Սովորեցրել են «սաթյագրահա»՝ բռնությունից հրաժարվելու մեթոդը10.03.2018
Նախօրեին, հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանը նշել է Մահաթմա Գանդիի հերթական տարելիցը: Իսկ 2019 թվականին կլրանա նրա 150 ամյակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Այդ հոբելյանին ընդառաջ Ռաջկոթ քաղաքի դպրոցներից մեկում բեմադրել են «Հագնվիր ինչպես Գանդին» ֆլեշմոբը:
Դպրոցականները փորձել են ամբողջությամբ կրկնել Գանդիի կերպարը (համապատասխան ձևի ակնոցներ են դրել, իրենց մարմինը ծածկել են պարզ ծածկոցով և քայլել են ձեռնափայտով):
2007թ.-ին Միացյալ ազգերի կազմակերպությունը հիմնել է «Առանց բռնության» միջազգային օրը, որը պետք է նշվեր Հնդկաստանի ազատագրության համար ոչ բռնի պայքարի գաղափարի կողմնակցի ծննդյան օրը:
«Մենք յուրաքանչյուր տարի հիշում ենք Մահաթմա Գանդիին: Այսօր էլ անցկացրել ենք յոգայի դաս և պատրաստվում ենք Խաղաղության շքերթին: Մենք աշակերտներին պատմում ենք Գանդիի «սաթյագրահա» մեթոդի մասին, որի հիմքում բռնությունից հրաժարվելն է»,- ասել է հնդկական այդ դպրոցի տնօրեն Աշվինի Փրիյան:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: