Նորամուծություններ թանգարանային բիզնեսում03.18.2019
Չինաստանի «գլխավոր» թանգարաններից մեկը՝ Պեկինի Պալատը այցելուներ գրավելու և ազգային ավանդական մշակույթի նկատմամբ նրանց հետաքրքրությունը մեծացնելու նպատակով սկսել է թողարկել հագուստներ, որոնց նախշերը կրկնում են թանգարանային ցուցանմուշների վրա եղածները: Այպիսի հագուստեղենի արտադրության մեջ են ներգրավված պրոֆեսիոնալ դիզայներներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
«Հազարամյա ողջ պատմության ընթացքում Չինաստանում տոների ժամանակ հագել են տարբեր հագուստներ: Այն խորհրդանշել է ուրախություն, հանգիստ, գալիք հաջողության հույս... Մենք ստեղծել ենք ավանդականներին նման հագուստներ: Դրանցում արտահայտված է արևելքի գեղագիտությունը»,- ասել է «ICY» դիզայներական ընկերության գլխավոր տնօրեն Հու Ինինը:
Հուշանվերների յուրահատուկ հավաքածոների ավանդույթներ է ձևավորում ոչ միան Պալատի թանգարանը, որն աշխարհում առավել մեծ թվով այցելուններ ընդունող մշակութային հաստատություններից է: Այն բացել է նաև համացանցային խանութ, որտեղ վաճառում է հուշանվերներ հին մասունքների մոտիվներով: Որոշ այցելուներ զգուշանում են, որ թանգարանները կարող են շատ ավելի հրապուրվել առևտրով, սակայն մեծամասնությունը գոհ է այսպիսի նորամուծություններից: