Երբ հանդես է գալիս հոլոգրամային երգչուհին12.03.2018
20-րդ դարի խոշորագույն երգչուհիներից մեկին՝ Մարիա Կալասին կրկին հնարավորություն են ունեցել տեսնել մեծ բեմին: Նա օրերս Փարիզի Փլեյել համերգասրահում հանդես է եկել հանդիսատեսների առջև հոլոգրամի տեսքով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:
1977թ.-ին իր մահկանացուն կնքած երգչուհու կերպարը և նրա ձայնի բնօրինակ ձայնագրությունները օգտագործվել են կենդանի նվագախմբի հետ համերգով ներկայացնելու համար: Համերգը ղեկավարել է դիրիժոր, տեսախաղերի հայտնի հեղինակ՝ Էյմար Նունը: Այս համերգի յուրահատկությունը նշելիս նա նաև խոստովանել է, որ այնքան էլ դյուրին գործ չէ ղեկավարել նվագախումբը, երբ նրա հետ հանդես է գալիս հոլոգրամային երգչուհին և նրա ձայնագրությունը:
Հանդիսատեսները այս համերգից ամենահակադիր տպավորություններ են արտահայտել:
- Ես հուզվեցի, ազնիվ խոսք, երբ նրան տեսա այդպիսին: Դա շատ ուժեղ էր: Զգում էի այնպես, կարծես նա, իրոք, կար:
- Կալասը ինձ միշտ ցնցել է, իսկ այստեղ դա տեղի չունեցավ: Դա տխուր է:
- Դա մեծ երգչուհին է: Ենթադրվում է, որ հանդիսատեսները պետք է վեր ցատկեին իրենց տեղերից, բղավեին.... Իսկ այստեղ սկզբում եղան մի քանի խղճուկ ծափ-ծափիկներ: Մարդիկ իրենք իրենց հարցնում էին «Սա արվե՞ստ է, թե՞ անճաշակություն: Ի՞նչ եմ այստեղ ես անում: Մի՞թե ես սրա մասնակիցն եմ:
- Նա այստեղ է: Նրա ներկայությունը զգացվում է: Այն բացառիկ տատանում է, այն հիանալի բացահայտում է: Իսկապես, մարմինդ փշաքաղվում է: Դա դու զգում ես՝ այդ ուժը, այդ կախարդանքը:
Մարիա Կալասի հոլոգրամի համերգն ընդամենը մեծամասշտաբ նախագծի մաս է, որի շրջանակներում համերգների կազմակերպիչները խոստանում են հասարակության լայն շրջանակներին ներկայացնել անցյալի ամենատարբեր աստղերին ներկայացնելու փորձ անող վերածնված պատկերացումները:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com