Անիմացիա` համաշխարհային մակարդակի պրոդուսերական վարպետությամբ06.11.2020
Ռուսական «Սոյուզմուլֆիլմ» կինոստուդիան ֆրանսիական «Cyber Group» ընկերության հետ ստեղծել են «Cyber Soyuz Junior» համատեղ ընկերությունը, որը կզբաղվ մուլտսերիալների և նախադպրոցական տարիքի երեխաների համար անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Նոր ընկերության ստեղծման մասին գործընկեր կազմակերպությունները հայտարարել են «Key Buyers Event: Digital Edition» միջազգային առցանց շուկայի շրջանակներում։
«Key Buyers Event: Digital Edition» առցանց շուկան կազմակերպել է «Ռոսկինո» ընկերությունը՝ ՌԴ մշակույթի նախարարության և Մոսկվայի քաղաքապետարանի աջակցությամբ; Այն բացվել է հունիսի 8֊ին և անցկացվում է հատուկ հարթակում։
«Սոյուզմուլտֆիլմ» վարչության նախագահ Յուլիանա Սլաշչևան «Cyber Group»֊ի հետ համատեղ աշխատանքի հնարավորությունը համարել է ,Ռազմավարական նշանակության կարևոր փուլ» իր ղեկավարությամբ գործող հայտնի հաստատության համար։ Նա բարձր է գնահատել ֆրանսիական ընկերության հեղինակային դպրոցի ավանդույթները, իսկ անիմացիայի ոլորտում նրա փորձը համարել անգնահատելի, որը իրականացվում է համաշխարհային մակարդակի պրոդուսերական վարպետության միջոցով։
«Ես վստահ եմ, որ մենք միասին կկարողանանք ստեղծել իսկապես անսովոր մուլտսերիալներ և լիամետրաժ կինոնկարներ, որոնք կդառնան համաշխարհային կինոարդյունաբերության առաջատարներ և կլինեն սիրելի ողջ աշխարհի երեխաների համար»,֊ նշել է Սլաշչևան։
Նորաստեղծ «Cyber Soyuz Junior » ընկերությունը հիմնականում աշխատելու է 2D տեխնիկայով և իր թողարկած մուլտֆիլմերը և լիամետրաժ կինոնկարները հասցեագրելու է նախադպրոցական տարիքի երեխաներին։
«Ֆրանսիայի և Ռուսաստանի մշակութային հարուստ ավանդները, մեր ընդհանուր մասնագիտական փորձը կնպաստեն փոխադարձ աճին և զարգացմանը»,֊ նոր կինոընկերության ձևավորման մասին իր կարծիքն է հայտնել նաև «Cyber Group Studios․ ընկերության գլխավոր տնօրեն Պյեռ Սիսմանը։