Առաջարկել է հիմնել դերասանի օր10.18.2018
Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինն օրերս առաջարկել է Ռուսաստանում հիմնել դերասանի օր: Այդ մասին «ՏԱՍՍ» -ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Կա ուսուցչի օր, Բուժաշխատողի օր, Հանքագործի օր: Օրինակ, լավ կլիներ, եթե հայտարարվեր, որ սեպտեմբերի 12-ին պետք է նշվի դերասանի օրը, այսինքն թատրոնի օրը»,- ասել է Կալյագինը:
Նա նաև առաջարկել է եկող՝ 2019թ.-ին նախատեսված թատրոնի տարվա բացումը կատարել Ֆեդոր Վոլկովի անվան Ռուսաստանի դրամայի թատրոնի բեմից: Նա հիշեցրել է, որ հենց այդ թատրոնն է Ռուսաստանում համարվում առաջինը, որը հիմադրվել է 1750թ.-ին:
Հիշեցնենք, որ աշխարհում թատրոնի աշխատողների միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ մարտի 27-ին: