Սուրբ մասունքը վերադարձնելու համար պատրաստ են դատական գործ հարուցել03.20.2019
Զատկի կղզու բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց պատկանող քարե արձանը, որն արդեն 150 տարի հանդիսանում է Բրիտանական թանգարանի ցուցադրանքի առարկաներից մեկը: Այդ նպատակով նրանք Լոնդոն են ուղարկել հատուկ պաշտոնական պատվիրակություն: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Երկու մետր բարձրությամբ արձանը կղզուց Բրիտանիա են տեղափոխել կայսրության ծովայինները և այն նվիրել իրենց Վիկտորիա թագուհուն: Մեկ տարի անց թագավորական տունն այն փոխանցել է երկրի գլխավոր թանգարանին:
Այժմ Զատկի կղզու բնիկները պահանջում են վերադարձնել իրենց սուրբ մասունքը, որն իր մեջ է պահում նախնիների հոգիները և պաշտպանում կղզին:
Բանակցություններն ընթանում են անցած տարվանից, սակայն դեռ հաջողություն չի արձանագրվել:
Չիլիի Հանրապետության կառավարությունը, որի մեջ է մտնում Զատկի կղզին, հուսով է, որ այս հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով, սակայն իրենք, կղզու բնակիչները, պատրաստ են հարցը լուծելու համար նաև դատական գործ հարուցել: