Դերասանուհին պատասխանատվություն է զգում դատավճիռների և ժամանակի համար09.17.2019
Նախօրեին, սեպտեմբերի 16-ին, Մոսկվայում 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել դերասան Պավել Ուստինովը: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ռուսգվարդիայի աշխատակցին դիմադրություն ցուցաբերելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Այս գործը քննող իրավապահների վարկածով դերասանը Ռուսաստանի մայրաքաղաքի Պուշկինի անվան հրապարակում կայացած չարտոնված հանրահավաքում ուժ է գործադրել և տեղից խախտել ուժային կառույցի աշխատակցի ուսի հոդը: Մինչդեռ պաշտպանությունը պնդում է, որ Ուստինովն, ընդհանրապես, այդ քաղաքացիական ակցիայի մասնակիցներից չէ, այլ ավելի հեռու վայրում, մետրոյի կայարանի մուտքի մոտ սպասելիս է եղել ընկերոջը:
«Ես, անկեղծ ասած, ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես այսուհետ ապրեմ: Կոնստանտին Կոտովին, Դանիլ Բեգլեցին, հիմա էլ Պավել Ուստինովին... Սրանք իրական քաղաքական ռեպրեսիաներ են և այս դատավճիռները ոչ մի կապ չունեն իրական հանցագործությունների հետ»,- բազմաթիվ գործընկերների հետ նաև իր զարմանքն ու վրդովմունքն է հայտնել Պավել Ուստինովի գործընկեր, դերասանուհի Յուլիա Աուգը: Դերասանուհին նաև նշել է, որ ինքը, չգիտես թե ինչու, «զգում է անձնական պատասխանատվություն այս դատավճիռների» և այն ժամանակի համար, որտեղ հիմա ապրում է...
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: