Վավերագրական կինոյի «Էմմիին» Ռուսաստանում առաջինն արժանացել է Սերգեյ Սարկիսովի ֆիլմը07.28.2020
Ազգությամբ հայ, Ռուսաստանում գործունեություն իրականացնող կինոպրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Ատելությունը մեր միջավայրում» վավերագրական կինոնկարը արժանացել է «Daytime Emmy Award» մրցանակի, որն ամեն տարի տրվում է հեռուստատեսության ոլորտում ձեռք բերած ստեղծագործական ակնառու նվաճումների համար։ Սա ռուսական վավերագրական կինոյի ժանրի պատմության մեջ առաջին «Էմմի» մրցանակն է։ Նշենք, որ «Էմմին» հեռուստատեսության ոլորտում համարվում է համարժեք խաղարկային կինոյի ոլորտի «Օսկար» և թատրոնի ոլորտում տրվող «Թոնի» մրցանակներին։
Սերգեյ Սարկիսովի ֆիլմը, որը ստեղծվել է «Բլից ֆիլմ» ընկերությունում «Էմմի» է ստացել «Հատուկ հեռուստահաղորդման նշանավոր ռեժիսուրա» անվանակարգում։
«Ատելությունը մեր միջավայրում» վավերագրական կինոնկարի պրեմիերան կայացել է 2019թ․֊ի նոյեմբերի 29֊ին՝ Նյու֊Յորքում և Լոս Անջելոսում։ Ֆիլմը նկարահանվել է ամերիկյան «Associated Television International» ընկերության համագործակցությամբ՝ ռեժիսոր Դևիդ Մակենզիի բեմադրությամբ։
Վավերագրական պատումի հիմքում ԱՄՆ֊ում և Եվրոպայում արձանագրվող հակասեմիտիզմն է։ Ֆիլմը անդրադարձ է այնպիսի մարդկանց կյանքին, որոնք մեր օրերում բախվել են հակասեմիտիզմի դրսևորումներին և որոնց պատմությունները ինչ֊որ ձևով առնչվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների Հոլոքսթին։
«Daytime Emmy Award»֊ը («Ցերեկային Էմմի մրցանակ») շնորհվում է Նյու֊Յորքի և Լոս֊Անջելոսի հեռուստատեսային արվեստների և գիտության ակադեմիայի կողմից՝ ի նշան հեռուստատեսության ոլորտում առաջավոր փորձի ընդունման։
Մրցանակների հանդիսավոր արարողությունը կատարվել է հունիսի 26֊ին առցանց ձևաչափով։
Հավելենք, որ մինչ այս կինոնկարը Սերգեյ Սարկիսովը որպես պրոդյուսեր հանդես է եկել նաև մարդկության դեմ կատարված հանցագործության թեմայով մեկ այլ ֆիլմ ստեղծելու նախաձեռնությամբ։ 2017թ․֊ին նրա ղեկավարությամբ թողարկվել է «Մերժման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը՝ նվիրված հայոց Մեծ եղեռնին։
«Աշխատելով «Մերժման ճարտարապետները» ֆիլմի վրա․․․ ես գիտեի, որ նրա և Հոլոքոսթի միջև գոյություն ունի խոր կապ, և ես սարսափում եմ տեսնելով այդ վախեցնող նմանությունները և միտումները, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների»,֊ ասել է Սերգեյ Սարկիսովը։