Սվետլանա Կասյանի Հռոմում կայացած մենահամերգը հասցեագրված էր Սիրիայի քրիստոնյա բնակիչներին11.15.2013
Նոյեմբերի 13-ին Իտալիայի նախագահի և Մշակույթի գծով Հռոմի պապի խորհրդի հովանավորությամբ Վատիկանում մենահամերգով հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Սվետլանա Կասյանը: Համերգային երեկոն նվիրվել է պատերազմների զոհերին և անհայտ կորած ընտանիքներին: Էննիո Մորրիկոնեի նվագախմբի նվագակցությամբ Սվետլանա Կասյանը կատարել է արիաներ Վերդիի, Պուչինիի, Չայկովսկու օպերաներից: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru» կայքը:
Սվետլանա Կասյանին Իտալիայում արդեն գիտեին նախորդ ելույթներից: Նա հյուրախաղերով հանդես է եկել Թուրինում (Վերդիի «Դոն Կառլոս» օպերայում կատարել է Եղիսաբեթ թագուհու դերերգը), Վենետիկում (Պուչինիի «Չիո Չիո սան» օպերայում կատարել է մադամ Բաթերֆլայի դերերգը): Այս անգամ նա հանդես եկավ Հռոմի ամենահեղինակավոր համերգային հարթակներից մեկում՝ Կոնչիլիացոնեի լսարանում:
Իտալացի մեծ երգահանների ստեղծագործություններից բացի Կասյանը համերգային ծրագրում ընդգրկել էր նաև միտրոպոլիտ Իլարիոնի մի քանի ստեղծագործություններ, որոնցից մեկը՝ Գարսիա Լորկայի բանաստեղծությունների հիման վրա գրված «Երգեր մահվան մասին»-ը կատարվեց առաջին անգամ՝ բնօրինակով:
Այդ ստեղծագործությունը դիրիժոր Մարչելլո Ռոտայի գնահատմամբ գլուխգործոց է: «Այնպես, ինչպես նա երաժշտության միջոցով հաղորդում է այդ մելանխոլիկությունը և մարդկային տառապանքը՝ ցնցող է»,- ասել է դիրիժորը:
Համերգին ներկա է եղել նաև երգի հեղինակը՝ միտրոպոլիտ Իլարիոնը:
Ավելացնենք, որ համերգը կազմակերպվել էր որպես Սիրիայում արձանագրվող ծանր պատերազմական սպառնալիքների ու վտանգների միջով անցնող քրիստոնյաների հոգևոր աջակցության դրսևորում: