Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա իր ծագումնաբանությունը համարում է պարզունակ

11.28.2019

«Կյանքում և թատերական արվեստում դիտողականությամբ օժտված մարդու համար ոճն ունի օրենսդրական նշանակություն»,- ռուսական «Տեատրալ» հանդեսին տված հարցազրույցն այսպես է սկսել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետի շրջանավարտ Պավել Կապլևիչը: Նա թատերական շրջանակներում հայտնի է ոչ միայն դերասանական արվեստով, այլև որպես ռեժիսոր , սցենոգրաֆ, հագուստի նկարիչ, դիզայներ և, նույնիսկ ստեղծագործական (կրեատիվ) տնօրեն:

Նրա կարծիքով ոճն այն է, ինչը տեսնում է աչքը: Ոճը կապ չունի վարքի հետ: Այն չի ներարկվում: Ոճը մարդու մեջ կամ կա, կամ՝ չկա: Թիմի մեջ որպես ստեղծագործական աշխատանքի կազմակեպման յուրահատուկ օրինակ Կապլևիչը հիշատակում է օտարերկրյա խոշոր ընկերություններում կոմերցիոն գործունեություն իրականացնող բայերներին, որոնք գործի շահերից ելնելով կարողանում են իրար միավորել միյանց հետ չկապակցվող բաները՝ ստեղծելով աննկարագրելի ոճ:

Կապլևիչը բայերի աշխատաոճը իր ուժերից վեր է դասում:

Նա իրեն համարում է թերի կրթված: Նա իր ծագումնաբանությունը համարում է պարզունակ: Ծնվել է ոչ մեծ ամառանոցային քաղաքում, որտեղ «չկան ոչ թանգարաններ, ոչ ոճ ստեղծող մարդիկ»: Նա ստիպված է եղել ինքն իրեն ձևավորել: Ինչն էլ արել է:

«Ինձ համար քաղաքները ոճի օրենսդիրներ են»,- նշում է նա և հիշատակում Փարիզն ու Պետերբուրգը: Նա 6 տարի ապրել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, որն, ըստ նրա, իր մեջ ինքնին ձևավորել է ոճ: Նրա կարծիքով Մոսկվան դա չի անում:

«Հիշում եմ, ինչպես տեղափոխվեցի Պիտերից՝ Մոսկվա: Ես ուղևորվում է «Սադավոյե օղակ» («Սադավոյե կոլցո») մայրուղով և զգում էի, որ իմ աչքին մշտապես ինչ-որ մի բան չի բավարարում: Հետո գլխի ընկա և հասկացա, որ ուղևորությունս Պիտերով չեմ կատարում, որտեղ ամեն նրբանցք գեղարվեստորեն է ավարտվուն է, հղկված և զարդարված ինչ-որ վիմագրով կամ գեղեցիկ վանդակապատով»,- ասում է նա:

Նա ճշգրիտ որոշել է, որ ներկա ճաշակի համար ինքը պարտական է արևին, ծովին, բնությանը և այդ ամենը բազմապատկած Պետերբուրգով, որը նրա վրա շատ է ազդել:

Սակայն Կապլևիչը չի կարող ասել, որ ինքը սիրում է այդ քաղաքը: Այն իր համար օտար է: Այն իրեն դուրս մղեց: Նա նույնիսկ ուրախ է, որ այնտեղից հեռացել է, որովհետև, եթե մնար, գուցե և արդեն ինքը չլիներ: Լիարժեք տանելու համար այն իր համար շատ ծանր էր:

Ըստ նրա Պիտերը հարմարավետ է ոչ բոլորի համար:

Իր վրա ներգործած ռուսական երկու մայրաքաղաքներից բացի, Կապլևիչը կարծում է, որ իր ոճի ձևավորման վրա ազդեցություն են թողել նաև թատրոնի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ռուսաստանում ապրող և ստեղծագործող, ծագումով ուզբեկ ռեժիսոր և սցենարիստ Ռուստամ Խամդամովը, թատերական գործիչներ Անատոլի Վասիլևը, Ռոման Վիկտյուկը, Գալինա Վոլչեկը:

Ի դեպ, Կապլևիչը, որը գրեթե քառորդ դար աշխատել է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի հետ նշում է, որ ինքը զգալիորեն ազդել է նրա հագնվելու ձևի վրա, երբ մի անգամ Վոլչեկն իր հագին տեսել է սպիտակ մարզակոշիկներ և որոշել է, որ այդպիսիք իրեն նույնպես հարմար կլինեն: Կապլևիչի կարծիքով, սա իրենց տալիս է կորպորատիվ կեցվածք և միաժամանակ արտաքինին տալիս է ինչ-որ վառ բծեր, որոնք այլոց հայացքները շեղում են դրանք կրողի փարթամ մարմնակառուցվածքից: Կապլևիչը նշում է, որ ինքն այդ «վառ բծերը» սեփական արտաքինի վրա մշտապես արտահայտում է նաև վառ թաշկինակներով և շարֆերով:

Նա ասում է, որ իր ոճը բազմաձևությունն է, ժանրերի խառնուրդը: Շնորհիվ այս հանգամանքի, նոր ստեղծագործության ծնունդ «իբր թե միմյանց հետ չշախկապվող տարբեր բաներից»:

Նա, որպես օրինակ, պատրաստել է «Շչելկունչիկ» բալետը, որտեղ հանկարծ բոլոր հերոսները սկսում են երգել ինչպես օպերայում: Նա խոստովանում է, որ «Փոփ-մեխանիկայի» այս հնարքը կատարել ռուսաստանցի մեկ այլ արվեստագետ՝ Սերյոժա Կուրեխինը, սակայն այդ ամենն ավելի «արմատական պատմություն է», քան դա իր մոտ է:

«Ինձ համար ոճը պոլիմպսեստ է,- նշում է նա և բացատրում, որ տերմինը հին վարպետությունը բացատրող հասկացություն է: Դա այն է, երբ մագաղաթյա ձեռագրին ավելացվում է նոր կերպար: Ավելի ուշ այդ հասկացությունը տարածվեց նաև նախնադարյան ժայռապատկերների արվեստի վրա, երբ ժամանակի ընթացքում արդեն կիսաջնջված նկարների վրա արվում էին նոր պատկերներ: Այդ սկզբունքը օգտագործել են նաև միջնադարյան վարպետները, երբ տաճարների պատերի հին նկարների կամ իկոնաների վրա նկարել են նոր կերպարներ:

Հիմա այն ստացել է գործնական նշանակություն, որը վերաբերվում է ոչ միայն հին ձեռագրերին: Նա նման մի աշխատանք է իրականացրել Տրետյակովյան պատկերասրահում: Արվեստի տարբեր տեսակների, ոճերի, ժամանակների միջոցով նրա ձեռքի տակ վերակենդանացել է ռուս նշանավոր նկարիչ Ալեքսանդր Իվանովի «Քրիստոսի հայտնությունը ժողովրդին» կտավը՝ անցնելով տարբեր ժամանակների միջով, 200 տարի առաջ մինչ դրա նկարվելը, 500 տարի առաջ այն բանից, երբ այն ի հայտ է եկել և խորասուզվել ներկա օրվա մեջ: « Հենց այդ տեսքի փոփոխությունն էլ ինձ համար «պոլիմպսեստ» է, այսինքն՝ ոճ»,- ընդգծում է նա:

Ի դեպ, ոճ հասկացությունը ներգործել է նաև Պավել Կապլևիչի արտաքին նկարագրի վրա: Կաշիկներն ու տաբաթը բավականին ստանդարտ են, սակայն պարանոցին կապած գլխաշորը առավել մոտ է 19-րդ դարի կերպարներին: Նա կրում է գուլպաներ, որոնցից մեկի վրա կլոր սիսեռահատիկներ են դաջված, իսկ մյուսի վրա ուղիղ գծեր:

«Ես ձգտում եմ ստեղծել իմ ոճը, շեշտադրելով մի քանի կետեր: Ձգտում եմ ստեղծել ակորդ, որը ինչպես իմ ոճը, կազմված կլինի տարբեր նոտաներից: Ես երկար ժամանակ չգիտեի ինչպես դրան մոտենամ և ստիպված էի ամեն ինչ ներկել միագույն»,- խոստովանում է Կապլևիչը և հիշում, որ օրինակ, ինքը պատրաստել է հագուստներ Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում բեմադրված Բերնարդ Շոուի պիեսի հիման վրա պատրաստված «Պիգմալիոն» ներկայացման համար: Բեմում ամեն ինչ մանուշակագույն էր: Նա այդ գույնն ընտրել էր նկատի ունենալով այն հանգամանքը, որ գլխավոր հերոսուհին՝ Էլիզա Դուլիթթլը, մանուշակներ էր վաճառում: Իսկ, օրինակ, «Նիժինսկի» բեմադրության մեջ բոլոր հագուստները սպիտակ էին:

«Ես այն ժամանակ դեռ չէի տիրապետում որոշակի համակարգի և կանգ էի առնում միագույնի վրա: Սեփական ոճի այսպիսի պարտադրված կրկնություններով հասա իմ ուզածին՝ թատերական արվեստում գտա իմ տեղը: Սակայն մի անգամ ես հասկացա, որ գոյություն ունեն ոչ միայն գեղարվեստական, այլև կոնցեպտուալ միջոցներ: Եվ դա ես անվանեցի «Պոլիֆորմա» («Բազմակաղապար»-խմբ.),- եզրափակում է իր խոստովանությունը Պավել Կապլևիչը և շեշտում, որ այդ հասկացությունը ինքն է հորինել և այդ բառը՝ նունպես:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 728 անգամ
    12345678910