Ռեժիսոր Կիրիլ Սերեբրենիկովի խափանման միջոցը չեղյալ է համարվել09.12.2019
Մոսկվայի Մեշչանսկ շրջանի դատարանը չեղյալ է համարել «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի և աղմկահարույց «7-րդ ստուդիայի» քրեական գործով անցնող մյուս անձանց ստորագրությամբ չբացակայելու խափանման միջոցը, իսկ գործը վերադարձրել է դատախազությանը՝ վերաքննելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Ուժային կառույցների գործունեության այս փոփոխության առթիվ Կիրիլ Սերեբրեննիկովը հայտարարել է, որ ինքը «... հույսն ամբողջովին դնում է» դատավորի գիտելիքների և որակավորման վրա: «Եթե դուք տեսնում եք այս իրավիճակից այդպիսի ելք, ապա թող այդպես լինի»,- հայտարարել է ռեժիսորը և ավելացրել, որ «...առաջին իսկ օրերից այս գործը կարել են իրենց վրա՝ ասելով, որ այսպիսի բան դեռ չէր եղել»:
Հիշեցնենք, որ «Գոգոլ կենտրոն» թատրոնի կազմում գործող «7-րդ ստուդիայի» վերաբերյալ դատաքննությունը սկսվել է 2018թ.- հոկտեմբերի 25-ին: Ստուդիայի մի խումբ պատասխանատու աշխատակիցներ և Կիրիլ Սերեբրեննիկովը մեղադրվում են պետբյուջեից հատկացված ֆինանսավորումից 130 մլն ռուբլի յուրացնելու մեջ:
Այս թեմայով այլ հղումներ-1