«Կոմպոզիտորական ընթերցումները» տարածված ձևաչափ է Եվրոպայում07.02.2019
Մոսկվայում, այս էլ երկրորդ անգամ, անցկացվում են «Կոմպոզիտորական ընթերցումներ», որի ընթացքում երիտասարդ ստեղծագործողները իրենց գործերն են ներկայացնում հայտնի վարպետներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Ունկնդրին և մասնագիտական ոլորտին ներկայանալու այս ձևաչափը շատ մասսայական է Եվրոպայում և անցած՝ 2018թ.-ին անցկացված համանման միջոցառման ռուսական առաջին փորձը կազմակերպիչներին հնարավորություն է տվել կրկին անդրադառնալ երիտասարդ կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործություններին:
Այս տարի մասնակիցները ներկայացնում են 3 երկիր՝ Ռուսաստան, Բելոռուս և ԱՄՆ: Նախաձեռնողներն են Ռուսաստանի կոմպոզիտորների միությունը և Մոսկվայի ժամանակակից երաժշտության համույթը:
«Կոմպոզիտորական ընթերցումները», դա դասախոսություններ են և հայտնի երաժիշտների հետ անհատական պարապմունքներ:
Միջոցառմանը մասնակցելու համար ցանկացողները պետք է գրեն պարտիտուրա և անցնեն մրցութային ընտրապայքարով:
Ավելացնենք, որ երիտասարդ հեղինակների համար սա հնարավորություն է իրենց ստեղծագործությունները վարպետ մասնագետներին ցուցադրելու և անկողմնակալ գնահատվելու համար: