Մետրոպոլիտենի գնացքը ուղևորներին կհիշեցնի թատրոնի մասին11.06.2018
Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի (MXAT-ի) 120-ամյա հոբելյանին պատվին Մոսկվայյի մետրոպոլիտենում ներդրվել է թեմատիկ գնացք, որը հարդարված է թատրոնի պատմությանը և առօրեային անդրադարձող զանազան նյութերով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Գնացքը ձևավորվել է թատրոնի դասական գույներով, իսկ շարժակազմի պատերի վրա կրկնվում են վարագույրի զարդանախշերը՝ հանրահայտ ճայի ուրվապատկերով:
Գնացքը գործարկվել է «Զամոսկվառեցկայա» ուղեգծում: Թատրոնում հաշվարկել են, որ աշխատանքային օրերին այս ուղղությամբ իրենց «թատերական» գնացքից կօգտվի ոչ պակաս քան 25 հազար մարդ: Համեմատության համար նրանք նաև արձանագրել են, որ այդքան մարդը կարող էր տեղավորվել իրենց թատրոնի հանդիսասրահի չափերն ունեցող 27 դահլիճներում:
Գնացքի ամեն մի վագոնը նվիրված է այս համբավավոր թատրոնի պատմության այն հիշարժան դեպքերին և մարդկանց, որոնք մեծ նշանակություն են ունեցել հաստատության կայացման մեջ: Իսկ վագոններից մեկում էլ ուղևորները կարող են ծանոթանալ թատրոնի հիմնադիրների՝ Կոնստանտին Ստանիսլավսկու և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի կենսագրությանը: Մեկ այլ վագոն էլ նվիրված է MXAT-ի դպրոց-ստուդիայի ստեղծմանը, կրթօջախի մանկավարժներին և սաներին: Գնացքը նաև ունի այս մշակութային հաստատությունը իրենց ստեղծագործություններով համաշխարհային համբավի հասցրած գրողներ Անտոն Չեխովին, Միխայիլ Բուլգակովին, Մաքսիմ Գորկուն, թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը նոր մակարդակի բարձրացրած ռեժիսորներ Օլեգ Եֆրեմովին և Օլեգ Տաբակովին նվիրված վագոններ:
Ասենք, որ թեմատիկ գնացքի շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Մոսկվայի մետրոպոլիտենի «Թատերակամ» կայարանում:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com