Հանդիսատեսները որոշել են լավագույներին11.11.2019
Նախօրեին Սանտա-Մոնիկայում կայացել է ԱՄՆ կնինեմատոգրաֆիայի, երաժշտության և հեռուստատեսության ոլորտներում ամենամյա կարևոր մրցանակաբաշխություններից մեկը՝ «People՝s Choice Awards»-ը, որտեղ հաղթողները որոշում են հանդիսատեսները՝ համացանցում անցկացվող քվեարկությամբ:
2019թ.-ին լավագույնն է ճանաչվե «Marevel » նախագծի «Վրիժառուներ: Ֆինալ» կինոնկարը, լավագույն սերիալ է հայտարարվել «Netflix»-ի «Շատ տարօրինակ գործեր» ֆիլմը: Լավագույնը կատակերգության ժանրում հանդիսատեսները նախապատվությունը տվել են «Հանելուկային սպանություն» , իսկ լավագույն դրամա անվանակարգում ՝ «Հետո» կինոնկարներին:
Մրցանակներ են բաժին հասել նաև հանդիսատեսի համակրանքին առավել շատ արժանացած դերասան՝ Ռոբերտ Դաունի-կրտսերը ՝ «Վրիժառուներ: Ֆինալ» և դերասանուհի Զենդեյան «Մարդ-սարդը. տնից հեռու» ֆիլմերում խաղացած դերերի համար:
«People՝s Choice Awards»-ը մրցանակաբաշխությունը անցկացվում է 1975թ.-ից: Մինչև 2005թ.-ն հաղթողներին որոշում էին սոցիալական հարցումներով, իսկ դրանից հետո, արդեն, համացանցի միջոցով: