«Եվրատեսիլ-2019» -ի պաշտոնական բացումը կայացել է Գաբիմա թատրոնում 05.13.2019
Կիրակի, մայիսի 12-ին, Թել-Ավիվի Գաբիմա թատրոնում կայացել է «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի բացումը, որին մասնակցել են 41 ազգային պատվիրակներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Միջոցառումը պաշտոնապես մեկնարկել է «Ծիրանագույն ուղեգորգի» վրա անցկացված ավանդական արարողությամբ:
Թել-Ավիվի Չարլզ Կլորի անվան այգում բացվել է «Եվրատեսիլի ավանը»: Կազմակերպիչները նշում են, որ սա համանման ամենամեծ համալիրն է, որը երբևէ ստեղծվել է այս մրցանակաբաշխության առիթով: Վեց հեկտար զբաղեցնող տարածքում տեղադրվել է երկրպագուների պաշտոնական գոտին, որտեղ տեղադրված են ելույթների հեռարձակման համար նախատեսված 4 մեծ էկրան: Այս գոտում գործում են 100 մետր երկարությամբ բար և 85 մթերային վրաններ, որտեղ ներկաներին կառաջարկվեն տարբեր կերակրատեսակներ:
«Եվրատեսիլ-2019»-ի կիսաեզրափակիչները կկայանան Թել-Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում՝ մայիսի 14-ին և 16-ին: Մրցույթի եզրափակիչը նույնպես տեղի կունենա այստեղ՝ մայիսի 18-ին:
Իսրայելական տեղեկատվամիջոցները հայտնում են, որ Թել-Ավիվում մրցույթի օրերին կիրականացվեն անվտանգությունը ապահովող առավելագույն մակարդակի միջոցառումներ: Քաղաքում այդ օրերին 20 հազար ոստիկաններ կհերթապահեն հանրային վայրերում:
Հայաստանը մրցույթին կներկայացնի Սրբուհի Սարգսյանը` «Walking out» երգով։
Նա ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում,որը կանցկացվի մայիսի 16–ին։