Մահացել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը06.14.2018
Այսօր, հունիսի 14-ին, Ռուսական տարբեր լրատվամիջոցներ հղում անելով «РИА новости»-ին տարածել են Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի տեղեկատվութունն այն մասին, որ մահացել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը:
Գովորուխինը 82 տարեկան էր: Նրա մահվան մասին մանրամասները չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ նա նախօրեին հայտնվել է կոմայի մեջ և հոսպիտալացվել Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում:
Ստանիսլավ Գովորուխինը հայտնի է իր նկարահանած այնպիսի կինոնկարներով, ինչպիսիք են «Ուղղահայաց», «Տասը փոքր նեգրեր», «Կապիտան Գրանտի որոնումները» , «Վորոշիլովյան հրաձիգը» ֆիլմերը, «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» հեռուստասերիալը և այլն:
1993թ.-ից սկսած նա պարբերաբար ընտրվել է Ռուսաստանի պետական դումաի պատգամավոր, իսկ 2011թ.-ից այդ երկրի օրենսդիր մարմնի մշակույթի կոմիտեի նախագահն էր: