Նվիրաբերել է հայրենիք վերադարձողների խնդիրների լուծմանը07.04.2018
Իսրայելում հայրենիք վերադարձած 12 գրողներ, դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ դարձել են Յուրի Շտեռնի մրցանակի դափնեկիրներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Երուսաղեմի Բիբլիական երկրների թանգարանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Իսրայելի ալիի (ներգաղթի) և ինտեգրացիայի նախարար Սոֆա Լանդվերը նշել է, որ «Ստեղծագործող մարդկանց հեշտ չէ նոր վայրում հայտարարել իրենց մասին: Այդ պատճառով մեր օժանդակությունը, այդ թվում նյութական, հնարավորություն է տալիս նրանց ներկայացնել իրենց աշխատանքներն ավելի լայն լսարանի, տեսանալի դարձնել իր տաղանդը»:
Մրցանակը մի քանի տարի առաջ հիմնադրել է Իսրայելի ալիի (ներգաղթի) և ինտեգրացիայի նախարարությունը՝ ի պատիվ այդ երկրում ժողովրդայնություն վայելող հասարակական գործիչ Յուրի Շտեռնի, որն իր կյանքը նվիրաբերել է հայրենիք վերադարձողների խնդիրների լուծմանը և իրավունքների պաշտպանությանը:
Պարգևատրվածների մեջ կան նախկին Խորհդային Միությունից, Եթովպիայից, Ֆրանսիայից , հարավ-ամերիկյան մայր ցամաքի երկրներից Իսրայել ներգաղթած մարդիկ:
Իսրայելի կառավարության կողմից նրանց տրված դիպլոմներում նշված է, որ այդ փաստաթուղթը հաստատում է տիրոջ կողմից իսրայելի մշակույթի զարգացման մեջ կատարած հատուկ ներդրումը: