դառնալու համար04.23.2018
«Դառնալ ռեժիսոր միայն այն բանի շնորհիվ, որ դու գիտես որտեղ և ինչպես տեղադրել նկարահանման խցիկը, կամ կառավարել դերասաններին, ճիշտ չէ:»,- հայտարարել է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Քաթրին Դենյովը, որը վերջերս, կինեմատոգրաֆիայում հասած ձեռքբերումների համար արժանացել է Չեխիայի մայրաքաղաքում անցկացվող «Ֆեբիոֆեստ» միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակին:
Այս նույն միջոցառման մեկ այլ ֆրանսիացի մասնակից՝ ռեժիսոր Լեոս Կարակսը, խոսելով կինոարտադրության ոլորտում մի այնպիսի կարևոր մասնագիտության մասին, ինչպիսին է պրոդուսերը, նշել է, որ այս գործով զբաղվողները «պետք է լինեն խենթեր», որոնք, սակայն, «հիմա ավելի շատ հիշեցնում են բանկիրների»:
Հիշեցնենք, Պրահայում կայացել է 25-րդ «Ֆեբիոֆեստ» միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր հյուրը այս տարի Շարլ Ազնավուրն էր: Այս միջոցառման քառորդդարյա պատմության ընթացքում Ազնավուրը 44-րդ հայտնի կինոգործիչն է, որն արժանացել է փառատոնի «Քրիսթիան» պատվավոր արձանիկին: