Գողացված նկարի ապահովագրական արժեքը 12 մլն ռուբլի է01.28.2019
Նախօրեին՝ հունվարի 27-ին, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահից գողացել են Արխիպ Կուինջիի «Այ-Պետրի: Ղրիմ» կտավը: Ականատեսների վկայությամբ գողությունը կատարվել է թանգարանի բազմաթիվ այցելուների աչքի առաջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Թեև նկարը ունեցել է բավականին մեծ չափսեր (բարձրությունը՝ 39 սմ, լայնությունը՝ 53սմ), բայց սրահից և թանգարանից գողերն այն դուրս են հանել շատ արագ:
Տղամարդը, որին բոլորը ընդունել են որպես թանգարանի աշխատակցի, հանգիստ մոտեցել է նկարին, այն դուրս է բերել շրջանակից և այդ ավարը ձեռքին անմիջապես հեռացել: Թանգարանի աշխատակիցները միայն մի քանի րոպե հետո են հասկացել, որ կատարվել է գողություն: Այդ պատճառով նրանք ուշ են արձագանքել կատարվածին և տագնապ բարձրացրել:
Այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան, իրավապահներին հաջողվել է հայտնաբերել գողացված կտավը և գողության մեջ կասկածվողին:
Պարզվել է, որ դա 31-ամյա մի տղամարդ է, որը թմրանյութերի շրջանառության գործով գտնվում է ստորագրությամբ չբացակայողի կարգավիճակում: Այժմ քննությունը պարզում նրա հետ համագործակցած հավանական քաղաքացիներին:
Ավելացնենք, որ ըստ իրավապահների տարածած հաղորդագրության, այդ նկարի ապահովագրական արժեքը 12 մլն ռուբլի է: