«Ճիչի» հեղինակի նոր ցուցահանդեսը երեք ու կես տասնամյակ անց04.15.2019
Այսօր, ապրիլի 15-ին, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը մասնագիտական շրջանակներին է ներկայացրել նորվեգացի մեծ նկարիչ Էդվարդ Մունկի աշխատանքների ցուցահանդեսը: Այս վերնիսաժից հետո, երկու օր անց, ապրիլի 17-ից, ցուցադրանքը դիտելու հնարավորություն կունենա նաև լայն հանրությունը: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:
Ընդհանուր առմամբ ցուցահանդեսում ներկայացված է Մունկի 120-ից ավելի աշխատանք, այդ թվում 64 գեղանկար և 37 գրաֆիկական աշատանք: Դրանց հետ միասին այցելուները կծանոթանան նաև 14 հեղինակային լուսանկարների, նկարչի հետ առնչություն ունեցող առարկաների և փաստաթղթերի, որոնք բերվել են Օսլոյի նրա տուն թանգարանից:
Այցելուները կկարողանան տեսնել Մունկի լեգենդար աշխատանքը՝ «Ճիչ»-–ը:
Բացի այդ ցուցանմուշների մեջ են այնպիսի հայտնի աշխատանքներ, ինչպիսիք են «Կյանքի պարը», «Համբույրը», «Մադոնան», «Աղջիկը կամուրջի վրան», «Վամպիրը» և այլն:
Մունկի առանձին աշխատանքներին Մոսկվայի և Պետերբուրգի որոշ թանգարաններում կարելի էր հանդիպել, սակայն այսպիսի համահավաք և ամփոփ ցուցադրանք վերջին անգամ Ռուսաստանում կազմակերպվել է 35 տարի առաջ՝ Սանկտ-Պետերբուրգում:
«Ես նկարում եմ ոչ թե այն, ինչը տեսնում եմ, այլ ինչը տեսել եմ»,- այս է նկարչի ստեղծագործական գլխավոր հավատամքը: Նրա վրձնի տակից դուրս են եկել դիմանկարներ, բնանկարներ, ավանգարդիստական փորձարարական գործեր և այլն...