20-րդ դարի լավագույն կինոնկարն՝ ըստ կինոօպերատորների01.14.2019
Ամերիկյան կինոօպերատորների ընկերակցությունն իր հիմնադրման 100-րդ տարելիցի պատվին ընտրել է 20-րդ դարի լավագույն ֆիլմը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Ամերիկացի կինոօպերատորները այդպիսի ֆիլմ են համարել 1962թ.-ին Ֆրեդի Յանգի նկարահանած «Լոուրենս Արաբացի» գեղարվեստական ժապավենը: Ընկերակցության մասնագետները հատկապես ապշած են այն պայմանների վրա, որոնց առկայությամբ նկարահանվել է այդ կինոնկարը: Մասնավորապես բնական միջավայրում այն նկարահանվել է Հորդանանի Ջեբել էթ-Թուբեյք վայրում, որտեղ անտանելի շոգ էր, իսկ մինչև ջրի ամենամոտ աղբյուր հեռավորությունը 240 կմ էր:
Այնուամենայնիվ, նկարահանող խմբի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվեց նկարահանել մի կինոնկար, որը արժանացավ Ամերիկյան կինոակադեմիայի 7 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս» մրցանակների և էլի բազմաթիվ պատվավոր պարգևների:
Բացի այդ ֆիլմից լավագույն տասնյակում են ընդգրկվել նաև «Սայրի վրայով վազողը» (1962թ.), «Ապոկալիպսիսն այսօր» (1979թ.), «Քաղաքացի Քեյն» (1941թ.), «Կնքահայրը» (1972թ.), «Կատաղի ցուլ» (1980թ.), «Կոնֆորմիստ» (1970թ.), «Բերքահավաքի օրեր» (1978թ.), «2001թիվ: Տիեզերական ոդիսական» (1968թ.) և «Ֆրանսիացի կապավորը» (1971թ.) կինոնկարները: