Մետրոպոլիտեն թանգարանի 150-ամյակը կնշվի համաճարակից հետո04.15.2020
Ապրիլի 13-ին լրացել է Նյու-Յորքի հայտնի Մետրոպոլիտեն թանգարանի (ՄԵՏ) հիմնադրման 150 ամյակը: Կորոնովիրուսի համաճարակի պատճառով հոբելյանը նշանավորելու համար նախատեսված միջոցառումները անորոշ ժամանակով հետաձգվել են : Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը հղում անելով «tvkultura.ru»-ին:
Այդ միջոցառումների կենտրոնական իրադարձությունը «ՄԵՏ թանգարանի ստեղծումը 1870-2020» խորագրով ցուցահանդեսն է, որտեղ ներկայացվում են 250 նմուշ արվեստի գործեր:
Կարանտինային ռեժիմից հետո թանգարանի այցելուներին կներկայացվեն նաև «Խաչմերուկ» և «Կայսրություններ և հանգրվանավայրեր» խորագրերով գեղանկարների թեմատիկ ցուցադրությունները:
Այս օրերին թեև թանգարանի տարածքը այցելությունների համար փակ է, բայց ցուցադրանքների զգալի մասը ներկայացվում է ՄԵՏ –ի պաշտոնական կայքով: Այստեղ հնարավոր է ծանոթանալ նաև ՄԵՏ 360 աստիճան նախագծին, որը հնարավորություն է տալիս սրահներում կատարել վիրտուալ զբոսանք:
Նյու-Յորքի հայտնի Մետրոպոլիտեն թանգարանը հիմնադրվել է 1870թ.-ին՝ մի խումբ հովանավորների և արվեստագետների նախաձեռնությամբ, որոնք կարծում էին, որ քաղաքը պետք է ունենա մի այնպիսի թանգարան, որը կմրցի Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի կամ Փարիզի Լուվրի հետ:
Այսօր ՄԵՏ-ը համարվում է աշխարհի ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարաններից մեկը: