Կյանքից հեռացել է Նիկոլայ Գուբենկոն08.17.2020
Նախօրեին, օգոստոսի 16-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուսաստանցի հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, «Տագանկայի դերասանների համագործակցություն» կազմակերպության ղեկավար Նիկոլայ Գուբենկոն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Նրան և նրա արվեստը բնութագրելիս անվանում են «Հայրենական պատերազմի մանուկ», նկատի ունենալով այն, որ ծնվել է1941թ.-ի օգոստոսին, որի ընթացքում կորցրել է ծնողներին, իսկ դառնաով արվեստագետ, հիմնականում անդրադարձել է պատերազմական և հետպատերազմյան տարիների մանկական կյանքի թեմաներին:
Թեև Գուբենկոն կրթությամբ կինոյի աշխարհից էր և հեղինակել է բազմաթիվ հետաքրքրական ֆիլմեր, նաև՝մարմնավորել կինոհերոսների («Պատանիներ», «Զինվորը վերադաեձել է ճակատից» և այլն), նա հատնի է նաև Տագանկայի թատրոնում ունեցած կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքով, որը սկսեց ծավալել թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Յուրի Լյուբիմովի ստիպողական էմիգրացիայի ժամանակահատվածում:
Ավելի ուշ նա հիմնեց «Տագանկայի դերասանների համագործակցություն» կազմակերպությունը և շուրջ 25 տարի ղեկավարեց այն: Այդ տարիներին այդ թատրոնն ու թատերախումբը սեփական գոյությունը փորձում էր պահպանել բեմը տարբեր մասնավոր թատրոնների վարձով տրամադրելով; Արժե նշել, որ այդ ժամանակներում, այնուամենայնիվ, Տագանկայի միաձույլ կոլեկտիվը իր բեմահարթակը վստահում էր միայն այնպիսի թատերախմբերի, որոնք ցուցադրում էին գռեհկաբանություններից ու ցածրաճաշակությունից հեռու աշխատանքներ: