Մոլորակն արթնացնում է անձնական տառապալից հիշողություններ...11.06.2019
Ռուսական կինեմատոգրաֆիայի նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Անդրեյ Տարկովսկու հայտնի «Սոլյարիս» ֆանտաստիկական գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1972 թ.-ին, կրկին կիջեցվի ռուսական վարձույթի շուկա և այս տարվա դեկտեմբերց կցուցադրվի այդ երկրի 70 քաղաքներում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Ամեն տարի, Նոր տարվան ընդառաջ թողարկվում են ռուսական բազմաթիվ բլոքբասթերներ, հեռացվում են ամերիկյան ռելիզները և արթ-կինոն ամանորյա տոնակատարություններից»,- ասել է «Իսկուսստվո կինո» հանդեսի գործադիր տնօրեն Վլադիմիր Քոչարյանը: Նրա ասելով որոշվել է, որ պետք է նաև իրենք մասնակցեն այդ միջոցառումներին և ամանորյա տոներին կթողարկեն «ռուսական կինոմշակույթի գլխավոր նվերը»՝ Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմի վերականգնված տարբերակը:
Ի դեպ, Քոչարյանը նշել է, որ սա Տարկովսկու արդեն 3-րդ ֆիլմն է, որը ռուսաստանցիներին «Մոսֆիլմի» հետ միասին ներկայացվում է այս ձևաչափով:
Հիշեցնենք, որ ըստ լեհ ֆանտաստ գրող Ստանիսլավ Լեմի նույնանուն վեպի ստեղծված ֆիլմը մի տիեզերական գիտական արշավախմբի մասին է, որն ուսումնասիրում է «Սոլյարիս» բանական մոլորակը: Իսկ ինչ է կատարվում այդ գիտական արշավախմբում: Այդ մասին տեղեկություն հավաքելու նպատայով կայան է ժամանում հոգեբան Քրիս Քելվինը: Նա հայտնաբերում է, որ գիտական արշավախմբի անդամները գրեթե խելագար վիճակում են և դա կապ ունի «Սոլյարիս» բանական մոլորակի հետ:
Կայանում գտնվողների մեջ մոլորակն արթնացնում է անձնական տառապալից հիշողություններ: Սակայն Քելվինի կասկածամտությունը այս իրադարձությունների վերաբերյալ անցնում է, երբ նրան է այցելում վաղուց ինքնասպանություն գործած իր կինը...
Ասենք, որ ֆիլմում նկարահանվել են խորհրդային տարբեր ազգությունների դերասաններ՝ Դոնատաս Բանիոնիսը, Յուրի Յրվետը, Վլադիսլավ Դվորժեցկին, Նիկոլայ Գրինկոն, Անատոլի Սոլինիցինը, Սոս Սարգսյանը:
«Սոլյարիս» ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է ժյուրիի մեծ մրցանակին և կինոմամուլի միջազգային ասսոցիացիայի՝ «FIPRESCI»-ի, մրցանակին: