Թատրոնում վարկածներ են կառուցում, թե ինչու են իրենց հալածում04.25.2019
Ինչպես արդեն տեղեկացրել է «Թագլուրը» 2019թ.-ի թատրոնի միջազգային օրվա նախօրեին՝ մարտի 26-ին, Ռուսաստանի իրավապահ մարմինները խուզարկման գործողություններ էին իրականացրել Մոսկվայի նահանգային «Ֆէստ» թատրոնում:
Մշակութային հաստատության, տեղի իշխանության մարմինների և իրավապահների այս «ակտիվ» շփումների արդյունքում, ինչպես տեղեկացնում է «teatral-online.ru»-ն, Մոսկվայի նահանգային կառավարության խորհրդակցության ընթացքում կազմվել է փաստաթղթերի փաթեթ, որի համաձայն, մասնավորապես, կազմվել է մշակութային հաստատության նոր կանոնադրության նախագիծը:
Այդ փաստաթղթով հստակեցվել են թատրոնի ցանկությունները: Օրինակ, թատրոնի կոլեկտիվն է ընտրում իր գեղարվեստական ղեկավարին, որն էլ առաջարկում է տնօրենի թեկնածությունը, ինչպես նաև այն նորմերը, որոնց բավարարման պարագայում թատրոնը կարող է միավորվել այլ կոլեկտիվների հետ:
Սակայն օրերս պարզվել է, որ Միտիշչիի մարզի քաղաքային վարչակազմը մերժել է Մոսկվայի նահանգային կառավարության բոլոր որոշումները և այդ մասին նամակով տեղեկացրել թատրոնի կոլեկտիվին, իսկ թատրոնի նոր կանոնադրության նախագիծը ուղարկվել է դատախազություն:
«Մեր բոլոր փաստաթղթերը և կազմակերպչական տեխնիկան նախկինի պես արգելանքի տակ են, սակայն մենք շարունակում ենք ներկայացումներ խաղալ՝ համաձայն խաղացանկի: Աշխատում ենք, ինչպես ասում են, կուրորեն...»,- ասել է «Ֆէստ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Իգոր Շապավալովը:
Այս անհասկանալի պատմության մասին և թատրոնի բնականոն գործունեությունը խանգարելու հիմքերի վերաբերյալ թատերախմբում ոչ մի հստակ պատկերացում չկա: Այստեղ միայն վարկածներ են կառուցում համաձայն ենթադրությունների: Օրինակ, այդ վարկածներից հիմնականն այն է, որ թատրոնը խնդրել է դատախազությանը ստուգել իր հիմնադրի (Միտիշչիի քաղաքապետարանի) կողմից հատկացվելիք 12,6 մլն ռուբլու սուբսիդիան կրճատելու օրինականությունը:
Այս թեմայով այլ հղումներ-1