Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վատ տղաները


Մայքլ Կունի


Վատ տղաները

Տիպիկ բրիտանական կատակերգություն` երկու մասից

Թարգմանությունը` Լևոն Մութաֆյանի




Գործող անձեր

ԹՈՄ ՔԵՐՎՈՒԴ – մոտ 30 տարեկան

ԼԻՆԴԱ ՔԵՐՎՈՒԴ – նրանից փոքր-ինչ երիտասարդ

ԴԻՔ ՔԵՐՎՈՒԴ – հմայիչ ճարպիկ

ՀԱՐՐԻ ՔԵՐՎՈՒԴ – հանճարեղ է, բայց քիչ է…

ԿԱՏԵՐԻՆԱ – մոտ 30 տարեկան, Կոսովոյից եկած սովորական գյուղական գեղեցկուհի, ինքնավստահ և վտանգավոր

ԱՆԴՐԱՇ - Կոսովոյից եկած ծերուկ, մոտ 80 տարեկան, հագած է կեղտոտ ցնցոտիներ

ԴԱՈՒՆԶ – մոտ 40 տարեկան, շատ պարտաճանաչ

ՄԻՍԻՍ ՓՈԹԵՐ – 50-ին մոտ, իսկական լեդի

ԲՈՐԻՍ – Արևելյան Եվրոպայից եկած «ախպերիկ» հագնված է թափթփված շքեղությամբ




Պիեսի բոլոր գործողությունները տեղի են ունենում Թոմի և Լինդա Քերվուդի տանը: Էդվարդյան ոճի երկհարկանի կառույց է, որը բաժանված է ներքևի և վերևի բնակարանների: Չնայած այն բանին, որ տունը կառուցվել է առաջին աշխարհամարտից առաջ, ներսույթը պիտի լինի ժամանակակից և համեստորեն հարմարավետ: Այդպես է հիմա ապրում «բանվորական արիստոկրատիան»:

Տան հետևի պատին երևում է մուտքի դուռը: Նրանից ձախ` աստիճան է ձգվում դեպի ձեղունն ու Դիք Քերվուդի բնակարանը: Ձախ պատին խոհանոց տանող դուռն է, նրա կողքին` պատուհան, որը բացվում է հետնաբակի վրա: Պիեսի սկզբում այն բաց է: Հետին մասում` ննջարան տանող դուռ, իսկ խոհանոց տանող դուռը ձախ կողմում է: Սենյակի կենտրոնում դրված է բացովի բազմոց, նրա կողքին` սեղան, որի վրա դրված է hands-freeհեռախոսը: Ձախից` բազկաթոռ, նրանից աջ` փոքրիկ սեղան: Մուտքի դռան մոտ կախիչ կա: Ժամացույցի սլաքները վարագույրը բացվելիս ցույց են տալիս 9-անց 5 րոպե…



ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Խոհանոց և ննջարան տանող դռները բաց են: Ննջարանից դուրս է գալիս ԹՈՄ ՔԵՐՎՈՒԴԸ` քայլելով սրբելով գլուխը մեծ սրբիչով: Թոմն իսկական լոնդոնցի է, 30 տարեկան: Հագած է կոստյումի տաբատը, գուլպաներ և կոշիկներ, վերնաշապիկ չկա:


ԹՈՄ – (դեպի խոհանոց): Դու ի՞նչ ես անում այդտեղ:

Խոհանոցից դուրս է գալիս Լինդան, հագած է կիսաշրջազգեստ և վերնաշապիկ, ձեռքին ունի ինչ-որ պաշտոնական թուղթ և գրիչ: Երկուսն էլ հուզված և լարված են:

ԼԻՆԴԱ – Կաթսայի բռնակները:

ԹՈՄ – Հիշիր, կաթսայի բռնակները միշտ պետք է ներսից լինեն: Միայն այդպես:

ԼԻՆԴԱ – Հրաշալի է: (Թղթի վրա նշան է դնում:) Էլեկտրական սարքե՞րը:

ԹՈՄ – Դա ես անգիր եմ հիշում: «Էլեկտրական սարքերը պահեք փոքր երեխաների համար անհասանելի տեղերում և օգտագործելուց հետո անմիջապես վերցրեք դրանք, ցանկալի է պահել պահարաններում, երեխաներից հեռու»: Ահա այսպես:

ԼԻՆԴԱ – Առաջին օգնության դեղարկղի՞կը:

ԹՈՄ - (ինքնավստահ): Առաջին օգնության դեղարկղիկ պետք է տեղադրել բոլոր հարկերում: Մենք երկուսն ունենք, լոգարանում և Դիքի բնակարանում:

ԼԻՆԴԱ – Բոլոր կանոնները դու, դե, արդեն բերանացի գիտես:

Նստում է Թոմի կողքին և գրկում նրան:

ԹՈՄ – Մենք ախր պատրաստվում ենք երեխա որդեգրել:

Նրանք համբուրվում են: Խոհանոցից լսվում է թեյնիկի սուլոցը:

ԼԻՆԴԱ – Թեյը եփվեց: Ժամը քանի՞սն է: (Գնում է խոհանոց):

ԹՈՄ – Ինն անց է հինգ րոպե: Այդ տիկինը` տեսուչը, այստեղ կլինի 55 րոպեից: (Դեպի խոհանոց:) Ի՞նչ է նրա անունը:

ԼԻՆԴԱ - (խոհանոցից): Միսիս Փոթեր:

ԹՈՄ – Ախ, այո, միսիս Փոթեր: (Պատկերելով հնդկացու): Կարմրամորթների Մեծագույն առաջնորդ միսիս Փոթերը երեխաների որդեգրման գործակալությունից: Եթե միսիս և միստեր Քերվուդները նրան դուր չեկան, ապա նրանց կնշտահարի Փոթերը:

ԼԻՆԴԱ - (վերադառնում է խոհանոցից, փակում դուռը): Հուսամ, որ մենք նրան դուր կգանք:

ԹՈՄ - (ծիծաղելով): Իսկ ու՞ր կարող է նա փախչել սուզանավից: Ստիպված կլինի սիրել մեզ:

Թոմը գնում է ննջարան: Լինդան մնում է շեմին կանգնած:

ԼԻՆԴԱ – Նկատի ունեցիր, նա իրեն հատուկ անձ է պատկերացնում: Այ թե կարդացած լինեիր նրա հարցազրույցը. «Մեր գործակալությունն ընդունում է ճակատագրական որոշումներ, եթե խոսքը վերաբերում է երեխաներին»:

Թոմը վերադառնում է վերնաշապիկը հագած:


ԹՈՄ – Դե դու գիտես, այն ամենը, ինչ պահանջում է գործակալությունը, մենք կատարել ենք: Նա պարզապես պետք է համոզված լինի, որ մեր տանը երեխայի համար լավ և հանգիստ պայմաններ կան:

ԼԻՆԴԱ – Բայց այս տունը մեր սեփականությունը չէ: Մենք այն վարձակալում ենք: Իսկ առաջին հարցն էր. «Այս տունը ձե՞զ է պատկանում»:

ԹՈՄ – Բայց մենք պատրաստվում ենք տուն ձեռք բերել: Ես այդ ծեր փնթփնթանին առաջարկություն եմ արել, իսկ նա առայժմ մտածում է:

ԼԻՆԴԱ – Այժմ նա կողքի է դրել բոլոր նման առաջարկությունները:

ԹՈՄ – Բացի այդ, մենք վերևի հարկը վարձով ենք տվել, ինչը բերում է լրացուցիչ եկամուտ: Սա քեզ համար կատվի փռշտոց չէ:

ԼԻՆԴԱ - (խաղաղվելով): Գուցե դու ճիշտ ես: (Անսպասելի): Իսկ ու՞ր է քո թեթևսոլիկ եղբայրիկը: Ես նրան այսօր չեմ տեսել: (Գնում է վերև:)

ԹՈՄ – Ավելի ճիշտ` թավալ է տալիս մահճակալում:

ԼԻՆԴԱ – Դե չեմ ուզում, որ նա այստեղ նկարվի միսիս Փոթերի ներկայությամբ:

Բախում է դուռն ու բացում այն:

- Դիք, ծույլիկ, Ախր, արթնացիր է…

ԹՈՄ – Եթե մտածենք, որ ես նրան չեմ տեսել ուրբաթ օրվանից, երբ ինձանից պարտքով վերցերց ֆուգոնը:

ԼԻՆԴԱ – Պարզ է, որ աղջիկների մոտ է գնացել:

ԹՈՄ – Ման եկողի մեկն է:

Մտնում է ննջարան: Լինդան դեմքի երկիմաստ արտահայտությամբ

Նայում է նրա հետևից և նետում բարձը:

ԼԻՆԴԱ – Եթե տեսնես նրան, զգուշացրու, որ միսիս Փոթերի աչքին չերևա: Նրա կեղտոտ կատակները հազիվ թե Փոթերի ճաշակով լինեն:

ԹՈՄ - (բեմից դուրս): Դե ես դրան դա կհասկացնեմ:

ԼԻՆԴԱ – Եվ հիշեցրու, որ տան վարձն էլ վճարի:

Թոմը վերադառնում է` կապելով փողկապը:

ԹՈՄ – Կհիշեցնեմ: (Պարզում է փողկապը:) Կօգնե՞ս ինձ օղակը վզիս անցկացնեմ:

Լինդան կապում է փողկապը:

ԼԻՆԴԱ – Այ թե ընտանիք է:

ԹՈՄ – Խնդրեմ, իր երգեհոնիկը լարեց:

ԼԻՆԴԱ – Ու քո Հարրին էլ ոչնչով լավը չէ:

ԹՈՄ – Նա հիմա իր տունն ունի:

ԼԻՆԴԱ – Այդ դեպքում, հանուն ինչի՞ է նա շաբաթը երկու-երեք անգամ գալիս այստեղ մեր բազմոցին նստելու:

ԹՈՄ – Դու լավ գիտես, որ երբ նա կաֆի տակ է, տանտիրուհին նրան տուն չի թողնում:

ԼԻՆԴԱ – Ասում եմ, չէ, որ անգործի մեկն է:

ԹՈՄ – Նա աշխատանք գտել է, հիվանդանոցում:

ԼԻՆԴԱ – Սանիտարի երրորդ օգնական:

ԹՈՄ – Դա դեռ սկզբի համար է: Նրան բարձրացում են խոստացել:

ԼԻՆԴԱ – Ինչպես չէ… Կձգի մինչև սանիտարի ավագ օգնականի: Փայլուն կարիերա է: Պարզապես հավատս չի գալիս, որ դուք բոլորդ եղբայրներ եք:

ԹՈՄ – Դիքի և Հարրիի բախտը պարզապես այս կյանքում չի բերել:

ԼԻՆԴԱ – Պատրաստ է: (Ավարտում է փողկապի հանգուցավորումը, նայում:) Մենք ոչինչ չե՞նք մոռացել:

ԹՈՄ – Ոչինչ:

ԼԻՆԴԱ – Թխվա՞ծքը:

ԹՈՄ – «Երեխաներին թխվածքներ և կոնֆետներ պետք է տալ փոքր չափաբաժիններով ոչ հաճախ, քան օրական երեք անգամ: Եթե երեխան ինչ-որ բանից վիրավորված է, ոչ մի դեպքում չի կարելի մխիթարել նրան` քաղցրավենիք տալով»:

ԼԻՆԴԱ – Ծաղիկները:

ԹՈՄ – «Ծաղիկները չպետք է ունենան ծակող ցողուններ և թունավոր տերևներ»:

ԼԻՆԴԱ – Չէ, մենք ծաղիկներն ենք մոռացել: Ի~նչ դդումի մեկն եմ ես:

ԹՈՄ – Առանց խուճապի: Դու առայժմ քեզ կարգի բեր: Ցանիր այն օծանելիքը, որը Ծննդյան տոներին նվիրեցի: Ու՞ր է իմ դրամապանակը:

Պատրաստվում է ննջարան մտնել, բայց այդ պահին հնչում է

Դռան զանգը: Լինդան նայում է ժամացույցին:

ԹՈՄ – Չէ, սա չի կարող պատահել: Ամբողջ հիսուն րոպե առաջ…

Բացում է դուռը: Մտնում է Դիքը:

ԴԻՔ – Բարև, քաղցրիկ: Ես բանալիներն եմ մոռացել:

Համբուրում է Լինդայի պարանոցը:

ԼԻՆԴԱ – Դու…

ԴԻՔ – Մի՞թե այդպես են դիմավորում ընտանիքի անդամին:

ԼԻՆԴԱ – Դու անդամ ես ոչ իմ ընտանիքի: Նրա:

Ցույց է տալիս Թոմին և գնում ննջարան:

ԴԻՔ – Ինձ այս տանը թեյ կտա՞ն:

ԼԻՆԴԱ - (բեմից դուրս): Եվ հույս չունենաս:

Դիքը թափով նետվում է բազմոցին:

ԹՈՄ – Քենով զբաղվելու ժամանակ չկա: Սպասում ենք որդեգրման գործակալության տեսչին:

ԴԻՔ – Էլ ինչ կասեք: Մի ինչ-որ փսլնքոտ ինձ հորեղբայր պիտի դարձնի:

ԹՈՄ – Հասկացիր, ծերուկ, հիմա մեր խնդիրը դու չես: Մեզ մոտ պատասխանատու պահ է:

Լինդան վերադառնում է պայուսակով:

ԼԻՆԴԱ – Ու քիթդ այս գործերի մեջ մի խոթիր:

ԴԻՔ – Պրոբլեմ չկա: Ես միայն եկա, որ ֆուրգոնի բանալիները հրամցնեմ: Ահա վերադարձնում եմ երախտագիտությամբ:

Տալիս է Թոմին: Լինդան տեսնելով, որ դրամապանակը տեղում է,

Արագորեն համբուրում է Թոմին և ուղղվում դեպի դուռը…


ԼԻՆԴԱ – Ես ակնթարթորեն: (Թոմին): Սանրվիր: (Դիքին): Իսկ դու…

ԴԻՔ – Ես ի՞նչ, քաղցրիկս:

ԼԻՆԴԱ – Վճարիր բնակարանի վարձը:

ԴԻՔ - (Թոմին): Մի՞թե ես այս ամսվա վարձը չեմ տվել:

ԼԻՆԴԱ – Դու անցածի համար էլ չես վճարել:

ԴԻՔ – Ո~նց է թռչում ժամանակը… Հենց վաղը բանկի քարտ կգրեմ:

ԼԻՆԴԱ – Իսկ որ այսօր գրես, ձեռքերդ կցավե՞ն:

Դուրս է գալիս:

ԴԻՔ – Այ թե կպչուն է կինդ, հա, ախպերս:

ԹՈՄ – Դու մի քիչ կարգին խոսիր: (Գնում է ննջարան):

ԴԻՔ – Մեքենայի համար քեզ ինչքա՞ն եմ պարտք:

Վեր է կենում: Վերցնում է Լինդայի գավաթն ու նստում

աթոռին: Մտնում է Թոմը` մազերը քսուկով սրբելով:



ԹՈՄ – Ոչինչ պարտք չես: Դու չէ որ ընկերոջդ ես օգնել տեղափոխվելու:

ԴԻՔ – Տեղափոխվե՞լու:

ԹՈՄ – Հա դե, նոր բնակարան:

ԴԻՔ – Չես ասի, թե ինչ տրամադրությամբ եմ այդ ոթորկին քշել: Առհասարակ ասած, ես քշել եմ Կալա:

ԹՈՄ – Ֆրանսիա ես գնացել իմ ֆուրգոնո՞վ:

ԹՈՄ – Հա դե: Ծխելիք առնելու: (Ֆռթացնում է թեյը:)

ԹՈՄ – Ռիչարդ, հույս ունեմ, որ որևէ հակաօրինական բան չես արել:

ԴԻՔ – Հարյուր տոկոսով… Կարծում եմ, որ մաքսատները շատ ավելի կարևոր գործեր ունեն, քան իմ մի քանի տասնյակ ծխախոտը…

ԹՈՄ – Ինչքա՞ն:

ԴԻՔ – Չեմ հաշվել:

ԹՈՄ – Մոտավորապե՞ս:

ԴԻՔ - (ուսերը թոթվելով): Ասենք, երկու հարյուր:

ԹՈՄ - (զարմացած): Դու հանուն երկու հարյուր ծխախոտի Լա Ման՞նշն ես անցել:

ԴԻՔ – Բա ես կկեղտոտվեի ավելի քչի համար:

ԹՈՄ – Երկու հարյուր տու՞փ:

ԴԻՔ – Մի մանրանա:

ԹՈՄ - Երկու հարյուր բլո՞կ:

ԴԻՔ – Հանուն երկու հարյուր արկղի:

ԹՈՄ – Մի արկղի մեջ քանի՞ հատ է տեղավորվում:

ԴԻՔ – Ծխախո՞տ, տուփ, թե՞ բլոկ:

ԹՈՄ - Ծխախոտ: Եվ բազմապատկիր այն արկղերի թվով:

ԴԻՔ – Ես թվաբանությունից ուժեղ չեմ: Ասենք այսպես, մի տուփի մեջ քսան ծխախոտ, մի բլոկում տասը տուփ... Մի արկղում (շշնջում է ինքն իրեն)... Ուրեմն, չորս հարյուր հազար ծխախոտ:

ԹՈՄ - (ցնցված): Դու չորս հարյուր հազար ծխախո՞տ ես անցկացրել սահմանով:

ԴԻՔ – Բացառապես անձնական օգտագործման համար:

ԹՈՄ – Դու ցնդե՞լ ես:

ԴԻՔ - (ծիծաղում է): Մի շաբաթում ես դրանք կիրացնեմ: Ինձ համար ոնց որ մի բաժակ ջուր...

ԹՈՄ – Անհապաղ դրանք քարշ տուր քո սենյակը: (Նրան է նետում բանալիները:)

ԴԻՔ – Կես արկղը քոնն է:

ԹՈՄ – Ինձ քո չմաքսազերծված ծխախոտները պետք չեն:

ԴԻՔ – Իսկ ի՞նչ կասես մի արկղ կոնյակի մասով:

ԹՈՄ – Կարիքը չունեմ...(հանկարծակի կարմրում է): Դու ինչ ես արե՞լ: Ի՞նչ կոնյակ: Քանի՞ արկղ:

ԴԻՔ – Ընդամենը վեց: Ավելի չտեղավորվեց: Քեզ պետք է ավելի մեծ ֆուրգոն գնել, հասկանու՞մ ես:

ԹՈՄ – Այ թե տիպն ես: Լինդան կկատաղի, եթե իմանա: Անմիջապես դրանք կորցրու նրա աչքից:

Դիքին հրում է դեպի դուռն ու փակում այն: Շեմին հայտնվում է Հարրին, հագած

Սպիտակ հիվանդանոցային խալաթ, չորս մեծ պոլիէթիլենե փաթեթով:

ՀԱՐՐԻ - (Թոմին): Մեծ եղբայր: (Դիքին): Միջնեկ եղբայր:

ԴԻՔ - (Հարրիին): Կրտսեր եղբայր:

ԹՈՄ – Դու շատ սխալ ժամանակ ես եկել, Հարրի:

Հարրին անցնում է Թոմի կողքով և փաթեթները դնում գետնին:

ՀԱՐՐԻ – Ես ուզում էի քեզ նվեր անել:

ԹՈՄ – Ինձ այսօրվա նվերները բավական են:

ՀԱՐՐԻ – Բայց սա քեզ դուր կգա: (Դիքին): Կտեսնես, նա կհավանի:

ԹՈՄ – Ոչ:

ԴԻՔ – Գուցե ինձ դուր գա:

ՀԱՐՐԻ – Ոչ, սա միայն Ավագ եղբոր համար է: (Թոմին ստիպում է նստել): Դու չէ՞ որ ուզում ես քո տունն ունենալ: Եվ Լինդան է ուզում:

ԹՈՄ – Հարրի...

ՀԱՐՐԻ - (թույլ չտալով նրան ոտքի կանգնել): Դու ինձ երախտապարտ կլինես: (Դիքին): Նա դեռ ինձ շնորհակալություն կհայտնի:

ԴԻՔ - (Թոմին): Դու և Լինդան դեռ ուզու՞մ եք գնել տուն:

ԹՈՄ – Դու գիտես, որ տանտերն անհավանական գին է սահմանել:

ՀԱՐՐԻ – Նա ինչքա՞ն է ուզում:

ԹՈՄ – Ամենաքիչը երեք հարյուր հազար: (Դիքին): Դե տար էստեղից այդ զզվելի ծխախոտները:

ՀԱՐՐԻ - (հետաքրքրված): Ծխախոտնե՞ր:

ԴԻՔ – Ինձ հաջողվեց Ֆրանսիայում մի գործ սարքել:

ՀԱՐՐԻ – Հաջո՞ղ էր:

ԴԻՔ – Էն էլ ոնց:

ՀԱՐՐԻ – Ես կօգնեմ քեզ իրացնել ապրանքը:

ԴԻՔ – Խմելի՞քն էլ:

ՀԱՐՐԻ – Հեշտությամբ:

ԹՈՄ – Լսիր, Հարրի:

ՀԱՐՐԻ – Կներես, շեղվեցի: Ուրեմն այսպես, այդ տունը...

ԹՈՄ – (ընդհատում է): Եվ լսել չեմ ուզում: (Դիքին): Դու գնա ֆուրգոնը դատարկիր: (Հարրիին): Իսկ դու էլ ինձ վրա բաներ մի բարդիր, կորիր էստեղից:

ՀԱՐՐԻ – Իսկ ինչ կասես, եթե տունը քեզ հասնի երկու հարյուր հազարից էլ պակաս գնով:

ԹՈՄ – Կասեմ, որ դու չափից շատ ես ֆորմալդեգիդ շնչել դիահերձարանում:

ԴԻՔ - (ծիծաղելով): Լավ է ասված, Թոմմի: (Հարրիին): Իսկ ինչո՞վ են ուտում քո ասած ֆորմալդեգիդը:

ՀԱՐՐԻ – Ես հանճարեղ ծրագիր ունեմ:

ԹՈՄ – Մի խցկվիր իմ տուն քո հանճարեղ ծրագրերով:

ՀԱՐՐԻ - (Դիքին): Իսկ այդ ֆորմալգելդիդը իսկական զզվանք է:

ԹՈՄ – Ահա նույնն էլ նա ասաց ֆրանսիական գինու մասին, որը իմ մառանում է պահվում: Դեռ հինգ հարյուր լիտր մնացել է:

ԴԻՔ – Դե նա որտեղից պիտի իմանա, թե «Vin de Aigre» ֆրանսերեն քացախ է նշանակում:

ՀԱՐՐԻ – Դու մինչև հիմա դա խմու ՞մ ես: Ավագ եղբայր, այ թե կոկորդ ունես, հա... Բայց դու նայիր, թե ես ինչ ունեմ:

Հարրին թերթիկ է հանում: Թոմը հոգոց է հանում և խլում:

ԹՈՄ – Ախր սա անշարժ գույքի վաճառքի թերթոն է:

ՀԱՐՐԻ - (ցույց տալով): Այստեղից կարդա: Տեսնում ես, այս տները, որոնք վաճառվում են ձեր շրջանում: Ամենաէժանը երկու հարյուր ութսունհինգ հազար է:

ԹՈՄ – Ահա ինչու էն ծերացած քոթուկն ուզում գնորդից պոկել երեք հարյուր:

ՀԱՐՐԻ – Այստեղ նայիր:

ԹՈՄ - (կարդում է): Բեկտոն սթրիթ, տուն քսանվեց:

ՀԱՐՐԻ – Հինգ սենյակ, երեք ննջարան, երկու լոգասենյակ, կառուցիկ խոհանոցային կահույք, կաբելային հեռուստատեսություն, համացանց, լավ այգի... Իսկ հիմա գինը նայիր...

ԹՈՄ - (զարմացած): Հարյուր վաթսուն հազար: Սա նույնն է, թե տունը ձրի տան:

Նայում է Հարրիին: Վերջինս հաղթական ժպտում է:

ԴԻՔ – Սպասիր... Բեկտոն սթրիթ... Անցած տարվա արյունարբու մոլագարը այնտեղից չէ ՞ր պատահաբար:

ՀԱՐՐԻ – Մարդասպանը Բեկտոն սթրիթից: Հենց ինքն էր:

ԴԻՔ – Իհարկե, հիշում եմ: Երիտասարդ ամուսինները գնել էին այդ տունը և այգում գտել էին երկու անդամահատված դիակ: Մեղրամիսի համար վատ սկիզբ չէր, հը ՞...

ԹՈՄ – Բավական է: Ես ու Լինդան չենք ուզենա ապրել նման տանը:

ՀԱՐՐԻ – Իսկ ձեզ ոչ ոք էլ չի առաջարկում: Պարզապես ես իմացա, որ տերերը պատրաստ են տունը վաճառել կես գնով: Միայն թե մոռանան այդ սարսափը: Ինձ մոտ էլ միտք հղացավ...

ԹՈՄ - (հեգնանքով): Էլ ի ՞նչ միտք:

ՀԱՐՐԻ - Անցած շաբաթ հերթապահում էի դիահերձարանում և այնտեղից պարտքով մի դիակ վերցրեցի... Թոմ, սարսափելի ոչինչ չկա; Ուսանողները դրա վրա վիրաբուժական դասեր են անցնում: Մենք դա կթաղենք մեր բակում, այ այնտեղ: (Ցույց է տալիս պատուհանից:) Մյուս շաբաթ քավթառը պիտի ծաղկանոց կառուցի: Կհայտնվի դիակը, խուճապ կսկսվի, ոստիկանությունը կնախաձեռնի հետաքննություն, ու տանն էլ գինն էլ երկու անգամ կընկնի:

Հարրին ինքն իրենով հիացած է: Թոմն անվստահությամբ նայում է եղբորը և

Սկսում ծիծաղել: Կարծում է, թե Դիքը կմիանա իրեն, բայց Դիքը լուրջ է:

ԹՈՄ - (ընդհատելով ծիծաղը): Դու դա լու ՞րջ ես ասում: (Դիքին): Նա դա լուրջ ասաց:

ԴԻՔ – Փայլուն գաղափար է:

ԹՈՄ - (վեր է կենում): Դուք երկուսդ էլ ցնդե ՞լ եք, հա: Հանցագործներ: Մոլագարներ: Մեր ողջ ցեղը կխայտառակեք:

ԴԻՔ – Դե գիտես ինչ, երիտասարդ ժամանակ դու էլ սուրբ չէիր:

ԹՈՄ – Այո, բայց ես մինչև կյանքիս վերջը թողել եմ դա: Ահա ինչ, ծխելիքը տար քեզ մոտ ու այնպես արա, որ քեզ շատ երկար փնտրեն: Հասկացա ՞ր: (Դիքին հրում է դեպի ելքի դուռը):

ԴԻՔ – Լավ, լավ: Լսիր, Հարրի, դու չգիտե՞ս, թե որտեղից կարելի է ձեռք բերել այդ ֆորմալգեդիդը:

ԹՈՄ – Դուրս: (Դիքը հեռանում է): Հարրի, ես հասկանում եմ, որ դու ուզում ես ինձ օգնել: Բայց նման բաների համար պատկառելի տարիներ կշալակես:

Թոմը բռնում է դուռը, որպեսզի Հարրին դուրս գա:

ՀԱՐՐԻ – Իսկ դիակն ի ՞նչ անենք:

Դադար: Թոմը մտածում է, հետո դուռը բաց է թողնում և Հարրիին բերում

Սենյակի կենտրոն:

ԹՈՄ – Դիակը ՞:

ՀԱՐՐԻ – Դե որ դիահերձարանից եմ վերցրել:

ԹՈՄ - (կարծես չհավատալով): Ուզում ես ասել, որ դու այնուամենայնիվ դիակ ես թռցրել: Առմի ՞շտ:

ՀԱՐՐԻ – Իսկ ինչու ՞ ոչ:

ԹՈՄ - (բղավում է): Չքվիր, անասուն: (Փորձում է պահել հավասարակշռությունը:) Չէ, դրա հետ այդպես վարվել չի կարելի, ախպերս: Հանգստություն: Թոմ Քերվուդ, միայն հանգստություն: Դու ինչպե ՞ս ես բերել այդ դիակը:

ՀԱՐՐԻ – Մեքենայի բեռնախցում դրած:

ԹՈՄ - (գերագույն ճիգեր գործադրելով): Նշանակում է, բեռնախցով: Շատ լավ:

ՀԱՐՐԻ – Աղբի համար նախատեսված պոլիէթիլենե պարկով:

ԹՈՄ – Լավ է, որ կռահել ես դրան խցկել պարկի մեջ: Իսկ քո մեքենան որտե ՞ղ է:

ՀԱՐՐԻ – Տան առաջ, քո ֆուրգոնի կողքին:

ԹՈՄ - (կենտրոնացած): Իմ ֆուրգոնի կողքին... Հասկանալի է: Նշանակում է, տան առաջ, իմ ֆուրգոնի կողքին կանգնած է քո մեքենան, իսկ նրա բեռնախցում ցելոֆանե պարկի մեջ դիակ կա ՞:

ՀԱՐՐԻ – Ոչ, մեքենան կանգնած է քո տան դիմաց, իսկ պարկի մեջ դրված դիակը քո այգում է:

Հարրին ցույց է տալիս պատուհանի ուղղությամբ: Թոմը նայում է:

ԹՈՄ – Չէ, դու իսկական խելագար ես: (Խփում է իր գլխին): Իսկ ինչու՞ այս ամենը պիտի տեղի ունենար հենց այսօր: Կգա այդ մորաքույրը... Եվ կբախվի դիակին: Հենց այն ժամանակ, երբ մենք ուզում ենք երեխա վերցնել: Չէ, սա անտանելի է:

Բարձով խփում է աթոռին, հետո գլուխը խփում է սեղանին: Մտնում է Դիքը`

Ծանր արկղով:

ԴԻՔ – Դե, սա տեղավորեք: (Հարրիին): Նրա հետ ի ՞նչ է կատարվում:

ՀԱՐՐԻ – Նրան իմ գաղափարը դուր չի գալիս:

ԹՈՄ - (Դիքին, ցույց տալով Հարրիին) Այդ անասունը պարկի մեջ դրած դիակ է քարշ տվել իմ այգին:

ՀԱՐՐԻ - (Դիքին): Ես ասացի չէ, որ դիակն արդեն մեռած էր:

ԹՈՄ - (բղավում է): Ես հասկանում եմ, հասկանում եմ:

Թոմն ընկնում է ձախ կողմի աթոռին և բռնում գլուխը: Դիքն արկղը քարշ է տալիս դեպի բազմոցը:

Ես միայն մի մարդու գիտեմ, ում կուզենայի թաղել այգում..

ԴԻՔ – Թոմ, քեզ մի պատեպատ խփիր: Արի քննարկենք իրավիճակը:

ԹՈՄ - (զայրացած` Դիքին): Խոսքս հետ եմ վերցնում: Ուրեմն այսպես, Հարրի, հիմա դու մեքենայովդ կմտնես բակ, կվերցնես այդ պարկն ու կվերադարձնես հիվանդանոց...

ՀԱՐՐԻ – Ես չեմ կարող:

ԹՈՄ - (սպառնալից): Կարող ես:

ՀԱՐՐԻ – Նրանք գիտեն, որ ես դիակիզարան եմ տարել:

ԹՈՄ - (հաստատում է): Դիակիզարան:

ԴԻՔ – Այնտեղ, որտեղ կիզում են...

ԹՈՄ – Չքվիր: (Հարրիին): Ի՞նչ է, նրանց ամեն ինչ հայտնի՞ է:

ՀԱՐՐԻ – Ես պարկի մեջ հատակի հին կտորներ խցկեցի, իսկ դրան ոչ ոք չտեսավ:

ԴԻՔ - (Թոմին): Տեսնում ես, նրա մոտ ամեն ինչ դասավորվել է:

ՀԱՐՐԻ – Նրանք արդեն հատակի կտորները վառել, մոխիրն էլ քամուն են տվել:

ԴԻՔ – Դե դու իսկական հանճար ես:

ԹՈՄ – Վերցրու քո էդ անիծյալ ողջ ծխելիքն ու ռադ եղիր այստեղից: (Դիքին է տալիս արկղն ու հրում է դեպի աստիճանները: Հետո բռնում է Հարրիի օձիքից ու տանում դեպի դուռը): Իսկ դու պոկ եկ էդ դիակից: Եվ անհապաղ:

ՀԱՐՐԻ – Ինչպե ՞ս:

ԹՈՄ – Շպրտիր ինչ-որ տեղ:

ՀԱՐՐԻ – Այդպես գործն առաջ չի գնա: Պետք է լավ մտածել:

ԹՈՄ - (բացելով դուռը): Ես արդեն ամեն ինչ մտածել եմ: Գցիր դրան մի անմարդաբնակ տեղ, ու համարիր գործն ավարտված:

Փորձում է Հարրիին դուրս ուղեկցել, բայց վերջինս դիմադրում է:

ՀԱՐՐԻ – Սկզբից որոշենք, թե մնացած կտորների հետ ինչ ենք անելու:

ԹՈՄ - (բղավում է): Սրիկա: (Կանգ է առնում, բռնում Հարրիին և բերում կենտրոն ): Դու ասացիր նյուս կտորնե ՞րը:

ՀԱՐՐԻ – Դե հա:

ԹՈՄ - (պատրաստ է ավելի վատ բան լսել): Հիմա դրանք որտե ՞ղ են:

ՀԱՐՐԻ – Այս փաթեթների մեջ: Ես բերել եմ, որպեսզի ցույց տամ քեզ:

Թոմը հուսահատված է: Հարրին վերցնում է փաթեթն ու մեկնում

Թոմին: Նա նայում է և որձկում:

ԹՈՄ – Տեսնել անգամ չեմ կարողանում:

Մի քայլ է անում և քրքրում փաթեթը: Դիքն իջնում է աստիճաններով

և տեսնում, որ Թոմի հետ ինչ-որ բան է կատարվում:

ԴԻՔ – Էս խառնաշփոթն ինչի ՞ համար է:

ԹՈՄ – Հարրին նմուշներ է բերել փորձելու համար:

ԴԻՔ – Իսկ ի ՞նչ նմուշներ:

ԹՈՄ – Կռահիր:

Դիքը նայում է փաթեթները, այդ ժամանակ մտնում է Լինդան: Լինդայի ձեռքին

մեծ ծաղկեփունջ է և գնումներ:

ԼԻՆԴԱ – Ահա և ես:

Թոմը և Դիքն անմիջապես նստում են բազմոցին: Հարրին նստում է բազմոցի

թիկնակին: Լինդան գնումները դնում է ձախ աթոռի վրա: Տղամարդիկ տեսք

են ընդունում, թե շատ հանգիստ են: Թոմն է միայն մի քիչ լարված:

Օ, երեք հրացանակիրներ:

ԴԻՔ - (ծիծաղելով): Մայրիկն էլ մեզ երեք հրացանակիր էր ասում:

ԼԻՆԴԱ – Հումորի զգացումը դուք հաստատ նրանից եք ժառանգել: (Հարրիին): Իսկ դու ինչու ՞ աշխատանքի չես, Հարրի:

ՀԱՐՐԻ – Ես մի րոպեով եկա:

ԼԻՆԴԱ - (Թոմին): Դու մի ՞թե չես զգուշացրել, որ ժամը տասին գալու է միսի Փոթերը:

ԹՈՄ - (չընկալելով): Ո ՞վ:

ԼԻՆԴԱ - (Դիքին): Իսկ դու չքվիր այստեղից: Դե արագ:

ԴԻՔ - (պատիվ առնելով): Լսում եմ, սերժանտ: Ես միայն մի երկու արկղ էլ գցեմ: (Գնում է:)

ԼԻՆԴԱ - (ծաղիկներով): Ես սրանք ծաղկամանի մեջ դնեմ: (Իսկ քեզ, Հարրի, հրաժեշտ եմ տալիս: Ամեն դեպքում...

Գնում է խոհանոց: Թոմը վերցնում է չորս փաթեթն ու խցկում Հարրիի թևի տակ, նրան

Ուղեկցում դեպի դուռը:


ԹՈՄ – Հեռացիր քո փաթեթներով: Իսկ այն, ինչ այգում է, դա էլ վերցրու:


Նրանց թիկունքին հայտնվում է Դիքը մի նոր ծանր արկղով, որտեղ կոնյակն է:


ՀԱՐՐԻ – Ու ՞ր տանեմ դրանք:

ԹՈՄ – Աղբանոց: Եվ շատ արագ:

ԴԻՔ – Այնտեղ երբեմն ոստիկաններն են հայտնվում:

ՀԱՐՐԻ – Ախր մենք պատրաստվում էինք դրանք թաղել քո այգում:

ԹՈՄ – Ոչ:

Դիք – Իզուր: Վարդերի համար շատ լավ պարարտանյութ է: (Թոմը սպառնում է բռուցքներով): Դու ճիշտ ես, այդտեղ հնարավոր է համը դուրս գա: (Արկղով շտապում է վերև):

ՀԱՐՐԻ – Թոմ, ես ամեն ինչ մտածել եմ: (Փաթեթները դնում է բազմոցին):

ԹՈՄ – Սա ամենասարսափելի արտահայտությունն է բոլոր նրանցից, որոնք ես երբևէ լսել եմ: (Հարրին վերցնում է մի փաթեթը):

ՀԱՐՐԻ – Քեզ ոչ ոք չի կասկածի, քանի որ մենք կթաղենք այստեղ: (Սկսում է փաթեթից ինչ-որ բան հանել):

ԹՈՄ – Պետք չէ: (Փակում է աչքերը):

ՀԱՐՐԻ – Երկրորդ աշխարհամարտի ժամանակների զինվորական մունդիրով: (Հանում է հին զինվորական մունդիր: Թոմը նայում է նրան: Իջնում է Դիքը, ում նույնպես հետաքրքիր է:) Բայց սկզբում կտրատենք կտորները:

ԴԻՔ – Ոստիկանները կմտածեն, թե ինչ-որ մոլագար սրան թրջել է վաթսուն տարի առաջ: (Թոմին): Ճի՞շտ է, չէ, որ Հարրին հրաշալի է:

ԹՈՄ - (սարկազմով): Վաթսուն տարի առա՞ջ: Իսկ դու չե՞ս կարծում, որ այդքան ժամանակ դիակը կարող էր քայքայվել:

ԴԻՔ – Պատասխանիր նրան, Հարրի:

ՀԱՐՐԻ – Իսկ մենք մարմնի վրա լիմոնի հյութ և աղի ջուր կլցնենք: (Շրջվում է դեպի մյուս փաթեթը):

ԹՈՄ - Ես հիացած եմ: Թթու դրած դիակ:

ՀԱՐՐԻ – Դա կարագացնի փտեցման գործընթացը:

ԴԻՔ - (հիացմունքով): Պարզապես հավատս չի գալիս, որ սա իմ եղբայրն է:

ԹՈՄ – Իսկ ես էլ հենց հավատում եմ: Դժբախտաբար: (Թոմը մունդիրը խցկում է փաթեթի մեջ):

ՀԱՐՐԻ – Ես սա հեռուստատեսությամբ եմ տեսել, մի դետեկտիվում:

ԹՈՄ – Դե եթե նման բան հեռուստատեսությամբ են ցույց տալիս... (Նետում է փաթեթը Հարրիին):

ՀԱՐՐԻ – Երաշխավորում եմ, որ այս հնարքը ոստիկանությունը կուլ կտա:

ԹՈՄ – Կամ էլ կմտածի, որ ես սերիական մարդասպան եմ, որն իր զոհերին սոուսի մեջ է պահում: (Զգուշությամբ վերցնում է փաթեթն ու տալիս Հարրիին):

ԴԻՔ – Եթե այս պատմությունն ընկնի թեթերի մեջ, տան գինը կգցեմ նվազագունը հարյուր հազարի:

ԹՈՄ – Իմ տանը պետք է լինի երեխայի ադապտացիայի և դաստիարակության համար համապատասխան միկրոկլիմա, այլ ոչ թե մոլագարի կացարան...(Վերցնում է մնացած երկու փաթեթը): Կացարան, հատկապես խախտվածների համար:

Հայտնվում է Լինդան` ծաղկամանով:

ԼԻՆԴԱ - (քայլելով): Դուք միայն հմայվեք այս գեղեցկությամբ: (Բոլոր երեքն էլ նստում են բազմոցին և անմեղ տեսք ընդունում: Թոմը բռնել է երկու փաթեթը):

ԹՈՄ – Տղաներ, հրաժեշտից առաջ ասում եմ` շնորհակալություն... Շնորհակալություն, Հարրի: (Դիքին): Շնորհակալություն... էէէէէէ...

ԴԻՔ – Դիք:

ԹՈՄ – Հենց դա, Դիք: Շնորհակալություն լավ մտահղացման համար: Հանգստի ժամանակ մենք կմտածենք դրա մասին, արդյոք պետք է երեխային կնքել քո անվամբ:

ԼԻՆԴԱ – Ոչ մի Դիք, սատանան տանի: (Ծաղիկները դնում է սեղանին:)

ԹՈՄ – Եթե աղջիկ լինի, ապա, իհարկե... Ես ախր բացատրեցի...

ԼԻՆԴԱ - (բռնում է Հարիի օձիքից և տանում դեպի դուռը): Շնորհակալություն, որ այցելեցիք: Մենք կտեղեկացնենք, թե ինչ կորոշենք կոչել երեխային:

Թոմը փաթեթներով մոտենում է:

ԹՈՄ< - Սպասիր, դու դեռ չես կարող գնալ:

ԼԻՆԴԱ – Սխալվում ես: (Հարրիին հրում և փակում է դուռը:) Ես միսիս Փոթերի համար թխվածքաբլիթ և կարկանդակ եմ բերել: Տուր այստեղ: (Թոմի ձեռքից վերցնում է փաթեթներն ու գնում խոհանոց: Թոմն ու Դիքը քարացած են: Սարսափով նայում են իրար և Լինդային, որն արդեն մտել է խոհանոց):

ԹՈՄ, ԴԻՔ – Ոչ...

ԼԻՆԴԱ - (Վեր է թռչում): Ի ՞նչ է պատահել: (Թոմը դանդաղ մոտենում է նրան` հանգիստ ձևանալով):

ԹՈՄ – Այդ փաթեթներն իմն են:

ԼԻՆԴԱ - (զարմացած): Է՞լ ինչ կուզես:

ԹՈՄ – Սրանք իմ փաթեթներն են, հետ տուր: (Բռնում է փաթեթներն ու զգույշ քաշում դեպի իրեն):

ԼԻՆԴԱ – Հիմարություններ մի անի: (Խլում է նրանից փաթեթը):

ԹՈՄ – Փաթեթներն իմն են: (Ուզում է խլել):

ԼԻՆԴԱ – Ընդհանրապես ասած, սրանք իմ փաթեթներն են: (Կատաղությամբ քաշում է դեպի իրեն: Դիքը մի քայլ է անում դեպի Լինդան):

ԴԻՔ – Լսիր, քաղցրիկս, սրանք ոջիլներով լցված փաթեթներ են, ընտանեկան վեճի պատճառ չեն:

ԼԻՆԴԱ – Իսկ դու չքվիր:

ԴԻՔ - (նահանջելով): Արդեն: (Նստում է):

ԼԻՆԴԱ - (Թոմին): Ո՞վ է ոտքդ տրորել: Ես ինքս եմ քարշ տվել այս փաթեթները:

ԹՈՄ - (վախվորած): Ոչ թե սրանք, այլ` դրանք: (Ցույց է տալիս Լինդան նայում է դրանց): Այ, նրանք, քոնն են, իսկ սրանք` իմը…

ԼԻՆԴԱ – Դու ե՞րբ հասցրեցիր խանութ գնալ… Ախր այս ամբողջ ժամանակահատվածում դու տանն էիր…

Թոմը բացում է բերանը, սակայն չի կարողանում խոսել:


ԴԻՔ - (վեր է կենում): Մեր պատվերով տուն բերեցին:

ԹՈՄ – Դե, իհարկե…

ԼԻՆԴԱ – Ոչ մի հիպերմարկետ գնորդների պատվերները տուն չի առաքում:

Թոմը նայում է Դիքին:

ԴԻՔ – եթե շատ լավ խնդրես…

ԼԻՆԴԱ - (Թոմին): Եվ ի՞նչ են առաքել:

Դիքը խոժոռվում է:

ԹՈՄ – Անակնկալ է միսիս Փոթերի համար:

ԼԻՆԴԱ – Մեզ համար նրա որոշումը շատ բան է նշանակում: Լավ, ապրենք առանց անակնկալների:


Թոմից վերցնում է մի փաթեթն ու ուզում է բացել:


ԹՈՄ, ԴԻՔ – Ոչ:

ԼԻՆԴԱ - (ցնցվելով): Աաաաաաաաա…

ԴԻՔ – Լինդա, հոգյակս, սա անակնկալ է միսիս Փոթերի համար: Եթե վերցնես քեզ, ապա նրան ի՞նչ կմնա:

ԼԻՆԴԱ – Եթե դու չլռես, ես կփեմ քեզ: Քո ամենաթույլ տեղը…

ԴԻՔ – Դե շուտ արա, դա իմ ամենաուժեղ տեղն է:

ԼԻՆԴԱ – Բայց ամենացավոտ տեղը:

ԴԻՔ – Լռում եմ… լռում եմ…

ԼԻՆԴԱ – Եվ այսպես… (Բացում է փաթեթը:)

ԹՈՄ – ԴԻՔ - (միասին): Լինդա, պետք չէ:

ԼԻՆԴԱ – Իսկ ի՞նչ կա այստեղ:

ԹՈՄ – Հանգստացիր, սիրելիս, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ:

ԼԻՆԴԱ – Եվ սա դու պահում էիր միսիս Փոթերի համա՞ր:

ԴԻՔ – Գիտես, դժվար է անծանոթ մարդու համար նվեր ընտրելը:

ԼԻՆԴԱ – Մի ամբողջ փաթեթ կիտրո՞ն:


Հանում է կիտրոնը, Թոմն ու Դիքն ապշած են: Բռնկվում է նրանց ծիծաղը:


ԹՈՄ – Այո:

ԴԻՔ – Այո:

ԹՈՄ – Սա Դիքն էր մտածել:

ԴԻՔ – Ընդհանրապես, գաղափարը պատկանում էր Հարրիին:

ԼԻՆԴԱ – Նրան մի ամբողջ պարկ կիտրոն նվիրե՞լը:

ԴԻՔ-ԹՈՄ - (միասին): Այո:

ԼԻՆԴԱ – Բայց ինչու՞: (Ծիծաղը դադարում է, Թոմը նայում է Դիքին):

ԴԻՔ – մենք ուզում ենք նրա համար թարմ կիտրոնի հյութ պատրաստել:

ԹՈՄ – Միսիս Փոթերի համար:

ԼԻՆԴԱ – Հյու՞թ:

ԴԻՔ – Սա մեր ընտանեկան հին ավանդույթն է, ինչի մասին հիշեցրեց Հարրին:

ԹՈՄ – Իսկ ո՞վ է այդ ավանդույթի հիմնադիրը: Մեր պապի՞կը:

ԴԻՔ – Ավելի հետ գնա, նախապապիկը:

ԼԻՆԴԱ – Իսկ ա՞ղն ինչի համար է:

ԹՈՄ – Հենց աղն էլ դրա մեջ է: Եթե նոր քամված հյութի մեջ աղ լցնես, ապա նա շատ լավ կազդի քեզ վրա…

ԴԻՔ – Ինչպես ասենք, թարխունն ու հավկիթը:

ԹՈՄ - (Լինդային): Վերցրու քո փաթեթները, սիրելիս: (Լինդային է տալիս նրա փաթեթները և վերցնում իր փաթեթները):

ԼԻՆԴԱ – Ես դրանք կբացեմ և սուրճ կեփեմ` քաղցրեղենի հետ մատուցելու համար:


(Բացում է խոհանոցի դուռը: Նրա հետևից լսվում է այս ամենին ականջ դնող Հարրիի խոսակցությունը: Նրա ձեռքին մեծ սև պարկ է, որը կապված է սև ժապավենով, Հարրին բռնել է նաև երկու պոլիէթիլենե պայուսակ: Երբ դուռը բացվում է, նա թռնում է սենյակ և ընկնում մեծ պարկի վրա: Թոմն ու Դիքը քարանում են:)


ՀԱՐՐԻ - (ուրախ): Ողջույն բոլորին:

ԼԻՆԴԱ – Դու ի՞նչ էիր անում իմ խոհանոցում:

ՀԱՐՐԻ – Ես այստեղ էի հընթացս: Ողջույն, Թոմ, ողջույն, Դիք:

ԼԻՆԴԱ – Իսկ այդ ի՞նչ պարկ է քեզ մոտ:

ՀԱՐՐԻ – Սա Թոմի համար է:


Լինդան նայում է Թոմին: Նա գլուխն է թափահարում:


ԼԻՆԴԱ – Իսկ քեզ մոտ ի՞նչ կա: Նարինջնե՞ր են:

ՀԱՐՐԻ – Նարինջնե՞ր:

ԼԻՆԴԱ – Դրանք կարող ենք խառնել կիտրոններին: Թե չէ շատ թթու բան կստացվի:

ՀԱՐՐԻ – Կիտրոնների հե՞տ:

ԼԻՆԴԱ - (ցույց է տալիս կիտրոններով լի պարկը): Սա նախապապի դեղատոմսով:

ՀԱՐՐԻ – Հա, նախապա՞պը…


Հարրին նայում է պարկին, ապա` Լինդային, որը շտապ գնում է խոհանոց: Դադար: Թոմը դուրս է գալիս իր ափերից:


ԹՈՄ - (Հարրին): Դու քեզ ինչե՞ր ես թույլ տալիս: Ի՞նչ փիղ ոտքդ տրորեց, որ այս պարկն այստեղ քարշ տվեցիր: Լրիվ ցնդե՞լ ես, հա՞;

ԴԻՔ – Հերթով հարցեր տուր և առաջինը` Հարրիին: Նա դյուրությամբ կպատասխանի:

ԹՈՄ – Ձայներդ… (Հարրիին): Սկսի դանդաղ և հենց սկզբից:

ՀԱՐՐԻ – Ես, ինչպես ինքդ ասացիր, մեքենայով գնացի հետևի բակը…

ԹՈՄ - (անհամբեր): Հետո՞…

ՀԱՐՐԻ - … և որոշեցի հավաքել բոլոր պարկերը, որոնք այստեղ էի թողել…

ԹՈՄ – Հա, հետո՞…

ՀԱՐՐԻ – Որպեսզի դրանք տեղադրեի մեծ պարկի մեջ:

ԴԻՔ – Դե էլ մի ձգիր: Կարճ կապիր:

ՀԱՐՐԻ – Բայց այգում մի խնդիր ծագեց:

ԹՈՄ - (անհամբեր): Սատանամ տանի, ինչ խնդիրներ…

ՀԱՐՐԻ – Այնտեղ բանվորն արդեն ջերմոցի հիմքերն էր փորում:

ԹՈՄ - (նայում է պատուհանին):Ե՞վ…

ՀԱՐՐԻ – Նա նստել էր պարկին ու հանգիստ ծխում էր:

ԴԻՔ – Իսկ նրան մի երկու բլոկ չգցե՞նք:

ԹՈՄ – Լռել:

ՀԱՐՐԻ – Ես վախեցա, թր պարկը կպատռվեր ու նրա միջից դուրս կգար…

ԹՈՄ - (բղավում է): Հարրի:(Խոսակցության ընթացքում Թոմն իր փաթեթները կողք-կողքի է դնում, սկսում կապել մեծ պարկը):Քո էս հնոտիքը տար աղբանոց և առաջիկա կես տարում աչքիս չերևաս: (Դիքին): Իսկ դու էլ քո չմաքսազերծված ապրանքները տար քո սենյակ, որտեղից ես քեզ շուտով կվռնդեմ:

ԴԻՔ _ Դե այդ ժամանակ ես էլ կսկսեմ հյութ քամելով զբաղվել: (Թոմը, չարությունից սևակնած, շրջվում է դեպի նա): Դե լավ, մի ուրիշ անգամ: (Արագորեն հեռանում է):

ԹՈՄ – Ու եթե մեկ անգամ էլ քո այդ դատարկ ուղեղում ինչ-որ փայլուն մտքեր ծնվեն… (Նա քանդում է կապիչն ու, դեմքն ամբողջապես քարանում է): Աստված իմ… Սա ինչ սրիկայություն է: (Արագորեն կապում է պարկի բերանը: Հարրին բացում է պատուհանը:)Փրկեցեք ինձ: (Դարձյալ բացում է պարկի բերանը, իսկ Հարրին օգնում է նրան այնտեղ մտցնել մյուս չորս փոքրիկ պարկերը): Արագ, արագ: Ես սա չեմ կարող տանել:

ՀԱՐՐԻ – Երևի բեռնախցում մի քիչ շոգ էր:

ԹՈՄ – Ես քեզ ցույց կտամ` մի քիչ շոգ էր:


Մինչ Թոմը հասցնում է կապել պարկի բերանը, խհանոցից դուրս է գալիս Լինդան: Նա գոգոնոց է կապել, ձեռքին բռնել է կետչուպի շիշը:


ԼԻՆԴԱ – Թոմ… (Թոմն ու Հարրին արագ նստում են պարկի վրա և ընդունում անմեղ տեսք:) Դու այստեղ ի՞նչ ես անում:

ԹՈՄ – Զրուցում եմ Հարրիի հետ:

ԼԻՆԴԱ – Իսկ որտեղի՞ց է փչում այս գարշահոտը:

ԹՈՄ – Ոչինչ չեմ զգում: Հա, դու դեռ այս գարշահոտի մասի՞ն ես ասում:

ԼԻՆԴԱ – Հարրիի բերած պարկից է փչում:

ԹՈՄ – Ոչ:

ԼԻՆԴԱ – Այն տպավորությունն է, թե ինչ-որ մեկը ջարդել է մի քանի տասնյակ հոտած ձու:

ՀԱՐՐԻ – Ոչ:

ԼԻՆԴԱ – Դե մենք հիմա կնայենք: (Փորձում է իրենց տակից հանել պարկը):

ԹՈՄ - (Վեր է թռչում ու դեպի բազմոց հրում պարկը:) Սա Հարրին է արել:

ԼԻՆԴԱ – Ինչպե՞ս:

ԹՈՄ – Դե, Հարրին հոտ հանեց:

ԼԻՆԴԱ – Ուզում ես ասել, որ սա…

ԹՈՄ – Այո:

ՀԱՐՐԻ – Լսիր:

ԹՈՄ - (արագ): Ամաչել պետք չէ: (Լինդային): Ոչինչ չես կարող անել, եթե մարդու փորն աղմկում է: (Շուրթերով համապատասխան ձայներ է հանում): Միանգամայն անսպասելի: (Կրկնում է): Առանց ավելորդ պատճառների: Բժիշկն ասել է, որ սա կանցնի: (Հոտ է հանում):

Հուզված Դիքը ներխուժում է սենյակ և փակում իր հետևից դուռը:

ԴԻՔ - (շնչակտուր): Թոմ, դու պետք է անհապաղ…(Տեսնելով Լինդային, ուրախ): Բարևիկներ, Լինդա:

ԼԻՆԴԱ – դու քո գործերն ավարտեցի՞ր:

ԴԻՔ – Գրեթե:

ԼԻՆԴԱ – Արագացրու: (Հարրիին): Հարրի, ես ամբողջ սրտով ցավակցում եմ քեզ… (Հարրին վեր է կենում): Բայց ես թույլ չեմ տա, որ միսիս Փոթերի ներկայությամբ այստեղից գարշահոտ գա: Վերադարձիր հիվանդանոց և ներկայացիր բժշկին` աղիքների գծով մասնագետին…

(Վերադառնում է խոհանոց: Թոմը կապում է պարկը:)

ԴԻՔ – Այստեղ մի փոքրիկ…

ՀԱՐՐԻ - (ընդհատելով նրան, Թոմին): Թոմ, քո կողմից դա շատ տհաճ քայլ էր:

ԴԻՔ – Փակիր բերանդ: (Թոմին): Մեզ մոտ խնդիր է առաջացել:

ԹՈՄ – Սպասիր: (Հարրիին): Արա, ինչ ուզում ես, միայն թե այստեղից տար այդ պարկը: (Հարրիին հրում է դեպի պարկը):

ԴԻՔ – Ինձ լսիր, ծերուկ:

ԹՈՄ – դու լռիր:

ՀԱՐՐԻ – ես չեմ կարող քարշ տալ խոհանոցով: Լինդան այնտեղ է:

ԹՈՄ – Գիտեմ, դրա համար էլ դուրս կբերես պատուհանից:

ՀԱՐՐԻ – հասկացիր, պարկը ծանրացել է, իսկ դա նշանակում է, որ այգու միջով մինչև մեքենան տանելը շատ դժվար…

ԹՈՄ - (շունչ առնելով): Վերցրու էն քարշակը, որով ծերուկ ցախավելը պարարտանյութեր է փոխադրում, դրա մեջ տեղավորիր պարկը, հասցրու մինչև մեքենան, պարկը դիր բեռնախցի մեջ ու քշիր դեպի աղբանոց:

Այս ընթացքում Հարրին դուրս է եկել պատուհանից և կախվել դեպի սենյակ:

ԴԻՔ – Դե մի անգամ էլ ինձ լսիր, խնդրում եմ:

ԹՈՄ – Ես արդեն մինչև կոկորդ կուշտ եմ:

Հրում է Հարրիին, նա ընկնում է այգի:

ՀԱՐՐԻ - (ընկնելով): Օօօօօօօօօօօօյ… Ցավուուուուուում է…

Աղմուկ, հավանաբար Հարրին ընկել է ինչ-որ երկաթի վրա:

ԹՈՄ - (Դիքին): Հիմա ես կարող եմ քեզ լսել:

ԴԻՔ – Հյուրերիդ հետ հարցերը ինքդ լուծիր: (Ցույց է տալիս դուռը):

ԹՈՄ - (ցնցվում է): Միսիս Փոթերն արդեն այստե՞ղ է:

ԴԻՔ – Ոչ: Ախր դեռ ինձ չես լսում: Ես բեռնում էի ֆուրգոնը…

ԹՈՄ – Դե՞…

ԴԻՔ – Եվ այնտեղ, ծխախոտների, կոնյակի արկղերի կողքին…

ԹՈՄ - Հետո՞:

ԴԻՔ –…հայտնվել էին երկու անօրինական էմիգրանտ:

Թոմը սփրթնում է: Գնում դեպի աստիճանը, ապա վերադառնում:

ԹՈՄ – Երկու անօրինական վտարանդի՞…

ԴԻՔ – Գրազ կգամ, որ նրանք Կալաում էին խցկվել մեքենա, քանի դեռ ես նստած էի բարում: Ծերունի է և մի ջահել քածիկ: Իմ կարծիքով, նրանք վախից վարտիքների մեջ լցրել էին: Կտրում հրաժարվում են դուրս գալ: Ու ապաստան են խնդրում:

ԹՈՄ – Տեղ են գտել: (Ընկնում է բազմոցին: Դիքը նրան ինչ-որ թուղթ է տալիս:)

ԴԻՔ – Ծերուկն ինձ էս թղթի կտորը տվեց: Այստեղ հասցե ու հեռախոս կա:

ԹՈՄ - (շփոթված, թուղթը բռնել հակառակ ձևով:) Այստեղ ինչ-որ անհասկանալի լեզվով է գրված:

Դիքը շուռումուռ է տալիս թուղթը: Հարրին երևում է պատուհանին:

ՀԱՐՐԻ – Ես ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել էդ քարշակը:

ԹՈՄ - (դանդաղ բարձրացնում է հայացքը): Ախր այս օրը պիտի դառնար իմ կյանքի ամենաերջանիկ օրը:

ԴԻՔ - (սփոփելով նրան): Դեռ ամեն ինչ կորած չէ:

ԹՈՄ - (թռչում է տեղից և նայում նրան զարմացած): Ախ, դեռ ամեն ինչ կորած չէ՞: Քո չմաքսազերծված քաջագործություններին ու այս դիակներ ուտողին դեռ էլի՞ բան պիտի ավելանա: Ահա հեռախոսը, ինքդ զանգիր ոստիկանություն:

ՀԱՐՐԻ – Ի՞նչ է պատահել:

ԹՈՄ – Հիմա քեզ ամեն ինչ կասեմ, դիահերձարանի հանճար: Քո եղբայրը` ֆինանսական հանճարը, մեր տուն է բերել երկու անօրինական վտարանդի:

ԴԻՔ - (Հարրիին): Նրանք Ֆրանսիայում են խցկվել իմ մեքենան:

ՀԱՐՐԻ – Այ քեզ հրաշալի բան: Դե թող օգնեն մեզ դիակը բարձենք մեքենայի մեջ:

ԹՈՄ – Ոչ մի դեպքում:

ՀԱՐՐԻ – Իսկ էլ որտե՞ղ կգտնես նման էժան աշխատուժ:

ԹՈՄ - (սառը): Օրենքը խախտողներին պետք է իշխանություններին հանձնել:

ԴԻՔ – Իսկ ինձ ի՞նչ է սպասվում:

ԹՈՄ – Կտուգանեն: Դա մահացու չէ:

ԴԻՔ – Չէ, նման քոսոտ բաների համար ես չեմ տուգանվի: Սա իմ առաջին դեպքը չէ:

ԹՈՄ – Այսինքն ինչպե՞ս:

ԴԻՔ – Ախր ես քեզ ասել եմ:

ՀԱՐՐԻ – դու ինձ ոչինչ չես ասել:

ԹՈՄ - (Հարրիին): Լռիր:

ԴԻՔ – Ես ծակվեցի:

ԹՈՄ - (սպասելով ավելի վատ բանի): Ինչու՞մ:

ԴԻՔ – Երկու հարյուր արկղի հարցում:

ԹՈՄ – Ուրեմն, ստիպված ես լինելու վճարելու ահռելի տուգանք: Ինձ համար միևնույն է: Զանգահարիր ոստիկանություն:

ԴԻՔ – Բայց դա դեռ բոլորը չէ:

ԹՈՄ – Էլ ի՞նչ կա…

ԴԻՔ – Ես առհասարակ չէի կարողանում վերցնել քո ֆուրգոնը:

ԹՈՄ - (անհույս): Ինչու՞:

ԴԻՔ – Ես վարորդական իրավունք չունեմ:

ԹՈՄ – Իսկ ի՞նչ ես արել քոնը:

ԴԻՔ - (Հարրիին): Ես քեզ այդ մասին ասել եմ, չէ՞:

ՀԱՐՐԻ – Ի՞նձ: Հա, ասել ես:

ԹՈՄ - (Հարրիին): Դու լռիր:

ԴԻՔ – Ես իմ մեղքն ախր խոստովանել եմ: Բայց մի՞թե սա կեղտոտություն չէ, մարդուն յոթ տարով զրկել վարորդական իրավունքից:

ԹՈՄ – Ի՞նչ մի գարշելի բան ես արել, այ սողուն:

ԴԻՔ – Քեզ ասել եմ…

ԹՈՄ – Դու ինձ ոչինչ չես ասել:

ԴԻՔ - (Հարրիին): Բայց քեզ հո ասե՞լ եմ:

ՀԱՐՐԻ – Ի՞նձ: Այո:

ԹՈՄ - (Հարիին): Ձայնդ…

ԴԻՔ – Երդվում եմ, նրանց ալկոմետրը լրիվ փչացած էր: Կանաչ լույսը վառվեց իմ փչելուց էլ շատ առաջ:

ԹՈՄ - (անսեթևեթ): Դու հարբած նստել ես ղեկի՞ն: Ու ընկել ոստիկանությու՞ն:

ՀԱՐՐԻ – Նա բարեհաջող տուն հասավ, ավելի քիչ հարբած, քան նախորդ անգամ:

ԹՈՄ – Լռել… Զանգիր ոստիկանություն:

ԴԻՔ – Բրիտանիայում Մեծ թվով վտարանդիներ կան: Երկուսով ավել, երկուսով պակաս` ի՞նչ տարբերություն:

ԹՈՄ – Բայց սրանք անօրինական են:

ՀԱՐՐԻ – Ոմանց հաջողվում է ձեռք բերել անհրաժեշտ թղթերը, մյուսներին` ոչ… Ում բախտն ինչպես կբերի:

ԹՈՄ – Դու ի վերջո կպապանձվե՞ս: (Դիքին): Զանգիր:

ԴԻՔ – Թոմ, ես հրաշալի ծրագիր ունեմ:

ԹՈՄ – Ձեր հիմար ծրագրերից ես արդեն կշտացել եմ:

ԴԻՔ – Ոստիկանությունն ամենալավ տարբերակը չէ: Իհարկե, քո վիճակում:

ԹՈՄ – Զանգիր ոստի… (համրանում է): Սպասիր..Ի՞նչ է նշանակում` իմ վիճակում:

ԴԻՔ – Ես քո մեքենայով եմ բռնվել, ճի՞շտ է: Նրանք իրենց թաթերը քո մեքենայի վրա կդնեն, քեզ կտուգանեն ու կսկսեն հիմար հարցեր տալ: Ու ամենահարմար պահին տունդ կլցվի ոստիկաններով: Լինդան այս ամենի մասին կիմանա: Տեսչուհին շոկի մեջ կընկնի, իսկ դու անգամ դիակից դեռ չես ազատվել:

Կարճ դադար:

ԹՈՄ – Օքեյ, բլբլացրու քո ծրագիրը: (Աղմուկով վայր է դնում ընկալուչը):

ԴԻՔ – Կեցցես: Զանգենք այս համարով և ասենք, որ մենք այստեղ երկու անօրինական ունենք: Անհապաղ ձերբակալեք նրանց: Ու երբ նրանք գան, մենք էլ կհետաքրքրվենք մի փոքր փրկագնի մասին:

ԹՈՄ – Ես ոչ մի փոքր փրկագին էլ չեմ ուզում:

ՀԱՐՐԻ – Ճիշտ է, ավելին պահանջիր:

ԹՈՄ – Իսկ դու մեջ մի ընկնիր:

ԴԻՔ – Իսկ ես գնամ բջջայինս բերելու:

Գնում է դեպի աստիճանը:Թոմը քաշում է նրա փեշից:

ԹՈՄ – Ժամանակ մի կորցնի, այստեղից զանգիր:

ԴԻՔ – Չի անցնի: Նրանք կարող են ձայնորսիչի միջոցով պարզել, թե որտեղից է զանգը եղել:

ԹՈՄ – Նույն հաջողությամբ էլ նրանք կարող են պարզել, թե ում է պատկանում բջջայինը:

ԴԻՔ – Դու հանգիստ մնա: Ես Ֆրանսիայում մի ապուշից, ինչպես ասում են, փոխարինաբար վերցրեցի:

Շտապում է վերև: Հաջորդ երկխոսության ժամանակ Թոմը Հարրիին սեղմում է պատուհանին, այնպես որ, վերջինս հարկադրաբար նստում է պատուհանագոգին:


ԹՈՄ – (Հարիին): Իսկ դու էլ գնա սայլակը քշելու:

ՀԱՐՐԻ - Ես արդեն ասացի, որ չեմ կարողանում գտնել:

ԹՈՄ – Իսկ խորդանոցու՞մ նայել ես:

ՀԱՐԻԻ – Ոչ:

ԹՈՄ – Դե այնտեղ փնտրիր, ապուշ:

Բացվում է խոհանոցի դուռը, մտնում է Լինդան: Նա բերում է սեղանի ծածկոց և ափսներով լի սկուտեղ:

ԼԻՆԴԱ - (չնայելով շուրջբոլորը): Թոմ:

Թոմը Հարրիին հրում է պատուհանից: Ինքն է նստում նրա տեղը: Անկման աղմուկն այս անգամ լսելի չէ:

ՀԱՐԻԻ - (անհետանալով): Աաաաաաաաաաա…

Լինդան շրջվում է դեպի ձայնի ուղղությունը:

ԹՈՄ – Աաաա…. Աաաաաա…Ինչ գեղեցիկ տեսարան է: Եվ ինչպե՞ս է, որ սա ես վաղուց չեմ նկատել: Այս քարե պատը, հեռախոսի այս սյունը, այս հին խորդանոցը ստեղծում են…

ԼԻՆԴԱ – Քեզ հետ ի՞նչ է կատարվում:

ԹՈՄ – Ես հուզվում եմ: Ես դեռ առիթ չեմ ունեցել դիակ քարշ տալ… Ավելի ճիշտ, գործ չեմ ունեցել փոքրիկ երեխայի հետ:

ԼԻՆԴԱ - (նկատում է աղբի պարկը): Իսկ սա՞ ինչ է: (Ոտքով հարվածում է պարկին:)

ԹՈՄ – Ախ, դա… Ոտքով մի հարվածիր, գոնե փոքր-ինչ հարգանք ունեցիր…աղբի հանդեպ:

ԼԻՆԴԱ – Ես այնպես հասկացա, որ Հարրին այս պարկը քեզ է բերել:

ԹՈՄ – Այո:

ԼԻՆԴԱ – Հարրին այստեղ է բերել իր ա՞ղբը:

ԹՈՄ – Դե դու նրան միշտ հիմարի տեղ ես դնում: Նա ինքը սա աղբ է անվանում, բայց առհասարակ այստեղ հին հագուստ է, որն ինքը չի հագնում, ուստի առաջարկեց ինձ ինչ-որ բան ընտրել ինձ համար:

ՈՄ – Քո պահարանը լիքն է զգեստներով, որոնք ինքդ դեռ չես հագել:

ԹՈՄ – Իսկապե՞ս:

ԼԻՆԴԱ – Հեռացրու այս անպետքությունը, քանի դեռ միսիս Փոթերը չի եկել:

ԹՈՄ – Ես արագ…

ԼԻՆԴԱ – Իսկ սկուտեղն էլ հյուրասենյակ տար, իսկ ես այդ ընթացքում սենդվիչներ պատրաստեմ: (Թոմին է տալիս սկուտեղը:)

ԹՈՄ – Լսում եմ: (Լինդային շրջում է դեպի խոհանոց):

ԼԻՆԴԱ – Քո հիմարները գնացի՞ն:

ԹՈՄ – Այո, և այլևս չեն վերադառնա:

Հայտնվում է Դիքը:

ԹՈՄ - (տեսնում է Լինդային և ջանում է պահպանել հարգանքը նրա նկատմամբ): Մեղավոր եմ… Դուռն եմ շփոթել…(Անհետանում է):

Եթե նա մեկ անգամ էլ միսիս Փոթերի գալուց առաջ հայտնվեց այստեղ, ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ լինի…(Լինդան գնում է: Հայտնվում է Դիքը:)

ԴԻՔ – Թոմ: (Արագորեն իջնում է աստիճաններով):

ԹՈՄ – Դե, ու՞ր է քո բջջայինը:

ԴԻՔ – Բջջայինի ժամանակը չէ: Մի ինչ-որ ոստիկանը սևեռվել է քո ֆուրգոնին ու այնպես է նայում, ինչպես ոչխարը նոր դարպասներին:

ԹՈՄ – Ի՞նչ:

ԴԻՔ – Նա արդեն պետհամարանիշն է գրել:

ԹՈՄ – Կատարյալ հետույքային վիճակ:

Թոմն անվստահությամբ գնում է դեպի ելքի դուռը և պատրաստվում հեռանալ, բայց հազիվ է հասցնում դուռը բացել, երբ սենյակ է խուժում Կատերինան՝ իր հետևից քարշ տալով Անդրաշին: Նրա թիկունքին ուսապարկ կա, ձեռքին՝ սուր դանակ: Կատերինան Անդրաշին պահում է իր դիմաց, հենվում դռանն ու փակում այն:

ԿԱՏԵՐԻՆԱ – Ոստիկան: Ոստիկան:

ԱՆԴՐԱՇ – (վախեցած մատնացույց է անում): Ոստիկան... ոստիկան...

Կարճ դադար:

ԹՈՄ – Գրողը տանի, այստեղ ի՞նչ է կատարվում:

ԴԻՔ – Գուցե թեմայից դուրս եմ խոսում,մ բայց լավ է, որ սա կնիկ է, ոչ թե տղամարդ:

ԿԱՏԵՐԻՆԱ – Ոստիկան... Նա մեզ հետապնդում է:

ԴԻՔ – Գրազ կգամ, որ էդ կեղտը սրանց հոտն առել է:

ԱՆԴՐԱՇ – Ոստիկան, ոստիկան... Ես որտե՞ղ թաքնվեմ:

Վազում է ննջարան` աղմուկով փակելով դուռը:

ԹՈՄ – Հետ գնա, տականք:

Թոմը նետվում է նրա հետևից, բայց հենց այդ պահին հնչում է դռան զանգը:

ԴԻՔ – Այ սա հաստատ ոստիկանն է:

ԹՈՄ – Արագ, քանի Լինդան այստեղ չէ: Դրան տար քեզ մոտ:

ԴԻՔ – Ու ոնց ինքս գլխի չէի ընկել:

Դիքը տանում է Կատերինային: Թոմը նետվում է դեպի պարկը: Հոտից նա գլխապտույտ է ունենում, վազում դեպի պատուհանը:

ԹՈՄ – Հարրի~… Հարրի~…

Դարձյալ դռան զանգ: Թոմը գլխով խփում է պատուհանին:

Օօօօօօ…

Թոմը պարկը քարշ է տալիս դեպի պատուհանը: Մեծ դժվարությամբ բարձրացնում այն: Այդ պահին Լինդան բացում է դուռը: Նա Թոմին չի տեսնում:

ԼԻՆԴԱ – Թո~մ…

ԹՈՄ – Էխխխխխխ….

Թոմը շրջվում և նստում է պատուհանագոգին: Ի դեպ, պարկը հայըտնվում է նրա ծնկներին:

ԼԻՆԴԱ – Ի՞նչ ես անում:

ԹՈՄ – Դուրս եմ նետում հին Հարրիի բերած փալասները: (Պատուհանից դուրս է շպրտում պարկի պարունակությունը: )

ԼԻՆԴԱ – Մի՞թե միսիս Փոթերն արդեն եկել է:

ԹՈՄ – Ինչու ՞ այդպես որոշեցիր:

ԼԻՆԴԱ – Զանգը հնչեց, չէ՞:

ԹՈՄ – Ես չեմ լսել: (Փորձում է ազատվել Լինդայից` նրան մղելով խոհանոց: Բայց նորից հնչում է դռան զանգը:)

Հիմա արդեն լսում եմ:

Լինդան նրան մղում է դեպի դուռը:

ԼԻՆԴԱ – Պայմանավորված ժամից քսան րոպե առաջ: Նրան ներս թող, ես էլ կարգի բերեմ ինձ:

ԹՈՄ – Դու դա լավ մտածեցիր: (Լինդային հրում է դեպի ննջարան, բայց հասկանում է, որ այնտեղ չի կարելի:) Ոչ; (Նրան քարշ է տալիս դեպի խոհանոց): Սենդվիչներ պատրաստիր, իսկ մինչ այդ ես կզբաղվեմ միսիս Փոթերով:

ԼԻՆԴԱ – Նրան ուղեկցիր հյուրասենյակ: Ես հինգ րոպեում ինձ կարգի կբերեմ:

Դարձյալ դռան զանգ:

ԹՈՄ – Կարող ես չշտապել, տասը րոպեն էլ վատ չէ: Մի նայիր, թե ում ես նմանվել: (Լինդային հրում է խոհանոց: Պատրաստվում է գնալ, բայց վերադառնում և փակում է դուռը:) Երրորդ կանոն. Դռները միշտ պետք է բանալիով փակված լինեն:

(Զանգը համառորեն հնչում է: Թոմը թաթերի վրա քայլելով, մոտենում է դռանը և նայում անցքից, սակայն հենց այս պահին ննջարանից դուրս է գալիս Անդրաշը):

ԱՆԴՐԱՇ – Էյ…

ԹՈՄ - (ցնցվում է): Ահա…

ԱՆԴՐԱՇ – Արդեն կարոլի՞ է դուրս գալ:

ԹՈՄ - (մոտենալով նրան): Նստիր այդտեղ ու չշարժվես:

Անդրաշը վերցնում է հեռախոսի ընկալուչն ու պարզում Թոմին:

ԱՆԴՐԱՇ – Դու զանգիր: Զանգիր: Ալո, ալո, ալո…

ԹՈՄ – Հանգստություն, միայն հանգստություն: Նստիր և քիթդ մի խոթիր ամեն տեղ: (Նրան հրում է դեպի ննջարան): Երրորդ կանոն. Դռները միշտ պետք է բանալիով փակված լինեն: (Փակում է և արագորեն գնում դեպի ելքի դուռը: Բացում է դուռը: Սենյակ է մտնում ոստիկան Դաունզը, նա շատ բորբոքված է և սկսում է զննել սենյակը):

ԴԱՈՒՆԶ - Արդյո՞ք ձեր տուն քիչ առաջ չներխուժեցին երկու տիպ:

ԹՈՄ - (անմեղ): Ի՞նչ երկու տիպ:

ԴԱՈՒՆԶ – Ես նայեցի ձեր տան դիմաց կանգնած ֆուրգոնը:

ԹՈՄ – Դա իմն է:

ԴԱՈՒՆԶ – Այնտեղ մեծ քանակությամբ արկղեր կան:

ԹՈՄ – Արկղերն էլ իմն են:

ԴԱՈՒՆԶ – Եվ նկատեցի, թե ինչպես ֆուրգոնից դուրս թռան մի աղջիկ և մի ծեր մարդ ու վազեցին դեպի ձեր տուն:

ԹՈՄ - (տարուբերում է գլուխը): Երիտասարդ աղջիկ և ծերունի… Դուք նկատի ունե՞ք իմ կնոջն ու Բերտ հորեղբո՞րը:

ԴԱՈՒՆԶ – Ձեր կնո՞ջը:

ԹՈՄ – Եվ հորեղբայր Բերտին: Նրանք այստեղ գալիս են եղել: Այսինքն, ներողություն, կինս միշտ է այստեղ ապրում: Իսկ ահա հորեղբայր Բերտը, պատկերացնում եք, բաժանվել է կնոջից և հեռացել տանից… Եվ դա հիսնամյա ամուսնական կյանքից հետո:

ԴԱՈՒՆԶ – Եվ բնակություն է հաստատել ձեր ֆուրգոնու՞մ:

ԹՈՄ – Ֆուրգոնում նրանք կատվին էին որոնում: Իմ կինն էր փնտրում: Մեր բախտը չի բերել, նա բոզի մեկը դուրս եկավ: Նրան աչքից բաց չպետք է թողնես, հենց աչքդ հեռացրեցիր, նա արդեն սիրաբանում է մեր հարևանների Թոմի հետ: Իսկ դա մի աժդահա կատվաձև է: Էլ հարցեր կա՞ն:

ԴԱՈՒՆԶ - (փորձում է ամեն ինչ հասկանալ, բայց շուտով հրաժարվում է նման մտադրությունից): Կարծես թե այլևս ոչ…

ԹՈՄ – Այդ դեպքում` չեմ համարձակվի ձեզ պահել:

Ոստիկանին ուղեկցում է մինչև դուռը, այդ պահին Լինդան սկսում է հարվածել դռանը: Դաունզը շրջվում է: Թոմը ժպտում է…

ԼԻՆԴԱ – Թոմ, հեյ, Թո~մ…

Դաունզը նայում է Թոմին: Թոմը մոտենում է դռանը, խփում և գոռում:

ԹՈՄ – Թանկագինս, պատրաստիր սենդվիչները: Ահավոր ծույլն է կինս: Ստիպված եմ նրան պահել փակի տակ, այլապես ոչ մի բան չի պատրաստի:

ԴԱՈՒՆԶ – Ձեր կատու՞ն:

ԹՈՄ – Ոչ, կինս:

Ժպտում է: Դաունզը կասկածանով նայում է նրան, բայց, ձեռքը թափ տալով, հեռանում է: Թոմը փակում է դուռը, ընկնում աթոռին:

Հիմա ես կսկսեմ խելագարվել:

Շեմին հայտնվում է Դիքը:

ԴԻՔ – Քո կինը և հորեղբայր Բերտը: Ուղղակի հանճարեղ է:

ԹՈՄ - (բղավում է խոհանոցից): Թո~մ, դուռը չի բացվում:

ԹՈՄ – Սոսնձվել է… Տեսնեմ, թե ինչպես է հնարավոր բացել:

ԱՆԴՐԱՇ - (բախում է ննջարանի դուռը): Բացեք դուռը:

ԹՈՄ – Լռել…

ԴԻՔ - (գրպանից հանում է բջջային հեռախոսը): Վերցրու բջջայինը:

ԹՈՄ – Այդ ապուշին այստեղից ինչ-որ տեղ տար, քանի դեռ Լինդան նրան չի տեսել:

ԴԻՔ – Կարող եմ գրազ գալ, որ էդ ծերուկն էս քածի պապն է: Շարժումների և դիմախաղի միջոցով կարելի է ամեն ինչ բացատրել: Նրանց ընտանիքը մեծ փորձությունների միջով է անցել: (Հեռախոսը մի կողմ է դնում և սկսում շարժումների միջոցով պատկերել իր մենախոսոթյունը): Այս ծերուկի, այսինքն, այս բալիկի մայրիկը, այսինքն ծերուկը, ուրեմն, էդ աղջկա պապիկը, ավելի ճիշտ, աղջիկը մայրիկը Կոսովոյից փախել է իր երկու աղջիկների հետ: Նրա ամուսնուն գազանաբար սպանել են: Այսինքն ոչ թե վերևում գտնվողի, այլ մայրիկի, ծերուկի աղջկա ամուսնուն… Հիմա ծերուկն ու էս աղջիկը փախել են Կոսովոյից: Ճանապարհը սարսափելի է եղել, ութ օր են նրանք անցկացրել ճանապարհին… Բայց հիմա, մեր շնորհիվ, Անգլիայում կարող են միանալ մայրն ու իր երկու աղջիկները: (Այս ընթացքում Թոմը շարժումներով վերարտադրում է Դիքի պատմածը):

ԹՈՄ – Ես երևի առաջ ե, ընկնում…

ԴԻՔ - (շարունակում է պատմել): Այս ծերունու աղջիկը, այսինքն այս մի աղջկա մայրիկը…

ԹՈՄ - (ընդհատում է նրան): Բավական է:

ԱՆԴՐԱՇ - (բախում է դուռը): Բացե~ք դուռը:

ԹՈՄ – Լռություն: (Գնում է դեպի ննջարանը, սակայն հիմա էլ Լինդան է բախում դուռը):

ԼԻՆԴԱ – Գրողը տանի, ի՞նչ է կատարվում այդտեղ:

ԹՈՄ – Ոչինչ: Ես…

ԴԻՔ – Փնտրում եմ մուրճը:

ԹՈՄ - (բղավում է): Փնտրում եմ մուրճն ու ուրագը:

ԴԻՔ – Հրաշալի է:

Թոմը բացում է ննջարանի դուռը:

ԹՈՄ – Դուրս արի: (Դուրս է բերում Անդրաշին և փակում դուռը):

ԱՆԴՐԱՇ – Կու էշտե վայզա իմե՞:

ԹՈՄ – Միանգամայն ձեզ հետ համաձայն եմ: (Դիքին): Ի՞նչ է ասում ծերուկը:

ԴԻՔ – Դե երևի պիտի հարցնի, թե ուր է իր թոռնիկը: Չլսեցի՞ր, հարց կար խոսքի մեջ:

ԱՆԴՐԱՇ – Հա, կներեք ես մեր լեզվով… Ի՞նչ եք արել իմ թոռնիկի հետ:

ԹՈՄ – Ոչինչ: Չի կորչի: Դու քաղաքակիրթ երկրում ես, քո թոռնիկին այստեղ ոչ ոք չի նեղացնի: (Նրան հրում է դեպի աստիճանը, ծերուկը զայրանում է):

ԱՆԴՐԱՇ – Իմ թոռնիկը: Որտե՞ղ է իմ թոռնիկը:

թՈՄ – Լռել:

ԴԻՔ – Հանգստացիր: Ես հիմա նրան կբացատրեմ: Դու փնտրում ես քո գեղեցկուհի թոռնիկին: Ես հիմա նրան քեզ ցույց կտամ:Քո գեղեցկուհի թոռնիկը վերևում է, ինձ հետ:

ԱՆԴՐԱՇ – Քեզ հե՞տ:

ԴԻՔ – Իհարկե: Իմ ննջարանում:

ԱՆԴՐԱՇ – Դու վերևում իմ թոռնիկի՞ն: (Ցույց է տալիս, թե ինչպես է տեղի ունենում սեռական ակտը:)

ԴԻՔ – Չէ, չէ, թոռնիկիդ նման բան չեմ արել:

ԱՆԴՐԱՇ – Խոզ…խոզ… (Բռնում է Դիքի կոկորդից և տանում դեպի բազմոցը;

ԹՈՄ – Լռել: (Անդրաշը խեղդում է Դիքին):

ԴԻՔ – Օգնությու~ն…

ԹՈՄ - (դեխի խոհանոցի կողմը): Ես ռադիոյի ձայնը մի քիչ իջեցնեմ:

ԼԻՆԴԱ – Թո~մ… (Հարվածում է դռանը;

ԹՈՄ – Հիմա, ես գրեթե գտել եմ մուրճը:

Կատերինան իջնում է աստիճաններով:

ԿԱՏԵՐԻՆԱ – Ի՞նչ է այստեղ կատարվում:

ԴԻՔ – Փոքրիկ թյուրիմացություն:

Անդրաշը հրում է Դիքին և գնում դեպի Կատերինեն:

ԱՆԴՐԱՇ – Կատերինո, Է վոգլա իմէ… Մի՞թե այս խոզը…(ցույց տալով սեռական ակտը):

ԹՈՄ – Խնդրեմ, դարձյալ սկսվեց:

ԿԱՏԵՐԻՆԱ – Էյո, էյո, Այե նուկ: (Ցույց է տալիս, որ սեռական ակտ չի եղել):

ԴԻՔ - (Կատերինային): Ասա նրան, որ ես լավ մարդ եմ:

ԿԱՏԵՐԻՆԱ - (ցույց է տալիս Դիքին): Այ էշտե նյերի շումէ ի միրէ…

ԱՆԴՐԱՇ ( համբուրում է Դիքին): Ներիր ինձ: Ներիր ինձ:

ԴԻՔ – Շնորհակալության կարիք չկա:

ԱՆԴՐԱՇ ( համբուրում է Թոմին): Կե վյեն կէի:

ԹՈՄ – Բավական է:

Խոհանոցից դռան բախոց:

ԼԻՆԴԱ – Դե բացիր այս անիծյալ դուռը:

ԹՈՄ - (Դիքին): Դրանց վերև տար ու այնպես արա, որ ձայն չլսվի:

ԴԻՔ – Գնանք: (Քաշում է նրանց թևերից):

Գնում են, Լինդան շարունակում է բախել դուռը:

Ես հիմա կջարդեմ այս դուռը…

Թոմը բացում է փականն ու դուրս թողնում Լինդային:

ԹՈՄ - (նրբորեն): Ներիր, թանկագինս: (Գրկում է Լինդային և փակում դուռը):

ԼԻՆԴԱ – Դու ոչինչ չես կարողանում անել… Իսկ միսիս Փոթերը չի՞ եկել:

ԹՈՄ – Ոչ, ոչ… (ուրախ): Եկել էր նրա քարտուղարը:

ԼԻՆԴԱ – Քարտուղա՞րը:

ԹՈՄ – Տեղեկացրեց, որ հանդիպումը տեղափոխվում է գործակալություն:

ԼԻՆԴԱ – Գործակալությունու՞մ:

Հաջորդ երկխոսության ժամանակ Թոմը փորձում է Լինդային վերարկուն հագցնել, սակայն սկզբում թևերի փոխարեն քղանցքն է պարզում, իսկ պահում է հակառակ դիրքով: Հետո էլ վերարկուի մի թևը ինքն է հագնում, մյուսն առաջարկում Լինդային…

ԹՈՄ – Մերձավոր Արևելքից մեծ թվով երեխաներ են բերել: Միսիս Փոթերն այդ առթիվ ուղարկել էր քարտուղարին` մեզ հայտնելու, որ ամբողջապես թաղված է գործերի մեջ: Նա ուզում է մեզ հետ առանձին- առանձին զրուցել: Սկզբում` ապագա մոր, իսկ հետո` ապագա հոր հետ: Տրամաբանական է:

ԼԻՆԴԱ – Բայց ինչու՞ վերջին րոպեին:

ԹՈՄ – Հասկանում ես, երբ քո վրա թափվեն միանգամից հինգ հարյուր արաբ երեխաներ… Այդ ժամանակ սեփական անունդ էլ կմոռանաս, էլ ուր մնաց, թե այցելություններդ… Նա քեզ ժամը տասին է սպասում, ինձ` տասնմեկին:

ԼԻՆԴԱ – Ես կարծես թե վատ եմ զգում:

ԹՈՄ – Տաքսիով ման գալը քո վրա հեշտ չի նստի:

ԼԻՆԴԱ – Այդ դեպքում, ինչու՞ սուրճ եփեցի: Ինչու՞ սեբդվիչներ պատրաստեցի: Կարկանդակներն ինչու՞ գնեցի:

ԹՈՄ – Ոչինչ, երեխայի համար կպահենք:

ԼԻՆԴԱ – Դու հիմարիկ ես, բայց ես սիրում եմ քեզ:

ԹՈՄ – Ես ինքս եմ քեզ սիրում: (Նրան հրում է դեպի դուռն ու երգում: )

Մենք կունենանք փոքրիկ բեբի, մեննք կունենանք փոքրիկ բեբի… (Նրա հետևից փակում է դուռը): Բոլորին այ սա է հասնում: (Ցույց է տալիս երեք մատը…): (Աստիճանների վրա հայտնվու է Դիքը):

ԴԻՔ – Հինգ հարյուր որբ… Քեզ դրա համար Լանջակապի շքանշան կտան:

ԹՈՄ – Ռեխդ փակիր և իջիր ներքև:

Հարրին նայում է պատուհանից:

ՀԱՐՐԻ – Օդը մաքու՞ր է:

ՀԱՐՐԻ – Օդը մաքու՞ր է:

ԹՈՄ – Այնքան ժամանակ, քանի դցեռ Լինդան գործակալությունից չի վերադարձել:

ԴԻՔ - (Հարրիին): Պիտի քեզ հաղորդեմ, որ Մեծ Եղբայրն անկրկնելի էր: Բռավո:

ԹՈՄ – Սուս… Տուր ինձ բջջայինդ, որպեսզի ես կարողանամ քո սենյակից դուրս բերել այդ փախստականներին: (Դիքի ձեռքից խլում է բջջայինը):

ՀԱՐՐԻ – Ի՞նչ են անում այնտեղ:

ԴԻՔ – Ես նրանց համար մի փոքրիկ ճաշկերույթ եմ սարքել:

ՀԱՐՐԻ – Շատ բարեհաճ է քո կողմից:

ԹՈՄ – Լռել:

ԴԻՔ – Ծերուկը լրիվ թռցրել է խելքը, իսկ քածիկն էլ եփ է գալիս:

ՀԱՐՐԻ – Ես հոգնեցի սպասելուց:

ԹՈՄ – Դու սայլակը գտա՞ր:

ՀԱՐՐԻ - (ցույց է տալիս այգին): Կառքը մատուցված է:

ԹՈՄ – Այդ դեպքում, պարկը մոտեցրու քո մեքենային:

Թոմը գրպանից հանում է հեռախոսների համարներով մի տրցակ թուղթ:

ՀԱՐՐԻ – Օքեյ, պարկն ու՞ր է:

ԹՈՄ – Դե այստեղ է, պատուհանի տակ:

ՀԱՐՐԻ – Չեմ տեսնում:

ԹՈՄ – Ես ինքս եմ շպրտել պատուհանից:

ՀԱՐԻ – Բայց չկա ու չկա…

Թոմը տատանվում է, հետո վերադարձնում հեռախոսը: Գլուխը դուրս է հանում պատուհանից, բռնում Հարրիին:

ԹՈՄ – Դիակն ի՞նչ արեցիր:

ՀԱՐՐԻ – Ոչինչ: Սայլակը դուրս բերեցի խորդանոցից, հետո էլ մի քիչ վիճեցի բանվորների հետ… (Հանկարծ կանգ է առնում): Վայ…

ԹՈՄ – Հիմա՞ ինչ պատահեց:

ՀԱՐՐԻ - (վախեցած): Նա գնում է…

ԹՈՄ – Իսկ դա քեզ ինչու՞ է մտահոգում:

ՀԱՐՐԻ – Դա մեր պարկը սեքընդ հենդ կտանի..

Թոմն ապշած է: Նա անուժ ընկնում է աթոռին և բռնում գլուխը:

Լինդան տեսավ, որ նա մեր գործիքներն է հավաքում, խնդրեց, որ պարկն էլ վերցնի:

ԴԻՔ – Ո՞ր ապուշն է բլբլացրել Լինդային, որ դրա մեջ հին շորեր են:

ԹՈՄ – Դու ճիշտ ես: Ես ապուշ եմ: Բայց ինձ արդարացնում է այն, որ իմ ազգի մեջ բոլորը սրիկաներ են: (Բռնում է Հարրիի կրծքից և խփում դռանը): Գնա մեքենա: Ու Աստված մի արասցե, այդ ապուշը կրպակին հասնի քեզանից առաջ:

ԴԻՔ – Թուլացիր: Ամեն ինչ այնքան էլ հետույքային չէ, ինչպես քեզ թվում է: Այդ կրպակ օրական մի քանի հարյուր պարկ հնոտիք են տանում: Մեր պարկին դրանց ձեռքերը հազիվ մի քանի շաբաթ հետո դիպչեն: Իսկ այդ ժամանակ արդեն ոչ ոք չի հիշի, թե ով է հանձնել:

ԹՈՄ – Ուղեղդ աշխատեցրու, եթե դա դու ունես: Տեսակավորողը միանգամից տեղում կմեռնի, եթե պարկում հնոտիների փոխարեն հանկարծ տեսնի ինչ-որ մեկի ձվերը` ինչ-որ բանի հետ: (Հարրիին հանում է դռնից դուրս, գոռում նրա հետևից): Հենց որ վերցնես պարկը, անմիջապես զանգիր: (Դիքին): Տուր հեռախոսը:

Դիքը տալիս է հեռախոսը: Վերևից լսվում է սրինգի ձայն:

Սա՞ ինչ էշություն է...

ԴԻՔ – Ծերուկը երաժիշտ է: Նրան անգամ կինոյում են նկարահանել և հոռուստատեսություն հրավիրել:

ԹՈՄ – Ում մտքով կանցներ:

ԴԻՔ – Եթե լավ հասկացա, նա Կոսովոյում մետրոպոլիտենի մեքենավար է եղել:

Անդրաշն իջնում է աստիճաններից` սրինգով և մի շիշ կոնյակով:Կատերինան` նրա հետևից: Նրանք երկուսն էլ գրեթե հարբած են: Այդ պահին հնչում է հեռախոսի զանգը: Թոմը վերցնում է ընկալուչը:

ԹՈՄ – Ալլո... Հարրի... Վերջապես... Դու այդ տղային պատմեցի՞ր, թե ինչ կար պարկում:

Նրա թիկունքում, դռների մեջ, հայտնվում է Դաունզի գլուխը: Նա մոտենում է Թոմին, կամենալով իր վրա ուշադրություն սևեռել:

Լսիր, ապուշ, Անմիջապես այդ պարկով թռիր աղբանոց: Քեզ տեսնել չեմ ուզում: (Դաունզին): Թռիր այստեղից: (Շուռ է գալիս և շարունակում հեռախոսային խոսակցությունը): Արա ինչ ասացի: Քայլով մարշ: (Հանկարծ հասկանում է իրավիճակը, դանդաղ շրջվում է և սկսում խոսել շատ քնքշորեն): Դե արագ: Մեկնիր աղբանոց և վայելիր մաքուր օդը: Եվ այլևս չեմ ուզում տեսնել քո շանը: (Ժպտում է Դաունզին): Նրանից հոտ է գալիս: Չէ, ես ֆորմալդեգիդ չեմ շնչել: (Դադարեցնում է խոսակցությունը, Դաունզին): Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

ԴԱՈՒՆԶ – Ներողություն եմ խնդրում, բայց ես մոռացա ինչ-որ բան հարցնել... ձեզ կամ ձեր կնոջը...

ԹՈՄ – Ինձ հարցրեք, կինս տանը չէ:

Կատերինան, որ գնացել էր խոհանոց, դուրս է գալիս խոհանոցից` ծամելով բուտերբրոդը: Ոստիկանին տեսնելով` կանգ է առնում: Դաունզը ցույց է տալիս Կատերինային:

Ախ, նա վերադարձել է, բայց քիչ առաջ այստեղ չէր: Այսպես ուրեմն, նա գտնվում էր խոհանոցում: Բայց հիմա արդեն այստեղ է: Դե, ին՞չ էիք ուզում հարցնել:

ԴԱՈՒՆԶ – Որքան էլ տարօրինակ է, ես մոռացել եմ անունը...

ԹՈՄ – Դուք մոռացել եք ձե՞ր անունը: (Դաունզին հեռացնում է Կատերինայից և նրա թիկունքից աղջկան նշան է անում, որ հեռանա: Կատերինան խոհանոցի դուռը բաց թողնելով, թաթերի վրա բարձրանում է աստիճաններով):

ԴԱՈՒՆԶ – Ոչ, ես մոռացա հարցնել ձեր անունը: Արձանագրության համար է պետք:

ԹՈՄ – Թոմաս Քերվուդ:

ԴԱՈՒՆԶ – Այդպես էլ կնշենք: Իսկ ձեր տիկնո՞ջ անունը: (Դիմում է Կատերինային): Մադամ:

Կատերինան շրջվում է դեպի Դաունզը: Վերջինս նրան նշան է անում, որ իջնի: Կատերինան կատարում է պահանջը

Ձեր անունը, միսիս Քերվուդ: Ձեր անունը, մադամ: Ձեր անունը..

ԹՈՄԱՍ - (կենսախնդորեն): Իմ կինն անգլերեն չի խոսում: (Դաունզն ապշած է): Նրա անունը... Ադրիատիկա է:

ԴԱՈՒՆԶ – Ադրիատիկա... գեղեցիկ անուն է...

ԹՈՄ – Ինքնատիպ:

ԴԱՈՒՆԶ - (գրում է): Ադրիատիկա Քերվուդ:

ԹՈՄ - (բացատրում է): Մենք ծանոթացանք արձակուրդի ժամանակ: Նա Գդանսկից է, լեռնադահուկային մարզաձևի հրահանգիչ: Բայց նա ոչ մի պայմանով չի ուզում խոսել անգլերեն: Դե ես էլ չեմ ուզում դահուկներով սահել: Իսկ մյուս բոլոր հարցերում մեզ մոտ կատարյալ ներդաշնակություն և փոխընբռնողություն է: Գդանսկի աղջիկները շատ կրքոտ են: (Կատերինան վախենում է:) Մի վախենա, Ադրիատիկա:

ԿԱՏԵՐԻՆԱ – Ադրիատի՞կա...

ԹՈՄ – Այսօր նա փոքր-ինչ իր նման չէ:

ԴԱՈՒՆԶ – Ինչ-որ բա՞ն է պատահել:

ԹՈՄ – Ախ, այո, իհարկե... իմ զոքանչն է մահացել...

ԴԱՈՒՆԶ – Ես խորապես ցավակցում եմ ձեզ: Իսկ վաղու՞ց է դա պատահել:

ԹՈՄ – Այսօր առավոտյան: Միանգամայն անսպասելի:

ԴԱՈՒՆԶ – Ինֆարկտ թե՞ քաղցկեղ:

ԹՈՄ – Ավտոբուս...

ԴԱՈՒՆԶ – Ներեցեք...

ԹՈՄ – Ավտոբուսի տակ է ընկել...

ԴԱՈՒՆԶ – Ինչ սարսափելի է...

Դաունզը հեռանում է: Թոմը բռնում է գլուխը: Աստիճանների վրա հայտնվում է Դիքը: Խոհանոցի դռնից սայլակով հայտնվում է Հարրին: Թոմը նետվում է դեպի Հարրին:

ԹՈՄ – Դուրս տար այս այլանդակությունը:

ՀԱՐՐԻ – Ու՞ր տանեմ:

ԹՈՄ – Աղբանոց:

ՀԱՐՐԻ – Ավելի լավ է խոհանոց:

ԹՈՄ – Ես քեզ խոհանոց ցույց կտամ:

Թոմը պարկը վերցնում և տանում է դեպի ելքի դուռը: Հարրին բռնում է մի կողմից, որպեսզի տանի դեպի պատուհանը: Պարկը պատռվում է, պարունակությունն ընկնում է գետին: Ընկնում են պոլիէթիլենե պարկերը, բինտերով փաթաթված առարկաներ որոնք հիշեցնում են ոտքեր և ձեռքեր: Թոմը և Դիքը բռնում են քթերը:

ԹՈՄ – Ի՞նչ գարշահոտ է:

ԴԻՔ – Հիմա սիրտս կթափեմ:

ՀԱՐՐԻ – Իսկ առաջ առհասարակ հոտ չէր գալիս:

Նրանք ծնկի են գալիս և սկսում առարկաները խցկել պարկի մեջ: Ծեմին հայտնվում է Միսիս Փոթերը` կրծքին սեղմած թղթապանակ:

ՓՈԹԵՐ - (ուրախ): Բարև ձեզ: Ես միսիս Փոթերն եմ:

Եղբայրները սարսափած շրջվում են դեպի նա` ամեն մեկը դիակի մի մաս բռնած...

Հնչում է երաժշտություն:


ԸՆԴՄԻՋՈՒՄ



ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Գործողությունը սկսվում է այն տեղից, որտեղ ընդհատվել էր:

ՓՈԹԵՐ – Բարի լույս:

Պարզում է ձեռքը` բարևելու համար: Եվ զգում է գարշահոտը, մի քայլ անում և թաշկինակը մոտեցնում քթին:

Աստված իմ, ի՞նչ հոտ է:

ԹՈՄ - (հոտ է քաշում): Ինքնատիպ է, այնպես չէ՞:

Թոմը հուսահատված աչքով է անում Դիքին և Հարրիին, որպեսզի նրանք հավաքեն փաթեթները և գնում է դեպի Փոթերը` ձգտելով հանգիստ տեսք ընդունել: Օգնում է նրան հանել վերարկուն, որը կախում է կախիչից:

Շատ հաճելի է: Ես Թոմ Քերվուդն եմ: Կնոջս մենք շատ ենք անհանգստանում, քանի որ նման պատասխանատու պահ է մեր կյանքում: Դուք մեզ ճաշասենյակում չե՞ք սպասի: Մենք մի ակնթարթ, միայն...(Նրբակիրթ ձևով Փոթերին տանում է դեպի ճաշասենյակ):

ՀԱՐՐԻ - (Թոմին): Ես գնամ աղբի համար նոր պարկ բերելու: (Գնում է խոհանոց):

ԹՈՄ - (ուրախ, Փոթերին): Մեզ հենց նոր պետք եկավ նոր պարկ: (Լուրջ): Աղբի համար պարկը պետք է պահել երեխաների համար անհասանելի տեղում, որպեսզի նրանք չկարողանան բացել: (Հայտնվում է Հարրին` մեծ պարկով և երկու սրվակով, որոնք վերացնում են ծանր հոտերը և սկսում ցողել սենյակում):

ՀԱՐՐԻ – Ահա և նոր պարկը: (Սկսում է Դիքի հետ հավաքել աղբը):

ՓՈԹԵՐ - (սարսափած): Ինձ թվում է, որ սրանք մարդու մարմնի ոսկորներ են:

ԹՈՄ – Հիմա կպարզենք: Խնդրեմ, գնանք ճաշասենյակ:

Խուճապահար Հարրին գցում է փաթաթված գլուխը, այն գլորվում է դեպի Թոմը: Թոմը ժպտում է, Փոթերը վերցնում է գլուխը և բասկետբոլային նետմամբ ուղարկում է պարկի մեջ...

Իսկապես գլուխ է... Դուք բարի չե՞ք լինի մի քիչ ճաշասենյակում սպասել:

ՓՈԹԵՐ - (վճռական): Միստր Քերվուդ:

ԹՈՄ – Այո, միսիս Փոթեր:

ՓՈԹԵՐ – Ես հարցնում եմ ձեզ` նրանք են թե նրանք չեն: (Կանգ է առնում, նայում գետին, կռանում է, ընտրում երկու կիտրոն և ցույց տալիս Թոմին: Ապա կիտրոնները նետում է դեպի Դիքը, վերջինս որսում է, աճպարարի նման խաղացնում և նետում պարկի մեջ :Ապա Դիքը կռանում և վերցնում է մի բան, որը նման է մարդու ոտքի): Բայց ախր սա ոտք է:

ԹՈՄ – Դրա նման մի բան: Խնդրեմ, սպասեցեք այնտեղ և պատրաստեք այն հարցերը, որոնք պիտի ինձ ուղղեք:

Փոթերը կանգ է առնում:

ՓՈԹԵՐ – Մարմնի այս մասերն ի՞նչ գործ ունեն ձեր տանը:

ԹՈՄ – Խնդրում եմ, ուշադրություն մի դարձրեք: Դրանք կրկնօրինակներ են:

ՓՈԹԵՐ – Կրկնօրինակնե՞ր:

ԹՈՄ – Այո, փորձերի համար:

ՓՈԹԵՐ – Ո՞ր փորձերի:

ԹՈՄ - (Դիքին և Հարրին): Տղաներ, տարեք դրանք:

Եբայրները պարկը քարշ են տալիս խոհանոց: Հանկարծակի բացվում է դուռը, Կատերինան հրում է սայլակը, որի մեջ նստած է սրինգ նվագող Անդրաշը: Դիքը Անդրաշին իջեցնում է սայլակից, սակայն Անդրաշին թվում է, թե իրեն պարի են հրավիրում: Դիքը Փոթերին հանգստացնելու համար սկսում է պարել` Անդրաշին տանելով դեպի աստիճանները: Հարրին մոտենում է Կատերինային և հրավիրում պարի: Անդրաշն ու Կատերինան բարձրանում են աստիճաններով: Դիքն ու Հարրին շարունակում են երգել ու պարել: Պարկը նրանք պառկեցնում են քարշակի վրա: Դիքը բացում է խոհանոցի դուռը, իսկ Հարրին տանում է սայլակը: Վերադառնում են, գլուխ տալիս, վազում խոհանոց` իրենց հետևից փակելով դուռը: Փոթերը հարցական նայում է Թոմին:

ԹՈՄ – Փորձի համար այնքան էլ վատ չէր:

ՓՈԹԵՐ – Իսկ ի՞նչ եք դուք այստեղ փորձում:

ԹՈՄ - (լարվելով): Էէէէ... մի... դա շատ .... ռեալթի-շոու...

ՓՈԹԵՐ – Իսկ հո՞տն ինչի համար է:

ԹՈՄ – Ռեալիզմի տպավորություն թողնելու համար:

ՓՈԹԵՐ – Որտե՞ղ են կատարվում գործողությունները:

ԹՈՄ – էէէէ... Կարծես շեքսպիրյան ժամանակներում:

ՓՈԹԵՐ – Շեքսպիրյա՞ն:

ԹՈՄ – Դե իհարկե: Դա «Ալիք-2»-ի գլխավոր տնօրինության առաջարկությունն է: Բավական է քաղաքականությունը, ասացին, ժամանակն է դեմքով շրջվել դեպի մշակույթը: Ամեն շաբաթ օր պետք է ցուցադրվեն հաղորդումներ, որոնց ընթացքում ամենասովորական ընտանիքները, առանց արհեստավարժների օգնության, խաղալու են շեքսպիրյան պիեսներ: Սա հրաշալի և վարկանիշային հաղորդում կլինի: (Փորձում է Փոթերին տանել ճաշասենյակ, բայց վերջինս վերադառնում է):

ՓՈԹԵՐ – Եվ այս բոլորը ձեր ընտանիքի անդամնե՞րն են:

ԹՈՄ – Անշուշտ: Ես, դու, նա, նրանք` ընտանեկան խրախճանք...

ՓՈԹԵՐ – Իկս ո՞ր Շեքսպիրին եք ընտրել:

ԹՈՄ – Իհարկե, Վիլյամիմ: Հա, դուք պիե՞սը նկատի ունեիք: «Տիտոս Անդրոնիկոս»:

ՓՈԹԵՐ - (շատ տպավորված է): Այդ պիեսն այնքան քիչ են խաղում:

ԹՈՄ – Միանգամայն ճիշտ եք: Մռայլ պատմություն է: Շատ արյուն է հոսում: Անդամահատված դիակներ...

ՓՈԹԵՐ – Իսկ ծերուկն ու՞մ դերն է խաղում:

Ծեր սենատորի` Անուռեզուս Պրոստատիտուսի դերը: (Ցանկանում է դուրս տանել, բայց Փոթերն ընդդիմանում է):

ՓՈԹԵՐ – Եթե ձեզ մոտ փորձ է, ապա եկեք հետաձգենք զրույցը:

ԹՈՄ – Ոչ, մեզ կարող են որակազրկել: (Հնչում է հեռախոսի զանգը): Ներեցեք: (Վերցնում է ընկալուչը, շատ ուրախ): Ալլո... Ողջույն, թանկագինս: (Փոթերին): Կինս է:

ՓՈԹԵՐ – Ձեր կի՞նը:

ԹՈՄ – Նա ձեր գրասենյակից է զանգում:

ՓՈԹԵՐ – Ի՞նչ է նա այնտեղ անում:

ԹՈՄ - (ընկալուչի մեջ): Ոչ, հարազատս, հանդիպումը տեղի կունենա մեր տանը: (Փոթերին): Նա այնքան ցրված է, միշտ ամեն ինչ շփոթում է: (Ընկալուչի մեջ): Գիտեմ, բայց նա եկել է այստեղ, այնպես որ արագացրու: (Կախում է ընկալուչը): Սկսենք, խնդրեմ:

ՓՈԹԵՐ - (զարմացած): Առանց նրա՞:

ԹՈՄ – Նա շուտով այստեղ կլինի:

ՓՈԹԵՐ – Ես այսօր պիտի այցելեմ ևս մի քանի ապագա ծնողների:

ԹՈՄ – Ես իմ ներողությունն եմ հայտնում ծագած թյուրիմացությունների համար: (Բացում է ճաշասրահի դուռը): Սպասեցեք այստեղ, որպեսզի մեր փորձը ձեզ չխանգարի: «Խմել թե չխմել, այս է խնդիրը, թանկագին եղբայր... Խմիր, Գերտրուդ, բաժակից այս թույնի...» : (Փոթերը զարմացած է): Երեխաները վաղ մանկության շրջանից պարտավոր են մերձ լինել գեղեցիկին: Մասնավորաբար` թատերական դասականին:

ՓՈԹԵՐ – Դե, իհարկե...

ԹՈՄ - (պատկերում է կուզիկ Ռիչարդ երրորդին): «Մեր տագնապների ձմեռն այս տարի...» : Ես ձեզ սուրճ կբերեմ: (Մեծ ջանքեր է գործադրում նրան ճաշասենյակ տանելու համար, սակայն պատուհանի մոտ անսպասելիորեն հայտնվում է վախեցած Հարրին):

ՀԱՐՐԻ – Մենք հիմա ճիշտ որ մինչև ականջներս քաքի մեջ ենք թաղվել:

ԹՈՄ – Մենք խաղում ենք ժամանակակից տարբերակը` չբացառելով նաև ոչ նորմատիվային բառապաշարը: (Հարրիին): Չեմ հավատում: Դու կորցնում ես Տիտոսի դերի միջուկը, սկզբից հիշիր միջանցիկ գործողության մասին: (Փոթերին): Մենք հիմա կավարտենք:

Շփոթված Փոթերը գնում է ճաշասենյակ: Թոմը նրա հետևից փակում է դուռը, գնում է դիմավորելու Հարրիին:

Հիմա՞ ինչ է պատահել:

Հարրին բացում է խոհանոցի դուռը, որտեղից հայտնվում քարշակով Դիքը:


(Դիքին): Ինչու՞ սա դեռ աղբանոցում չէ: (Դիքը հևում է և չի կարողանում բացատրել, միայն ձեռքերն է շարժում):

ՀԱՐՐԻ – Դու ինձ հարցրու:

ԹՈՄ - (Հարրիին, զայրացած): Ինչու՞ սա դեռ աղբանոցում չէ:

ԴԻՔ – Ոստիկանը...

ԹՈՄ – Ի՞նչ ոստիկան:

ԴԻՔ – Այն նույն...

ԹՈՄ – Այն նույն ոստիկա՞նը:

ԴԻՔ – Որի հետ այսօր ամեն ինչ լավ ստացվեց: Նա փողոցում սկսեց զննել Հարրիի մեքենան:

ԹՈՄ – Օգնեցեք...

ԴԻՔ – Այդ մեքենան տեխզննում չի անցել և չի ապահովագրվել...

ՀԱՐՐԻ – Ես հենց վաղն էլ պատրաստվում է տեխզննման տանել...

ԹՈՄ – Այ քեզ փորձանք:

ՀԱՐՐԻ – Եվ պիտի վարորդական իրավունքի քննություն հանձնեի..

ԴԻՔ – Դե մենք էլ սայլակը մի կերպ շրջեցինք դեպի տուն:

ՀԱՐՐԻ – Իմ ուղեղում մի հանճարեղ միտք ծագեց. Ասել նրան, որ մենք քո պարտիզպաններն ենք:

ԹՈՄ – Պարտիզպաննե՞ր:

ՀԱՐՐԻ – Իսկ այս պարկում էլ այգու աղբն է:

ՀԱՐՐԻ – Դու էլ մեզ արագ պատմիր, թե այստեղ ի՞նչ է կատարվել մեր բացակայության ժամանակ:

ԹՈՄ – Արագ պատմեմ... Մեր ընտանիքը փորձում է նոր ռեալթի-շոու Շեքսպիրի ողբերգության մոտիվներով, որում շատ արյուն և անդամահարված դիակներ կան... Ծերուկ Անդրեաշն էլ երգ է հորինել այդ շոուի համար և անձամբ խաղում է սենատոր Անուռեզ Պրոստատիտուսի դերը...

ԴԻՔ ԵՎ ՀԱՐՐԻ - (միասին): Գերազանց է:

Սեղմում են Թոմի ձեռքը և թփթփացնում ուսին: Դռան զանգ: բոլորը շփոթվում են:

ՀԱՐՐԻ – Հենց այս ոստիկամը:

ԹՈՄ – Իսկ եթե նա չէ՞:

ԴԻՔ – Նա է, նա է... Ուզում էր քեզ հետ ինչ-որ բան քննարկել:

Կատերինան վազում է աստիճաններով:

ԿԱՏԵՐԻՆԱ – Օգնեցեք, ես վատ եմ... Պապիկս վատ է...

ԹՈՄ – Սուս... Վերև գնա:

ԿԱՏԵՐԻՆԱ – Ոչ... պապիկս... նա վատ է... մեռնում է...

ԹՈՄ - (չհասկանալով): Ի՞նչ...

ԿԱՏԵՐԻՆԱ Մեռնում է...Նա շատ վատ է... սիրտը թափում է...

ԴԻՔ – Կարծես ծերուկի մոտ սրտի նոպա է:

ԹՈՄ - (հեգնանքով): Շնորհակալություն, որ բացատրեցիր: (Կատերինային): Տարօրինակ է, նա մի հսկա շիշ կոնյակ խմեց: (Հարրիին): Հեռացիր քո սայլակով, քանի ոստիկանը չի հայտնվել:

Դռան զանգ:


ՀԱՐՐԻ – Իսկ եթե նա ինձ բռնի՞:

ԹՈՄ – Լռել: (Հարրին գնում է խոհանոց, հարբած Անդրաշը հայտնվու է աստիճաններին, կոնյակի շիշը ձեռքին):

ԱՆԴՐԱՇ – Սիրտս վատ է:

ԿԱՏԵՐԻՆԱ – Պապիկ...(Վազում է նրա մոտ):

ԱՆԴՐԱՇ – Սիրտս էլի խառնում է: (Նա օրորվելով հասնում է բազմոցին և պառկում):

ԿԱՏԵՐԻՆԱ – Հիմա նա սիրտն էլի հետ կտա:

ԴԻՔ – Նա ասաց, որ ուր որ է` ծերուկն էլի...

ԹՈՄ – Կարծես ես չէի կռահի: Չքվիր սենյակդ, որպեսզի ոստիկանը քեզ էլ չտեսնի:

ԴԻՔ – Լսում եմ, պարոն: (Գնում է վերև):

ԹՈՄ - (Կատերինային): Ծերուկին տանենք լոգարան:

Երկուսով բարձրացնում են Անդրաշին, ընկնում նրա թևերը, նույն պահին ճաշասենյակի դռան մոտ հայտնվում է Փոթերը:

ՓՈԹԵՐ – Միստր Քերվուդ:

ԹՈՄ, ԿԱՏԵՐԻՆԱ - (ցնցվում են): Աաաաաաաա...

Նրանք դարձյալ Անդրաշին դնում են բազմոցի վրա:

ԹՈՄ – Մենք հենց նոր հասանք զանգվածային սպանության տեսարանին:

ՓՈԹԵՐ – Ես ժամանակ չունեմ ձեր սուրճին սպասելու:

ԹՈՄ – Ներեցեք, ես իսկույն կբերեմ:

ՓՈԹԵՐ – Եթե ձեզ թվում է, թե ես շատ ժամանակ ունեմ, ապա դաժանորեն սխալվում եք:

Դողացող Հարրին, սայլակով, հայտնվում է խոհանոցից: Սայլի վրա դրված է պարկը:

ՀԱՐՐԻ – Գրողի տարած ոստիկան, հերթապահում է հետևի դռան մոտ:

(Պարկը դնում է բազմոցի մոտ, նկատելով Փոթերին, սկսում է օրորվել:)

ԹՈՄ - (Փոթերին): Իսկ հիմա ամենադաժան տեսարանը: (Փակում է ճաշասենյակի դուռն ուղիղ Փոթերի դիմաց: Փոթերը վազում և բացում է ննջարանի դուռը: Այդ ժամանակ Հարրին բացում է բազմոցն ու այնտեղ տեղավորում պարկը):

ՀԱՐՐԻ – Երևի ոստիկանի համբերությունն էլ վերջացավ, որ որոշեց պահուստային մուտքից մտնել:

ԹՈՄ – Ինչ նուրբ դիտողականություն ունես:

ՀԱՐՐԻ - (Անդրաշին, որը կախվել է բազմոցից): Ներիր, պապիկ:

ԱՆԴՐԱՇ – Աաաաաա... (Հարրին շարունակում է պարկը տեղավորել բազմոցի մեջ: Բացում է բազմոցը, Անդրաշն ընկնում է):

ԹՈՄ – Ի՞նչ ես անում:

ՀԱՐՐԻ – Թաքցնում եմ հանցանշանները: (Փորձում է թաքցնել պարկը, սակայն բազմոցը չի փակվում): Բռնիր դրան:

Թոմը հուսահատ նայում է Անդրաշին: Հարրին անհետանում է խոհանոցում: Թոմը բարձրացնում է Անդրաշին:

ԹՈՄ – Իսկ դու անմիջապես ննջարան գնա: (Բռնում է տաբատի ներքնամասից և քարշ տալիս ննջարան):

ԿԱՏԵՐԻՆԱ – Չհամարձակվես այդպես վարվել պապիկիս հետ:

ԹՈՄ – Փակիր երախդ:

Ցանկանում է նրան էլ նույն ձևով տանել խոհանոց, բայց Կատերինան ընդդիմանում է:

ԿԱՏԵՐԻՆԱ – Չբղավես ինձ վրա:

ԹՈՄ – Լռել: (Կատերինային ուժով տանում է ննջարան, ապա վերադառնում: Վերադառնում է նաև աղջիկը: Ոստիկանը հրում է Հարրիին և մտնում սենյակ` Թոմից աննկատ):

ԿԱՏԵՐԻՆԱ – Դու ինչպես ես քեզ թույլ տալիս ինձ հետ վարվել վայրենաբար…

ԹՈՄ – Չմոտենաս: (Բռնում է Կատերինային, պտտում նրա առանցքի շուրջ, Կատերինան նման շարժում է անում և վերադառնում):

ԿԱՏԵՐԻՆԱ – Տարրական հարգանք ցուցաբերիր իմ հանդեպ:

Հարրին վախեցած նայում է Դաունզին և նստում բազմոցին:

ՀԱՐՐԻ - (Թոմի ուշադրությունը գրավելու համար): Ներեցեք, խնդրեմ: Մենք հյուր ունենք:

ԹՈՄ - (Թեքվելով դեպի Հարրին): Լռել: (Կատերինային): Վերադարձիր ննջարան:

(Հանկարծ հասկանում է, որ Դաունզն է եկել: Կատերինայի հանդեպ դառնում է շատ փափուկ): Գնա... հակառակը... ննջարան.... սիրելի տիկինս... Ադրիատիկա... պառկիր... հանգստացիր... Մինչ ես կխոսեմ պարոն ոստիկանի հետ:

ԿԱՏԵՐԻՆԱ – Օքեյ: (Գնում է ննջարան):

ԴԱՈՒՆԶ – Ես հինգ րոպե ցցված մնացի ձեր շքամուտքի մոտ:

ԹՈՄ – Բարեբածտաբար, մենք կողմնակի մուտք էլ ունենք:

ԴԱՈՒՆԶ – Ձեր պարտիզպանները...

ԹՈՄ – Բրեֆորդը և Բինգլին... նրանք ձեր տրամադրության տակ են:

ԴԱՈՒՆԶ - (հակադարձելով): ... հայտնեցին, որ ավտոֆուրգոնից զատ ձեզ է պատկանում նաև... (Դիքը վազում է երկրորդ հարկում):

ԴԻՔ – Ամեն ինչ կարգին է: Ես չեմ տեսնում... (Կանգ է առնում, նկատում ոստիկանին): ազալեիայի տերևների վրա բորբոսի որևէ հետք: Պետք է նայել նաև կկվի բույնը: (Վերադառնում է):

ԹՈՄ - (դադարից հետո): Շնորհակալ եմ, ձեզ, Բինգլի: Դե, պարոն ոստիկան, մենք որտե՞ղ կանգ առանք:

ԴԱՈՒՆԶ - (զայրացած): Ձեր պարտիզպանները...

ԹՈՄ – Միանգամայն ճիշտ է, Բրեդֆորդն ու Բինգլին...

ԴԱՈՒՆԶ – Հայտնեցին, որ տան հետնամասում կայանված «Ֆորֆ Ֆիեստա» ավտոմեքենան ... (Նա չի հասցնում ավարտել խոսքը, երբ բացվում է ճաշասենյակի դուռն ու շեմին հայտնվում է կատաղած Փոթերը):

ՓՈԹԵՐ – Ինչո՞վ եք դուք աղում սուրճը: Ձեռքի քարով` վայրենիների նման...

ԹՈՄ - (արագ մոտենում է նրան): Մեզ մոտ մի խնդիր է առաջացել...

ՓՈԹԵՐ - (մոտենալով Դաունզին): Ներեցեք, որ խանգարեցի ձեր փորձը: Շարունակեք, իբր ոստիկան: Կամ գուցե պետք է ձեզ Տիտոս Անդրոնիկո՞ս կոչեմ:

ԴԱՈՒՆԶ – Ներեցեք, չհասկացա:

ԹՈՄ – Ոչ, նա այդտեղից չէ: Նա իսկական է: (Հարրիին): Չէ՞ որ նա իսկապես իսկական է:

ՀԱՐՐԻ - (ոտքի է կանգնում): Դե իհարկե: (Դարձյալ նստում է):

ԴԱՈՒՆԶ - (Փոթերին): Կոնստեբլ Դաունզ:

ՓՈԹԵՐ – Այո, դուք ինչ-որ չափով դաունի նման եք: (Թոմին): Հուսամ, որ դուք որևէ ընտանեկան խնդիր չունեք:

ԹՈՄ – Ոչ, ոչ, ոչ:(Ցանկանում է նրան ուղեկցել, սակայն Փոթերը չի ենթարկվում):

ՓՈԹԵՐ – Միսիս Քերվուդն արդեն վերադարձե՞լ է:

ԹՈՄ – Ոչ, ոչ, ոչ:

ԴԱՈՒՆԶ – Նա գնաց ննջարան:

Բոլորը շրջվում են դեպի նա:

Դուք ինքներդ նրան մղեցիք պառկելու և հանգստանալու:

ՓՈԹԵՐ – Պառկե՞լ և հանգստանա՞լ:

ԹՈՄ - (Փոթերին): Ախ, դուք նկատի ունեք իմ այդ կնոջը` միսիս Քերվուդի՞ն: Ես կարծում էի, թե դուք մյուս միսիս Քերվուդին նկատի ունեիք, իմ եղբոր կնոջը:

ԴԱՈՒՆԶ – Ի՞նչ եղբայր: Սա պարտիզպան Բրեդֆորդն է:

ԹՈՄ – Միանգամայն ճիշտ է: Նա իմ եղբայրն է և համատեղությամբ պարտիզպան: Բրեդֆորդ Քերվուդ:

ԳԱՐՐԻ – Ինչպես նաև Բինգլին:

ԹՈՄ – Բինգլին իմ մյուս եղբայրն է և նույնպես պարտիզպան: Ահա ամբողջը: Ես մտածեցի, թե միսիս Փոթեր ոչ թե իմ կնոջը` Լինդային նկատի ուներ, որը հայտնի է նաև Ադրիատիկա անունով, այլ Նելիին, որն ամուսնացած է Բրեդֆորդի հետ: (Ցույց է տալիս Հարրիին):

ՀԱՐՐԻ - (ոտքի կանգնելով): Այո, իմ կնոջ անունը Նելի է, բայց որևէ մականուն նա չունի: Իսկ Բինգլին այնքան խեղճ է, կին անգամ չունի:

ԹՈՄ – Ես միայն ուզում էի ասել, որ կինս վերադարձել է և այժմ անկողնում պառկած` հանգստանում է:

ՓՈԹԵՐ - (զայրացած): Բայց չէ որ մենք հանդիպման առթիվ հստակ պայմանավորվածություն ունեինք: Նա առանց այն էլ ուշացել էր:

ԹՈՄ – Ես դանդաղորեն կարթնացնեմ նրան:

ՓՈԹԵՐ – Կարթնացնե՞ք: Մենք անհապաղ պետք է այսքան փաստաթղթեր ստորագրենք: Սա շատ լուրջ աշխատանք է, միստեր Քերվուդ:

ԴԱՈՒՆԶ – Ներեցեք, միլեդի, դուք թաղման բյուրոյի՞ց եք:

ՓՈԹԵՐ – Թաղման բյուրոյի՞ց:

ԴԱՈՒՆԶ – Եթե այո, ապա պիտի խնդրեմ, որ առավել հոգատար վերաբերմունք ունենաք միսիս Քերվուդի հանդեպ:

ԹՈՄ – Նա թաղման բյուրոյից չէ: (Հարրիին): Ճի՞շտ է, Բրեդֆորդ:

ՀԱՐՐԻ – Դե իհարկե, նա թաղման բյուրոյից չէ:

ՓՈԹԵՐ – Ինչի՞ց եզրակացրեցիք, որ ես թաղման բյուրոյից եմ:

ԴԱՈՒՆԶ – Միստեր Քերվուդի զոքանչն այսօր առավոտյան ավտոբուսի տակ է ընկել: Եվ տեղում մահացել...

Թոմը նստում է Հարրիի կողքին և բռնում գլուխը:

ՓՈԹԵՐ - (Թոմին): Ձեր զոքա՞նչը:

ԹՈՄ – Այո, ավտոբուսի տակ է ընկել: 34-րդ երթուղու, Բրիկստոն, Վիկտորիա կայարան: Այնպես չէ, Բրեկֆո՞րդ:

ՀԱՐՐԻ – Դե, եթե դու այդպես ասացիր, նշանակում է, այդպես է:

ՓՈԹԵՐ – Իսկ ինչու՞ այդ մասին ավելի վաղ չասացիք ինձ:

ԹՈՄ – Չէի ուզում ձեզանից ցավակցություն աղերսել:

ՓՈԹԵՐ – Մենք պետք է հետաձգենք մեր հանդիպումը:

ԹՈՄ - (թռչում է տեղից): Ոչ:

ՓՈԹԵՐ – Իմ ժամանակը վաղուղ սպառվել է:

ԹՈՄ – Ես կնոջս կհանեմ անկողնուց, և մենք անմիջապես կսկսենք:

Նրան դեպի ճաշասենյակ է տանում:

ՓՈԹԵՐ – Միայն արագ, խնդրում եմ: Ե՞րբ է ձեր զոքանչի հուղարկավորությունը:

ԹՈՄ - (լաց է լինում): Շաբաթ օրը: Սուրբ Մարիայի մայր տաճարում: Փակ դագաղով: (Փղձկալով, նա ուղեկցում է Փոթերին ճաշասենյակ և փակում դուռը: Հարրին զարմացած նայում է Թոմին: Թոմն աննկատ Հարրիի վզին է խփում: Դաունզը ապշած նայում է նրանց: Հարրին ոռնոց է հանում: Թոմը երկրորդ անգամ է հարվածում նրան: Թոմը դիմում է Դաունզին):

Ներեցեք, որ ես չկարողացա զսպել ինձ և ազատություն տվեցի զգացմունքներիս: Եվ ձեզ էլ շնորհակալություն, որ եկաք: Դուք ինձ շատ օգնեցիք...

ՀԱՐՐԻ – Բրեդֆորդ:

ԹՈՄ – Բրեդֆորդը ծանր պահերին միանգամայն անօգնական է դառնում:

ՀԱՐՐԻ - (ոտքի է կանգնում): Ձեզ մեծագույն մարդկային շնորհակալություն:

ԴԱՈՒՆԶ - (Թոմին:) Սպասեցեք: Ես ուզում եմ ձեզ մի բան հարցնել:

ԹՈՄ – Իսկ չի՞ կարելի դա տեղափոխել վաղվան:

ԴԱՈՒՆԶ – Ոչ, չի կարելի: Ես այդպես էլ բավական ժամանակ կորցրեցի: Ձեր այգեպանները... Բրեդֆորդն ու Բինգլին, նրանք ախր ձեր եղբայրներն են, հայտարարեցին, որ մեքենան ձեզ է պատկանում:

ԹՈՄ – Դե,եթե Բրեդֆորդն ու Բինգլին ասում են...

ԴԱՈՒՆԶ – Ձե՞րն է մեքենան, թե` ոչ:

ԹՈՄ – Իմն է:

ԴԱՈՒՆԶ – Տեխզննության անդորրագիրը բացակայում է:

ԹՈՄ - զայրացած(: Ինչպե՞ս կարող է նման բան պատահել:

ԴԱՈՒՆԶ – Գիտեք ինչ, սըր, սովորաբար նման հասարակ բաներին ես նայում եմ մատների արանքով, սակայ ինձ մոտ լուրջ կասկածներ ծնունդ առան այն պատճառով, որ դուք ինչ-որ բան թաքցնում եք: Ֆուրգոնի և ձեր կնոջ առթիվ դուք ինչ-որ հիմարություններ եք դուրս տալիս...

ԹՈՄ - (դադարից հետո): Բայց ես շատ լավ հիշում եմ, որ հողմապակու վրա դրված է անդորրագիրը:

ԴԱՈՒՆԶ – 1999 թվականի:

ԹՈՄ – Դրա վրա նորն էր փակցված:

ԴԱՈՒՆԶ – Ոչ մի բանս էլ չկար փակցված:

ԹՈՄ – Խնդրում եմ ձեզ պարտիզպանի ներկայությամբ չհայհոյել:

ԴԱՈՒՆԶ – Ներողություն եմ խնդրում, սըր, սակայն ձեր մեքենան տեխզննում չի անցել:

ԹՈՄ – Սա ինչ-որ միստիկական բան է: Ես ինքս, ահա այս ձեռքերով, անդորրիկը փակցրեցի հողմապակու վրա: Գուցե, պոկվել է: Դե իհարկե: Այնպիսի բան է կատարվել, որ.... (Հարրիին): Այնպես չէ, ըը...

ԴԱՈՒՆԶ – Բրեդֆորդ...

ԹՈՄ – Շնորհակալություն: (Հարրիին): Բրեդֆո՞րդ:

ՀԱՐՐԻ - (կանգնում է): Լսում եմ, սըր:

ԹՈՄ – Ուղեկցիր ոստիկանին մեքենայի մոտ: Բանալին քե՞զ մոտ է:

ԴԱՈՒՆԶ – Դա անօգուտ է:

ԹՈՄ – Անդորրագիրն անպայմանորեն այնտեղ է: (Հարրիին` հրամայաբար): Մեքենան տակնուվրա արա: Կարող ես դրա համար թեկուզ քառորդ ժամ ծախսել: Կամ գուցե ավելի:

ԴԱՈՒՆԶ – Ես ժամանակ չունեմ մի ամբողջ կես օր ձեզ հետ լինելու:

Բազմոցը ճռռում և բացվում է: Հարրին դա նկատում է, թաթերի վրա քայլելով` մոտենում և փակում այն: Սակայն բազմոցը նորից է բացվում: Հարրին սեղմում է կափարիչն ու նստում դրա վրա:

ԹՈՄ - (դրամատիկ տոնով): Դուք շատ լուրջ մեղադրանք առաջադրեցիք: Բայց չէ որ ամեն ոք անմեղ է համարվում, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ: Բրեդֆորդ:

(Զարմանում է` Հարրիին չտեսնելով իր տեղում, սակայն ավելի է զարմանում, երբ նրան տեսնում է բազմոցի վրա): Ուղեկցիր տեսուչին մեքենայի մոտ և օգնիր, որ նա զննություն կատարի:

ՀԱՐՐԻ – Իսկ ես էլ նրան չեմ ուղեկցի:

Թոմը ցնցված է, քայլ է կատարում դեպի նա:

ԹՈՄ – Ի~նչ եմ լսում, Բրեդֆորդ: Կատարիր:

ՀԱՐՐԻ – Ոչ մի դեպքում:

ԹՈՄ - (մոտիկ է գալիս, դաժան): Սա հրաման է, Բրեդֆորդ:

ՀԱՐՐԻ – Ես հրաժարվում եմ կատարել նման հրամանը:

ԹՈՄ - (ոչինչ չհասկանալով): Գրողը տանի: (Փորձում է Հարրիին բարձրացնել բազմոցից):

ՀԱՐՐԻ - (նստում է): Կան հրամաններ, որոնց կատարումը հանցագործության համազոր է:

ԹՈՄ - (ոռնում է): Բրեդֆորդ:

ՀԱՐԻԻ – Միայն մի դեպքում, եթե նստես կողքիս:

ԹՈՄ - Ի՞նչ:

ՀԱՐՐԻ – Դու հիշում ես, չէ, երբ մենք դեռ երեխա էինք... Երբ ես դեռ այգեպան չէի: Երբ ես համառում էի, մայրիկն ասում էր քեզ. Մեծ եղբայր, նստիր փոքր եղբոր կողքին: Ու ես հանգստանում էի: (Թոմը վախեցած նայում է Հարրիին, ապա Դաունզին, ծիծաղում է և նստում բազմոցին):

ԹՈՄ – Դե, եթե դու պնդում ես...

ՀԱՐՐԻ – Ինձ էլ ուրիշ ոչ մի բան պետք չէ: Միայն մի կաթիլ նուրբ վերաբերմունք, մինչև ես կհեռանամ այս սենյակից: (Նա վեր է կենում և հեռանում` հայացքը չկտրելով Թոմից): Եվ չշարժվես, քանի դեռ չեմ հեռացել: (Գնում է դեպի Դաունզը): Ես ուզում եմ քեզ հիշել հենց այսպիսին, հանգիստ ու վստահ նստած բազմոցին... (Դաունզին շրջում է դեմքով դեպի խոհանոցը և հեռանում նրա հետ` մինչ այդ նայելով Թոմին): Դու դեմքի զարմանալի արտահայտություն ունես, կարծես նրա վրայով շրջում է առավոտվա մեղմ հովիկը: Դու ամբողջապես անշարժ ես, ինչպես սառած ապակին... (Նրանք հեռանում են: Թոմը որոշ ժամանակ նստած է անշարժ, սակայն շուտով նա նայում է ճաշասենյակի կողմը):

ԹՈՄ - (հանկարծ): Սուրճ միսիս Փոթերի համար: (Վեր է կենում, ու նույն պահին բացվում է բազմոցը): Սատանա... (Նա փակում է բազմոցն ու գնում խոհանոց, բայց բազմոցը նորից բացվում է): Այ քեզ ստորություն: (Երբ նա պատրաստվում է վերադառնալ դեպի բազմոցը, փողոցից գալիս է Լինդան` մեջքով դեպի դահլիճը: Հանում է դռան բանալին):

ԼԻՆԴԱ – Թոմ... (Թոմը ցատկում է, ապա նորից նստում բազմոցին այնպիսի տեսքով, կարծես երկար ժամանակ հանգստանում է: Լինդան փակում է դուռը): Օֆ, ոչ մի կերպ չէի կարողանում տաքսի կանգնեցնել: (Դիքը հայտնվում է շեմին):

ԴԻՔ – Ես հենց նոր տեսա տաքսիից դուրս եկող Լինդային: (Նկատում է Լինդային): Բարև, Լինդա, հարազատս: Ցտեսություն, Լինդա, հարազատս: (Պատրաստվում է գնալ, Լինդան նայում է Թոմին, որն ապուշի նման նստած է բազմոցին և փորձում է ինչ-որ բան մտածել):

ԼԻՆԴԱ – Այդ տխմար Փոթերը դեռ այստե՞ղ է: (Թոմը մեքենաբար ցույց է տալիս ճաշասենյակի կողմը): Այ քեզ տականք, պարտադրեց ինձ ոտքով քայլել այսքան ճանապարհը: Ու ու՞մ է դա նման: (Թոմը տատանվում է, ձեռքերով ցույց տալիս նրա հասակը): Նա արդեն հարցեր տվե՞լ է: (Թմը բացասաբար շարժում է գլուխը): Նա ճաշասենյակու՞մ է: (Թոմը գլխով է անում): Դու նրան սուրճ և սենդվիչներ հյուրասիրե՞լ ես: (Թոմը բացասաբար շարժում է գլուխը: Լինդան սկսում է նյարդայնանալ): Քեզ հետ ինչ-որ բա՞ն է կատարվում: (Թոմն անորոշաբար շարժում է գլուխը): Նրան ինչ-որ բան տար ուտելու, մինչ ես ինձ կարգի կբերեմ: (Գնում է դեպի ննջարան):

ԹՈՄ – Ոչ: (Ցատկում է, հասցնելով առաջինը մոտենալ ննջարանի դռանը, հրում է Լինդային): ԼԻՆԴԱ – Ի՞նչ պատահեց:

ԹՈՄ – Քեզ այնտեղ չի կարելի:

ԼԻՆԴԱ – Ինչու՞:

ԹՈՄ – Այնտեղ զբաղված է:

ԼԻՆԴԱ – Ի՞նչ է նշանակում` զբաղված է:

ԹՈՄ – Այնտեղ մարդիկ կան:

ԼԻՆԴԱ – Ի՞նչ մարդիկ:

ԹՈՄ – Ջրմուղագործն իր օգնականի հետ:

ԼԻՆԴԱ – Ի՞նչ են անում:

ԹՈՄ – Լոգարանի ծորակն են սարքում:

ԼԻՆԴԱ – Ինքն իրե՞ն է փչացել:

ԹՈՄ – Ոչ: Երևի ես շատ ուժեղ փորձեցի փակել:

Բազմոցը դարձյալ բացվում է: Թոմը փակում է այն:

ԼԻՆԴԱ – Իսկ բազմոցի՞ն ինչ է պատահել:

ԹՈՄ – Զսպանակն է թուլացել:

ԼԻՆԴԱ – Ուրեմն, արագացնենք: Ես գնամ ներկերս թարմացնեմ, իսկ դու սուրճ եփիր:

ԹՈՄ – Չեմ կարող: Ես պիտի օգնեմ ջրմուղագործին:

ԼԻՆԴԱ – Ջրմուղագործին օգնե՞ս... Ինչու՞...

ԹՈՄ – Նա ոչ մի կերպ չի կարողանում գտնել, թե որտեղ է մեր տանը գլխավոր ծորակը:

ԼԻՆԴԱ – Ուրեմն, ցույց տուր նրան:

ԹՈՄ – Ճիշտ ես ասում:

ԼԻՆԴԱ – Դե գնա:

ԹՈՄ – Ախր չեմ կարողանում հիշել, թե որտեղ է այդ անիծված ծորակը:

ԼԻՆԴԱ – Դու պարզապես անտանելի ես: (Պատրաստվում է գնալ խոհանոց, բայց տեսնում է սայլակը): Ինչպե՞ս է սա այստեղ հայտնվել:

ԹՈՄ – Միանգամայն ճիշտ ես, ես էլ եմ դա հարցնում:

Լինդան գնում է խոհանոց: Թոմն ուզում է նրա հետևից փակել դուռը, սակայն տեսնում է, որ բանալին չկա: Նա սկսում է քրքրել գրպանները:

Այդ անիծյալ բանալին ու՞ր անհետացավ: Երևի Լինդան վերցրեց: (Ցանկանում է բախել խոհանոցի դուռը, սակայն հասկանում է, որ դա չի կարելի անել:) Ոչ: (Նկատում է սայլակը, հրում է այն դեպի խոհանոցի դուռը, որպեսզի այն չբացվի, ապա հայացքը վերև է հառում; Դիք, ինձ մոտ արի: (Վազում է դեպի ննջարանի դուռը, բացում այն): Հեյ, այդտեղ գտնվողներ: (Մտնում է ննջարան և փակում դուռը: Դիքի գլուխը հայտւնվում է դռան բացվածքից):

ԴԻՔ – Թո~մ... (թաթերի վրա իջնում է աստիճաններով): Թո~մ... (Ճաշասենյակից դուրս է գալիս Փոթերը):

ՓՈԹԵՐ – Միստր Քերվուդ, ես սպասում եմ ձեզ արդեն... (Կանգ է առնում` տեսնելով Դիքին):

ԴԻՔ - (շփոթված): Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, միսիս Փոթի:

ՓՈԹԵՐ – Փոթեր:

ԴԻՔ – Փոթե՞ր: Հարրի Փոթերի նմա՞ն: Իսկ ես, ինչպես տեսնում եք, Քերվուդ եմ:

ՓՈԹԵՐ – Ես կարծում էի, Բինգլին եք:

ԴԻՔ - (առավել շփոթված): Դուք այդպե՞ս եք կարծում:

ՓՈԹԵՐ – Բրեգֆորդի եղբայրը:

ԴԻՔ – Բրեգֆորդի եղբայրը՞... Դե այո, Բինգլին ես եմ:

ՓՈԹԵՐ – Դուք նույնպես այգեպան եք:

ԴԻՔ – Նույնպե՞ս...

ՓՈԹԵՐ – Ինչպես նաև ձեր եղբայրը:

ԴԻՔ – Իմ եղբայր Բրեդֆորդը:

ՓՈԹԵՐ – Եվ աշխատում եք ձեր եղբայր Թոմասի մոտ:

ԴԻՔ – Ե՞ս... աշխատու՞մ եմ...

ՓՈԹԵՐ – Որպես այգեպան:

ԴԻՔ – Ձեզանից ոչինչ հնարավոր չէ թաքցնել:

ՓՈԹԵՐ - (ջղային): Միստր Քերվուդ:

ԴԻՔ – Միսիս Փոթի:

ՓՈԹԵՐ – Փոթեր:

ԴԻՔ – Ինչպես Հարրի Փոթերը:

ՓՈԹԵՐ – Իմ ժամանակը սպառվում է:

ԴԻՔ - (ցավակցաբար): Անկեղծորեն ձեզ ցավակցում եմ:

Զայրացած Փոթերը պատրաստվում է հեռանալ:

ՓՈԹԵՐ – Այդպես էլ ասացեք միստր Քերվուդին...

ԴԻՔ – Հատկապես ո՞ր մեկին` Բրեդֆորդին, Բինգլիին թե Թոմասին...

Փոթերն ուզում է պատասխանել, սակայն մտափոխվելով, թափ է տալիս ձեռքն ու վերադառնում ճաշասենյակ: Բացվում է ննջարանի դուռը:

ԹՈՄ - (բեմից դուրս): Կորեք այստեղից, քանի դեռ ուշ չէ: (Անդրաշը դուրս է թռչում ննջարանից, նրա հետևից` Կատերինան, որին հրում է Թոմը: Անդրաշի ձեռքին մի շիշ բրենդի կա, նա երգում է: Նա հիմա էլ ձորձում է վերև բարձրանալ, սակայն Թոմը փակում է ննջարանի դուռը և միամտաբար հարվածում Կատերինայի մեջքին):

ԿԱՏԵՐԻՆԱ – Դու իմ մեջքը ցավեցրեցիր:

ԹՈՄ - (Կատերինային): Վերև բարձրացիր:

ԿԱՏԵՐԻՆԱ – Ինձ թվում էր, դու այնքան էլ բարեկիրթ մարդ չես:

ԹՈՄ – Ի՞նչ: Քեզ ինչ է թվում, ես քեզ դայակությու՞ն եմ անելու: (Կատերինան վազում է վերև: Բազմոցը բացվում է: Թոմը վազում է փակում է բազմոցը):

ԴԻՔ – Խնայիր նյարդերդ: Փորձիր հակիրճորեն ինձ տեղեկացնել ամեն ինչի մասին:

ԹՈՄ - (խոր հոգոց հանելով): Քո եղբայր Հարրին ամուսնացած է ինչ-որ Նելիի հետ, իսկ իմ Լինդան էլ Ադրիատիկա մականուն ունի, որը ես տվել եմ անօրինական վտարանդուն: Որին ոստիկանը համարում է իմ կինը և որի մայրը դժբախտաբար ընկել է ավտոբուսի տակ, փոխարենը ջրմուղագործն արդեն լոգարանում է և վերացնում է ջրի հոսքը... (Դիքը փորձում է բացել բերանը...)

ԴԻՔ – Դու ինձ վերջնականապես շփոթեցրեցիր:

ԹՈՄ – Ես այլևս չեմ կրկնի այս բառաշփոթը:

Դիքը երկարացնում է ոտքը, որն անսպասելիորեն սկսում է դողալ: Դիքը ցնցումների մեջ է ընկնում: Թոմը սարսափած նայում է նրան:

ԴԻՔ – Սա իմ տատանիչը սկսեց աշխատել:

ԹՈՄ – Դու քո բոլոր այլանդակությունների նաև այլասերվա՞ծ ես:

ԴԻՔ – Ինչպես կարող էիր նման բան մտածել: Սա իմ բջջայինն է: Ես այն միացրել եմ տատանվող ազդականչերով, որպեսզի զանգերը չանհանգստացնեն:(Ձեռքը տանում է գրպանն ու միացնում հեռախոսը): Ալլո... Բորի՞ս... Իսկ մենք ծանո՞թ ենք:

ԹՈՄ – Ո՞վ է զանգում:

ԴԻՔ – Ինչ-որ Բորիս, խայտառակ խոսվածքով: (Լսափողի մեջ): Այո՞; Իսկ ինչու՞ եք կարծում, որ նրանք հենց այստեղ են... Ահա թե ինչ... (Թոմին): Նա այդ երկուսի մասին է հարցնում: (Ցույց է տալիս աստիճանը):

ԹՈՄ – Տուր հեռախոսը:

ԴԻՔ – Ինքս կլուծեմ հարցերը: (Խոսափողի մեջ): Լսիր, Բորիս, իսկ փողերը որտե՞ղ ես գողանում: Կարևոր չէ, թե ով եմ, ես քեզ ոստիկանության ձեռքը կտամ: Դե, դե... (Թոմին): Սպառնում է բերանս պատռել ու ձվերս ջարդել: (Տալիս է հեռախոսը Թոմին):

ԹՈՄ - (հարգալից): Բարև, Բորիս... Ասում ես, քեզ հետաքրքրում են Կատերինան և նրա... Միջնո՞րդ: Ի՞նչ փողեր: Դե եթե այդ հարցում դու մոռացել եք ամեն ինչ, ես այստեղ չկամ: Այդպես էլ կփոխանցեմ, առանց փողի` դարձյալ Ֆրանսիա և մարմինը կտոր-կտոր արված: Գլխի ընկա: Ուրախ էի ծանոթանալու համար: Ի դեպ, դու լավ ես բլբլացնում անգլերեն, հաճելի է լսել: (Այլայլված Թոմը նետում է լսափոսղը): Ամեն ինչում դու ես մեղավոր: (Գնում է ձախ): Ինչու՞ ես քեզ լսեցի, ինչու՞:

ԴԻՔ – Նրանք փող ունեն, վստահ եմ:

Աստիճաններին աննկատ հայտնվում է Անդրաշը` ձեռքին նոր շիշ և սրինգ: Ուրախ գնում է դեպի բազմոցն ու պառկում, սկսում կոնյակ խմել:

ԹՈՄ – Իսկ եթե չունե՞ն: Հետո՞: Մի անդամահատվա՞ծ էլ կունենանք:

ԴԻՔ – Եթե նրանք փող չունեն, ստիպված կլինես պարտքով տալ:

ԹՈՄ – Ինչու՞ ես:

ԴԻՔ – Այսօր ես դատարկ եմ: Ունեցածս ներդրեցի ծխախոտի ու խմելիքի մեջ:

ԹՈՄ – Ի՞նչ գումարի մասին կարող է խոսակցություն լինել:

ԴԻՔ – Կախված է այն բանից, թե անձնագրերը մտնում են գործարքի ընդհանուր գումարի մեջ թե ոչ: Բայց նվազագույն չափը` երկու տոննա ամեն մի մռութի համար:

ԹՈՄ – Երկուական դոլա՞ր:

ԴԻՔ – Ես կհարցնեմ իրենք փող ունեն թե ոչ... (Անդրաշը ձայներ է հանում): Ահա...

ԹՈՄ – Լսիր, մենք ուզում ենք ինչ-որ բան հարցնել: (Թոմն ու Դիքը բարձրացնում են Անդրաշին):

ԱՆԴՐԱՇ – Հո, յո: Պո նդիեմ շումե մե միրե տանի...

ԴԻՔ – Ինչ է ասում... Լսիր, քեզ Բորիսն է զանգել:

ԱՆԴՐԱՇ – Սիրում եմ քեզ: (Գրկում է Դիքին, Թոմն Անդրաշին քաշում է դեպի իրեն):

ԹՈՄ – դուք Բորիսին տալու համար փողեր ունե՞ք:

ԱՆԴՐԱՇ – Եվ քեզ էլ եմ շատ սիրում ավագ: (Գրկում է Թոմին, Դիքն Անդրաշին քաշում է դեպի իրեն):

ԴԻՔ - Էյ, Բորիսն է զանգել... Ալլո, ալլո...(Անդրաշը վերցնում է հեռախոսը):

ԹՈՄ – Լսիր, դուք Բորիսի համար փող ունե՞ք:

ԱՆԴՐԱՇ – Փող կա՞... Չքվիր...

ԿԱՏԵՐԻՆԱ - (գալիս է վերևից): Որտե՞ղ ես, պապիկ: Բարձրացիր վերև:

ԱՆԴՐԱՇ - (ծիծաղում է): Չքվիր... փող կա, հետույք... (Պառկում է բազմոցին: Դիքը բռնում է Կատերինային):

ԴԻՔ – Կատերինա, լսիր, Բորիսը զանգեց:

ԿԱՏԵՐԻՆԱ - (սարսափած): Բորիսը զանգե՞ց...

ԹՈՄ – Դու փող ունե՞ս: (Գրպանից հանում է 5 ֆունտ և ցույց տալիս):

ԿԱՏԵՐԻՆԱ – Փող Բորիսի՞ն...(Գլուխի շարժում է և բարձրացնում շրջազգեստը):

ԴԻՔ – Այդ սրիկայի բախտը բերում է: (Կատերինան վարտիքի միջից հանում է մի հաստ ծրար):

ԹՈՄ – Փառք Աստծո:

ԱՆԴՐԱՇ - (բարձրանում է տեղից և ցույց տալիս փողերը): Փողեր...

ԴԻՔ – Երբ ցանկանում է, լավ էլ հասկանում է անգլերեն:

ԹՈՄ – Բորիսը քեզ մայրիկիդ մոտ կտանի:

ԿԱՏԵՐԻՆԱ - (սարսափած): Բորիսը... ոչ...

ԴԻՔ – Բորիսը կգա քո հետևից:

ԿԱՏԵՐԻՆԱ – Այստե՞ղ: (Անդրաշին` ատելությամբ): Բորիսն այստեղ կգա:

ԱՆԴՐԱՇ – Եկ այստեղ:

ԴԻՔ – Օքեյ, օքեյ, դուք փող ունեք: Ամեն ինչ լավ է:

ԿԱՏԵՐԻՆԱ – Բորիսը... թուհ..

ԱՆԴՐԱՇ – Թուհ...

ԹՈՄ – Կանգնել: (Անդրաշին հրում է բազմոցից): (Անդրաշը զայրացած քայլում է շրջանաձև: Դուրս է գալիս զայրացած Փոթերը):

ՓՈԹԵՐ – Նա արդեն եկա՞վ:

ԱՆԴՐԱՇ – Թուհ, հետույք…

ԹՈՄ – Մենք դեռ փորձը չենք ավարտել: Պապիկը չափից դուրս տարվել է խաղով…

ՓՈԹԵՐ – Միստր Քերվուդ:

ԹՈՄ – Այո, միսիս Փոթեր:

ՓՈԹԵՐ – Ես կարծում եմ, որ այս փորձը ձեզ հհամար ավելի կարևոր է, քան մեր հանդիպումը:

ԹՈՄ – Մենք արդեն ավարտում ենք: (Անդրաշին): Շնորհակալություն, Բերտ հորեղբայր, կեցցեք:

ԱՆԴՐԱՇ - (ընդգծված շեշտերով): Պերտ… կեցցես… (Թոմը հեռացնում է Անդրաշին): ԴԻՔ – ԴԻՔ - (ցույց տալով Կատերինային): Իսկ սա զարմուհի Կլարան է, նա խաղում է Անդրոնիկոսի կնոջ դերը:

ՓՈԹԵՐ – Միստր Քերվուդ:

ԹՈՄ – Այո, միսիս Փոթեր:

ՓՈԹԵՐ – Եթե ձեր կինը երկու րոպեից այստեղ չլինի, ես կհեռանամ:

ԹՈՄ – Այո, միսիս Փոթեր: Հայտարարում եմ երկու րոպեանոց մարտական պատրաստականություն: Փորձն ավարտված է, բոլորին շնորհակալություն:

ԴԻՔ – Ցտեսություն:

ԿԱՏԵՐԻՆԱ – Ցտեսություն:

ԱՆԴՐԱՇ – Ստեսություն, հորեխփայր Պերտ…

ԹՈՄ - (Անդրաշին): Դու դեռ ինձ երկար կհիշես, հորեխփայր Պերտ… (Փոթերը զայրացած նայում է և հեռանում):

ԹՈՄ - (բացում է բազմոցը): Ես ինքս կտանեմ պարկը: (Դիքին): Իսկ դու դրանց տար վերև, թող այնտեղ սպասեն Բորիսին:

Անդրաշը բարձրացնում է շիշը` որպես ողջույնի նշան և ցանկանում է խմել, սակայն շիշը գցում է բազմոցի մեջ, ինքն էլ մտնում շիշը վերցնելու:

ԹՈՄ – Անմիջապես դուրս արի: (Բռնում է Անդրաշի օձիքից, նույն պահին Լինդան բացում է խոհանոցի դուռը):

ԼԻՆԴԱ – Պատրաստ է: (Դուռը կիսաբաց է մնում, սայլակը խանգարում է նրան լրիվ բացել դուռը: Բոլորը շրջվում են Լինդայի ձայնի ուղղությամբ):

ԹՈՄ - (շշուկով` Անդրաշին): Նորից մտիր մեջը:

ԱՆԴՐԱՇ - (բողոքում է): Յո, յո, յո...

ԹՈՄ – Ես քու մերը... (Դիքին): Բոլորդ վերև գնացեք:

(Թոմը սեղմում է բազմոցի կափարիչը, Դիքն ու Կատերինան բարձրանում են վերև):

ԱՆԴՐԱՇ – Ես ախր կխեղդվեմ:

ԹՈՄ - (շշուկով): Կամաց խոսիր: (Նստում է բազմոցի վրա: Լինդան հրում է դուռը, որպեսզի դուրս գա):

ԼԻՆԴԱ – Անիծյալ սայլակ:

Մտնում է ճեղքի մեջ, ատելությամբ հրում է սայլակը դեպի խոհանոց, զարմացած է, որ Թոմը նախկինի նման նստած է բազմոցի վրա:

ԼԻՆԴԱ – Բայց չէ՞ որ դու պատրաստվում էիր ջրմուղագործին ցույց տալ գլխավոր փականը:

ԹՈՄ – Արդեն ցույց եմ տվել, նրանք գնացին:

ԼԻՆԴԱ – Հրաշալի է: Գնանք միսիս Փոթերի մոտ: (Ձեռքը երկարում է Թոմին):

ԹՈՄ – Ես կմնամ այստեղ:

ԼԻՆԴԱ – Դա՞ ինչի համար է:

ԹՈՄ – Ես քեզ ասացի, չէ՞, որ նա կամենում է մեզանից ամեն մեկի հետ առանձին-առանձին խոսել: Դու կգնաս առաջինը, իսկ ես դեռ կնստեմ այստեղ, քանի դեռ դու նրա մոտ կլինես:

ԼԻՆԴԱ – Հիմարիկ, դու ավելի շատ ես հուզվում, քան ես:

ԹՈՄ – գուցեև դու ճիշտ ես: (Ցնցվում է, քանի որ Անդրաշը ճիգեր է գործադրում բազմոցի միջից դուրս գալու համար: Թոմը ծիծաղում է, բայց անմիջապես էլ սկսում է ցնցվել` սեղմելով բազմոցը: Լինդան զարմացած է): Ես այնքան եմ նյարդայնանում, որ ամբողջ մարմնով դողում եմ: (Պատկերում է ցնցումը: Լինդան, թափահարելով ձեռքը, հեռանում դեպի ճաշասրահ, բայց Անդրաշը նորից է որձում դուրս գալ...):

ԱՆԴՐԱՇ – Աաաաաաաաաաաաա....

Լինդան շրջվում և նայում է Թոմին:

ԹՈՄ - (նմանակելով Անդրաշին): Աաաաաա... դու պարզապես շշմեցնելու աստիճան լավն ես հիմա:

ԼԻՆԴԱ – Փորձիր հավաքել քեզ: Դու շուտով պիտի կանգնես միսիս Փոթերի առջև:

Լինդան շրջվում և բացում է խոհանոցի դուռը: Անդրաշը դարձյալ է աղմկում: Հիմա նա իր սրինգն է նվագում: Թոմը բարձրանում է տեղից և անմեղ տեսք ընդունում:

ԹՈՄ – Կարծես թե ես վարակվել եմ Հարրիից...

ԼԻՆԴԱ – Միայն չփորձես դա անել միսիս Փոթերի ներկայությամբ:

Զայրացած Փոթերը հայտնվում է ճաշասենյակի դռների մեջ:

ՓՈԹԵՐ – Ես ցավում եմ, միստր Քերվուդ, սակայն... (Տեսնում է Լինդային): Օօօօ~...

ԹՈՄ - (նստում է, ուրախ): Միսիս Փոթեր, ահա իմ կինը... Միսիս կին, ահա իմ Փոթերը...

Լինդան զայրացած նայում է նրան:

ԼԻՆԴԱ - (ներշնչանքով): Շատ հաճելի է ծանոթանալ ձեզ հետ, միսիս Փոթեր: Ես Լինդա Քերվուդն եմ: Կներեք այս թյուրիմացությունների համար, մենք այդ պատճառով շատ անհարմար ենք զգում ձեր առջև:

ՓՈԹԵՐ – Ներողություն եմ խնդրում, տիկին Քերվուդ, սակայն ես այլևս չեմ կարող մնալ: Ես գնում եմ:

ԹՈՄ – Ոչ:

ԼԻՆԴԱ - (խուճապահար): Դուք չեք գնա` առանց մեզ հետ խոսելու:

ՓՈԹԵՐ – Տասնհինգ րոպեից ես հանդիպում ունեմ հերթական որդեգիրների հետ, առանց այն էլ ես ուշանում եմ:

ԼԻՆԴԱ – Ես ձեզ խնդրում եմ:

Դարձյալ սրինգի ձայն: Փոթերը և Լինդան նայում են Թոմին: Նա կատաղած ծիծաղում է և միաժամանակ ափերով ինչ-որ բան է ցույց տալիս` կարծես տհաճ հոտ է հեռացնում:

ԼԻՆԴԱ - (Փոթերին): Իմ ամուսինն այնքան հուզվում է...

ՓՈԹԵՐ – Պատկերացնում եմ: Եկեք տեղափոխենք մեր հանդիպումը: (Գնում է դեպի կախիչը` վերցնելու վերարկուն):

ԼԻՆԴԱ – Մենք չենք կարող սպասել, ես հրաշալի մայր կլինեմ:

ԹՈՄ – Ես նույնպես:

ԼԻՆԴԱ – Մենք ախր այնքան ջանք ենք թափել սովորելու ձեր կանոնները, չէ՞ Թոմ: (Փորձում է բարձրացնել Թոմին):

ԹՈՄ – Ոչ, ոչ, ես չեմ կարող բարձրանալ: (Բայց Լինդան նրանք քարշ է տալիս Փոթերի մոտ):

ԼԻՆԴԱ - (համառելով): Մեզ ինչ-որ բաներ հարցրեք:

ԹՈՄ – Ինձ անհրաժեշտ է նստած լինելը:

ԼԻՆԴԱ – Էլեկտրասարքավորումների, թավաների մասին հարցրեք:

Բազմոցը բացվում է, այնտեղից դուրս է թռչում Անդրաշը` շիշը ձեռքին: Թոմն ու Փոթերը տեսնում են նրան, Լինդան` ոչ:

ԼԻՆԴԱ – Լվացող միջոցների, փականների ու բանալիների... (տեսնում է Անդրաշին, ոգևորությունը մարում է): Դեղարկղերի, դեղերի մասին հարցրեք...

ԱՆԴՐԱՇ – Հոգեկան հիվանդի մեկը, դու խփեցիր գլխիս: (Բարձրանում է աստիճաններով, մյուսները շփոթված նայում են նրան): Կատերինա, Կատերինա... Սա խելագարանոց է, տար ինձ այստեղից:

ՓՈԹԵՐ - (զարմացած): Եթե ես չեմ սխալվում, սա ձեր հորեղբայր Բերտն է...

ԹՈՄ – Նա ինքը:

ԼԻՆԴԱ – Ի՞նչ:

ԹՈՄ – Հետո կբացատրեմ: Նա խաղում է դեր, ինչպես ասացի:

ՓՈԹԵՐ – Միստր Քերվուդ, եթե դուք թույլ տաք այդ ծերուկին խեղդվել բազմոցի մեջ, ապա ձեր ռիալթի-շոուն կտապալվի:

ԼԻՆԴԱ – Ռեալթի-շոու՞...

ԹՈՄ – Թանկագինս, ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ: Ահա խնդրեմ, միսիս Փոթեր, դուք ամեն ինչ փչացրեցիք: Շարքի գաղափարն այն է, որ տանտիրուհին ոչինչ չպետք է իմանա, սա նրա համար լինելու է անակնկալ: Մեզ կորակազրկեն: Իմ երազանքը` թատերագիր դառնալ, լինել բեմադրիչ և պրոդյուսեր, այլևս չի իրականա: (Լինդան ու Փոթերը փորձում են նրան սփոփել; Թոմը ձև է անում, թե հանգստանում է): Լավ, թողնենք ամեն ինչ: Մոռանանք բաց թողնված հնարավորությունների մասին և նայենք ապագային: Իսկ մեր ապագան երեխաներն են: Մեր առջև կբացվի մի նոր ու հրաշալի նոր աշխարհ, կմոռանանք մեր անհանգստությունների ձմռան մասին և հայացքներս կհառենք շենշող-տոթակեզ ամռանը, որն իր հետ կբերի մեզ մեր աղջիկը կամ տղան: (Նա մի ակնթարթ կանգ է առնում և սուրում դեպի խոհանոց: Լինդան փորձում է մեղմել իրավիճակը):

ԼԻՆԴԱ – Նա գնաց ձեզ համար սուրճ եփելու...

ՓՈԹԵՐ – Ինքներդ խմեք ձեր սուրճը... Ես գնացի: Մեր գործակալությունը ձեզ տեղյակ կպահի մեր նոր հանդիպման մասին: (Ուզում է վերցնել իր վերարկուն, սակայն Լինդան, հիսթերիայի մեջ ընկած, խլում է այն):

ԼԻՆԴԱ – Ոչ:

ՓՈԹԵՐ – Զգուշացնում եմ, իմ այսօրվա նախնական զեկուցագիրը հազիվ թե հաճելի լինի ձեզ համար:

ԼԻՆԴԱ - (նրան հեռացնում է կախիչի մոտից): Մի գնացեք: Այդ երեխան այնքան կարևոր է մեզ համար:

ՓՈԹԵՐ - (հագնում է վերարկուն): Ձեր ամուսինն այս պահին հավասարակշռված վիճակում չէ: Անկեղծ ասած, դուք էլ...

ԼԻՆԴԱ – Ես լրիվ առողջ դատողություն ունեմ:

ՓՈԹԵՐ – դուք այսօր առանց այն էլ այնքան բան վերապրեցիք, ասենք, զարմանալի չէ... ձեր մոր անսպասելի մահը...

ԼԻՆԴԱ - (չհասկանալով): Ես կհավաքեմ ինձ: Ես ձեր բոլոր հրահանգներն անգիր եմ արել` թավաները, փաթեթները... (Հանակրծ դադարում է խոսել): Մորս մա՞հը:

ՓՈԹԵՐ – Ինչպիսի~ ողբերգություն:

ԼԻՆԴԱ - (դեռ չհավատալով): Մայրս... մայրիկս...

ՓՈԹԵՐ – Աստված իմ... Ես ի~նչ արեցի: Ես համոզված էի, որ դուք գիտեք... (Թղթապանակը նետում է սեղանին և մոտենում Լինդային, որն անօգնական` փլվել է բազմոցին):

ԼԻՆԴԱ – Մայրիկս...

ՓՈԹԵՐ – Ես խորապես ցավակցում եմ ձեզ:

ԼԻՆԴԱ – Չեմ կարող հավատալ... Նա այնքան առույգ էր... Դեռ երեկ... Դա ինչպե՞ս է պատահել:

ՓՈԹԵՐ – Այսօր առավոտյան նա ընկել է ավտոբուսի տակ:

ԹՈՄ - (ուրախ, ձեռքին սկուտեղ, դուրս է գալիս խոհանոցից): Ահա: Հիմա սուրճ կխմենք:

ՓՈԹԵՐ - (զայրացած): Ես կարծում էի, թե ձեր կինը գիտի:

ԹՈՄ – Ի՞նչը:

ՓՈԹԵՐ – Որ այսօր առավոտյան վախճանվել է ձեր զոքանչը: (Թոմը վայր է գցում սկուտեղը): Հիմա ես իսկապես պիտի հեռանամ:

ԹՈՄ – Այո, այլ ելք չկա: (Փոթերին ուղեկցում է մինչև դուռը):

ՓՈԹԵՐ – Սպասեք, իսկ իմ թղթապանա՞կը:

ԹՈՄ – Ձեզ թղթապանակ պետք չէ:

ՓՈԹԵՐ – Վերադարձրեք անհապաղ:

ԹՈՄ – Ես հիմա: (Վազում է թղթապանակի հետևից, Լինդան ուշքի է գալիս):

ԼԻՆԴԱ – Ես պիտի հայրիկիս զանգեմ: (Վերցնում է ընկալուչը):

ԹՈՄ – Ոչ: (Լինդան համար է հավաքում): Մի արա, պետք չէ: (Գնում է դեպի Լինդան, բայց Փոթերը փակում է նրա ճանապարհը):

Սա բնական է, որ նա ցանկանում է հայտնել հայրիկին:

ԼԻՆԴԱ - (արցունքների միջից): Նրա համար ինչպիսի~ հարված է սա:

ԹՈՄ – Բոլորիս համար: Ցտեսություն, միսիս Փոթեր: Մինչ նոր հանդիպում: (Տալիս է թղթապանակը և ուղեկցում):

ԼԻՆԴԱ – Մայրիկ, դու՞ ես... Ես եմ, շտապ կանչիր հայրիկին: (Շարունակում է լաց լինել, սակայն հասկանում է, թե ում հետ է խոսում: Փոթերն ապշած նայում է նրան): Ողջույն, հայրիկս... Փոխանցիր ընկալուչը մայրիկին... Մայրի՞կ... Դու՞ ես... Դու ո՞ղջ ես... Մի՞թե ստուգել չի կարելի: Հաջողություն: (Ատելությամբ շրջվում է Թոմի կողմը): Ինչու՞ ասացիր, թե մայրիկը մեռել է:

ԹՈՄ – Թանկագինս, ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ:

ԼԻՆԴԱ – Դու անհոգի անասուն ես: Դու թքած ունես ինձ վրա:

ԹՈՄ – Սիրելիս, կողմնակի մարդկանց ներկայությամբ...

ԼԻՆԴԱ - (ագրեսիվ): Ինչու՞ ասացիր, որ մայրիկը մահացել է, երբ նա իրականում դեռ չի մահացել...

ԹՈՄ – Ես նման բան չեմ ասել:

ՓՈԹԵՐ – Ասել եք: Ես իմ ականջներով լսեցի, որ ձեր զոքանչն ավտոբուսի տակ է ընկել:

ԼԻՆԴԱ – Ա~խ...

ԹՈՄ - (Փոթերին, ագրեսիվ): Մի՞թե ես դա ասացի:

ՓՈԹԵՐ - (նույն կերպ): Իհարկե: Ահա այստեղ դուք ասացիք. «Իմ զոքանչը մահացավ»:

ԼԻՆԴԱ – Վհուկ:

ՓՈԹԵՐ - (համառորեն): Ավելի ստույգ չէիր ասի. «Նա ընկել է Բրիկստոն-Վիկտորիա կայարան թիվ 34 երթուղու ավտոբուսի տակ»:

ԼԻՆԴԱ – Դու ինչպե՞ս կարող էիր:

ԹՈՄ - (Լինդային): Սիրելիս, քեզ հետո...

ԼԻՆԴԱ – Ոչ, անհապաղ ասա, դու ասե՞լ ես, որ զոքանչդ ավտոբուսի տակ է ընկել:

ՓՈԹԵՐ – Ասել է:

ԹՈՄ – Դե լավ, ասենք թե, եթե այդքան համոզում եք ինձ:

ՓՈԹԵՐ - (հաղթական): Ես ի~նչ էի ասում:

ԼԻՆԴԱ – Բայց ինչու՞:

ՓՈԹԵՐ – Իսկապես, ինչու՞:

ԹՈՄ - (Փոթերին): Այն բանի համար, որ նա իսկապես մահացել է:

ԼԻՆԴԱ – Ինչպե՞ս:

ԹՈՄ – Մեկ ուրիշ զոքանչ, դու նրան չգիտես: Իմ առաջին կնոջ մայրը:

ԼԻՆԴԱ – Քո առաջի՞ն կնոջ...

ԹՈՄ – Այո, դա շատ վաղուց էր: Քեզ հանդիպելուց շատ առաջ: Ես շատ երիտասարդ էի: Նա էլ ինձանից փոքր էր: Բայց մեր ամուսնությունից ոչինչ չստացվեց, ու մենք բաժանվեցինք: (Փորձում է ուղեկցել Փոթերին, բայց նա չի գնում):

ԼԻՆԴԱ – Դու ուզում ես ասել, որ...

ԹՈՄ – Նա Գդանսկից է, լեռնադահուկային մարզաձևի հրահանգիչ: Բայց ես դահուկներով չեմ հետաքրքրվում: Իսկ նա միայն մի լեզու գիտեր... գրողը տանի, դրանց լեզուն ո՞րն էր: Գդանսկերեն: Ահա և եմքն բաժանվեցինք...

ԼԻՆԴԱ – Ես չեմ հավատում:

ԹՈՄ – Մեղավոր եմ, պիտի ավելի վաղ ասած լինեի: Այսօր առավոտյան զանգահարեց Ադրիատիկան և հայտնեց թաղման օրը: Միսիս Փոթեր, նրա մայրն այնքան լավ էր իմ նկատմամբ:

Անհարմար լռություն է տիրում: Հանկարծ Լինդան սկսում է լաց լինել և վազում է ննջարան: Փոթերը վերցնում է իր թղթապանակն ու պատրաստվում է հեռանալ: Լինդա... Միսիս Փոթեր... Ես սխալ եմ թույլ տվել և դա խոստովանում եմ: Բայց ես լավ ամուսին եմ և հույս ունեմ լինել առավել լավը: (Փոթերը նրան նայում է ինչպես անհուսալի ապուշի և դուրս գնում):

ԴԻՔ – Անյուամենայնիվ, դու կարողացար լավ խաղալ:

ԹՈՄ – Օգուտն ինչ... Եթե իմ վզին են այսօր երկու անօրինական վտարանդի, կինս պատրաստ է սպանել ինձ, ոստիկանը կասկածում է ավազակության մեջ, քիչ հետո էլ այստեղ կգա այդ Բորիսը... (Թքում է գետին):

ԴԻՔ – Այո... ավելի վատ չի կարող լինել... նշանակում է, հետո ավելի լավ կլինի:

ԹՈՄ - (անսպասելի): Ես Լինդային ամեն ինչ կպատմեմ: Եվ մյուսներին էլ:

ԴԻՔ - (վախեցած): Ինչի՞ մասին:

ԹՈՄ – Թե ինչ կա պարկի մեջ: (Բացում է բազմոցն ու դուրս բերում պարկը): Իսկ այդ փախստականներին կհանձնեմ այնտեղ, ուր հարկն է:

ԴԻՔ – Մտածիր, թե ինչ տառապանքների միջով են նրանք անցել ազատ Անգլիա հասնելուց առաջ: Նրանք ձգտել են միավորվել հարազատների հետ և հանուն ազատության` վտանգել են իրենց կյանքերը:

ԹՈՄ – Ես շատ ցավում եմ, Դիք, բայց...

ԴԻՔ – Ախր, այդ Բորիսը չի կատակում: Նա իրականում կպոկի քո ձվերը:

Դադար:

ԹՈՄ – Այո, դա արդեն անկասելի է: (Պարկը նետում է բազմոցի մեջ: Երբ նա փորձում է փակել կափարիչը, բացվում է խոհանոցի դուռն ու մտնում է Դաունզը: Նրա հետևից` Հարրին):

ԴԱՈՒՆԶ – Բրեդֆորդ, ես չեմ խուզարկի աղբով լի բոլոր պարկերը, որպեսզի գտնեմ տեխզննության ձեր անդորրագիրը: (Թոմին): Դե, էլ ի՞նչ շիլաշփոթ եք դուք սարքել:

(Ննջարանի դուռը բացվում է, ճամպրուկը ձեռքին` դուրս է գալիս Լինդան: Թոմն ընդառաջ է գնում):

ԹՈՄ – Լինդա:

ԼԻՆԴԱ – Ես քեզ կզանգեմ:

ԹՈՄ – Ու՞ր ես գնում, սեր իմ:

ԼԻՆԴԱ – Որոշ ժամանակ կապրեմ ծնողներիս մոտ: Ինձ պետք մտածել, որոշում կայացնել...

(Կանգ է առնում` նկատելով ոստիկանին): Դուք ոստիկա՞ ն եք:

ԴԱՈՒՆԶ – Այո, մեմ: Տեսուչ Դաունզ: Կարո՞ղ եմ հարցնել, դուք ո՞վ եք:

ԼԻՆԴԱ – Միսիս Քերվուդ:

ԴԱՈՒՆԶ – Նշանակում է, դուք Նելին եք:

ԼԻՆԴԱ – Նելի՞ն:

ԴԱՈՒՆԶ – Բրեդֆորդի կինը: (Ցույց է տալիս Հարրիին):

ԼԻՄԴԱ – Բրեդֆո՞րդի:

ԹՈՄ – Նա Բրեդֆորդի կինը չէ:

ՀԱՐՐԻ – Իսկ Բինգլին առհասարակ ամուսնացած չէ:

ԴԻՔ – Ես ամուսնացած չեմ:

ԴԱՈՒՆԶ – Լռել:

ԼԻՆԴԱ – Բինգլի՞:

ԴԱՈՒՆԶ – Սրանցից ու՞մ հետ եք դուք ամուսնացած:

ԼԻՆԴԱ - (ցույց տալով Թոմին): Սրա հետ:

ԴԱՈՒՆԶ – Ոչ, ոչ, ես նրա կնոջը տեսել եմ այստեղ, ձեր տանը:

ԼԻՆԴԱ – Իիիիիիի՞նչ...

ԹՈՄ – Դա առաջին կինս էր, Ադրիատիկան:

ԴԱՈՒՆԶ – Առաջի՞ն:

ՀԱՐՐԻ – Նրանք ամուսնալուծված են:

ԴԻՔ – Պաշտոնապես:

ԴԱՈՒՆԶ – Լռել:

ԼԻՆԴԱ - (սառը): Ի՞նչ էր այստեղ անում քո առաջին կինը:

ԹՈՄ – Հյուր էր եկել:

ԼԻՆԴԱ – Ի՞նչ էր անում, կրկնիր այստեղ քո այդ Ադրիատիկան:

ԹՈՄ – Նա միայն հինգ րոպեով:

ԴԱՈՒՆԶ – Ոչ, ես նրան մի քանի անգամ եմ տեսել:

ԼԻՆԴԱ – Քանի՞ անգամ:

ԴԱՈՒՆԶ – Եվ վերջուն նրան ձեր ամուսինը տարավ ննջարան:

ԼԻՆԴԱ – Մե՞ր ննջարան:

ԴԻՔ, ՀԱՐՐԻ – Նա հետո կբացատրի:

ԴԱՈՒՆԶ – Լռել:

ԼԻՆԴԱ – դու այսքան տարի նրանք թաքցրել ես ինձանից, իսկ հիմա ծածուկ բերել ես մեր ննջարան, որպեսզի... (Վազում է դեպի ելքի դուռն ու բացում այն):

ԹՈՄ – Լինդա, սպասիր, իրականում նա...

ԼԻՆԴԱ – Իրականում նա ի՞նչ...

ԹՈՄ – Այնքան էլ գեղեցիկ չէ, ինչպես դու:

ԼԻՆԴԱ – Փոխարենը` լավն է անկողնում, այնպես չէ՞:

ԹՈՄ – Դե ոչ...

ԼԻՆԴԱ – Այդ դեպքում, մեր ինչի՞ն է պետք այս երեխան:

ԹՈՄ – Լինդա: (Լինդան լաց լինելով, դուրս է վազում: Դադար):

ՀԱՐՐԻ – Իսկ ես չգիտեի, որ 34-րդ երթուղու ավտոբուսով կարելի է գնալ Վիկտորիա կայարան:

ԴԱՈՒՆԶ – Ձեր վիճակն անհուսալի է, ուրեմն, պետք չէ արձանագրություն կազմել: Հույս ունեմ, որ մենք դեռ կհանդիպենք... (Գնում է. Դռների մոտ բախվում է կատաղած Փոթերին):

ՓՈԹԵՐ – Իմ մեքենայի ճանապարհն ինչ-որ ֆուրգոն է փակել: Հետևից էլ ինչ-որ ունիվերսալ է կանգնած: Ես չեմ կարող դուրս գալ այդտեղից:

ԹՈՄ – Մի անհանգստացեք: Ֆուրգոնն իմն է, իսկ բանալին Բինգլիի մոտ է: Բայց քանի որ մենք բոլորս այստեղ ենք, կարող ենք քննարկել:

ՓՈԹԵՐ – Ձեզ հետ ոչին չ չեմ ուզում քննարկել: Իմ միակ ցանկությունն է` դուրս պրծնել այս խելագարանոցից:

ԴԻՔ - (նայում էր պատուհանից, շրջվում է): Կարծես թե այդ ունիվերսալի վարորդը Բորիսն է: Նա այստեղ է գալիս: Միստր Բորիսը...

ՓՈԹԵՐ – Գուցե դուք շարժե՞ք ձեր ֆուրգոնը, որպեսզի ես կարողանամ դուրս գալ:

ԴԻՔ – Այո: Վարվեցեք, ինչպես ուզում եք: (Բանալին նետում է Փոթերին և գնում Հարրիի մոտ):

ՓՈԹԵՐ – Դե եթե այդպես է: (Շրջվում է,մատի նշան անում և դուրս վազում: Թոմը բացում է բազմոցն ու սկսում դուրս բերել պարկը):

ԹՈՄ – Հարրի, քարշ տուր այստեղ սայլակը:

ՀԱՐՐԻ – Լսիր, մի՞թե մենք...

ԹՈՄ – Չքննարկել...

ԴԻՔ – Դուրս շպրտիր այստեղից այդ վտարանդիներին: Լսում եմ, սըր: (Շտապում է վերև: Հարրին մոտ է բերում սայլակը և Թոմի հետ բարձում են պարկը):

ՀԱՐՐԻ – Լսիր, իսկ եթե…

ԹՈՄ – Մի քննարկիր:

ՀԱՐՐԻ – Լավ, եթե աղբանոց, ապա` աղբանոց…(Նայում է պարկի մեջ): Հետաքրքիր է, ինչո՞վ է զբաղվել կյանքում մեր պարկի մեջ գտնվող այս տիպը: Ես…. Դե լավ, աղբանոց…. (Սայլակը տանում է խոհանոց: Դիքն ու Կատերինան իջնում են):

ԴԻՔ – Պապիկը հիմա կիջնի, իսկ ես Կատերինային տվեցի իմ հեռախոսահամարը:

ԿԱՏԵՐԻՆԱ - (ձեռքին ունի թղթի կտորներ): Հեռախոսահամար…

ԴԻՔ – Հենց դրանք: (Թոմին): Ես տվեցի իմ հեռախոսահամարը, որպեսզի նա ինձ ալբաներեն սովորեցնի:

ԹՈՄ – Ապուշ, դու անգամ մայրենի լեզուդ չգիտես:

ԿԱՏԵՐԻՆԱ – Ապուշ…

ԴԻՔ – Նրան հիմարություններ մի սովորեցնի… (Անդրաշն իջնում է` ձեռքին երկու տուփ ծխախոտ և երկու շիշ կոնյակ, ուսին` ուսապարկն է: Սակայն հանկարծ նրա ոտքը սայթաքում է և նա գլորվում է գետին):

ԹՈՄ – Միայն այդ էր պակաս, որ նա վիզը ոլորեր:

ԿԱՏԵՐԻՆԱ - (հավաքել է Անդրաշի իրերը, տալիս է նրան ուսապարկը): Յա կու ի կէ սիգարետտե դխե բրանդին տենդ:

ԹՈՄ – Արագացրեք: Բորիսը ձեզ է սպասում:

ԱՆԴՐԱՇ – Մնաս բարով, հետույք:

ԿԱՏԵՐԻՆԱ – Ցտեսություն: (Համբուրում է Թոմին):

ԹՈՄ – Առաջ…

Եվ այստեղ մտնում է Բորիսը: Ձեռքին ունի պայուսակ: Կատերինան և Անդրաշը հետ-հետ են գնում դեպի բազմոցը: Կատերինան պապին փակում է իր մարմնով:

ԴԻՔ – Ամեն ինչ կարգին է, Բորիս, նրանք արդեն գնում են: Թույլ տվեք ձեզ ներկայացնել իմ եղբորը. Թոմ-Բորիս, Բորիս-Թոմ… Ես Դիքն եմ: Դիք-Բորիս, Բորիս-Դիք…

ԲՈՐԻՍ – Ես շտապում եմ, միստեր… Քերվուդ, բայց, այնուամենայնիվ, հաճելի է ծանոթանալ: (Սեղմում է Թոմի և Դիքի ձեռքերը:)

ԹՈՄ – Ինձ էլ հաճելի, պարոն…

ԲՈՐԻՍ – Մարիյինառոշչինսկի:

ԹՈՄ – Ճիշտ այդպես, Մերինոսկի… Բորիս…

ԲՈՐԻՍ - (Կատերինային` ժպտալով): Կատյա, Կատերինա… Ինչպիսի մարդիկ են Հոլիվուդում… Պերշենդետյե… Բարև: (Կատերինան չի պատասխանում): Հուսով եմ, ճամփորդությունը հաճելի էր: (Կատերինան չի պատասխանում: Բորիսը շարունակում է ժպտալ): Անդրաշ, շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Լավ է, որ առանց ոստիկանների եք:

(Բորիսն ուզում է հարվածել Անդրաշին):

ԹՈՄ – Բորիս, նա վատառողջ է:

ԲՈՐԻՍ - (Կատերինային): Դե շուտ, հանիր փողերը: Անգլիական ֆունտերով: (Կատերինան գլխով է անում: Բորիսը երկարում է ձեռքը: Կատերինան տատանվում է, ապա դառնում է մեջքով, բարձրացնում է փեշն ու հանում ծրարով փողը):

ԴԻՔ – Ծննդյան տոներին ես նրան պայուսակ կնվիրեմ: (Կատերինան փողերը տալիս է Բորիսին, վերջինս բացում է պայուսակը, փողերը տեղավորում, հանում է անձնագրերը, ընտրում երկուսն ու պարզում մեկը Կատերինային: Կատերինան խլում է մեկը, ապա ձեռքը երկարում երկրորդին, Բորիսը նրան է պարզում դատարկ ձեռքը: Կատերինան զարմացած է):

ԹՈՄ – Ի՞նչ խնդիր կա:

ԲՈՐԻՍ - (Թոմին): Եվս չորս հազար ֆունտ:

ԿԱՏԵՐԻՆԱ – Յո, յո, յո… Դու ասացիր` չորս հազար, և երկու անձնագիրը…

ԲՈՐԻՍ – Ոչ, ոչ, Կատերինա: Այս անձնագրի համար` ևս չորս հազար ֆունտ:

ԿԱՏԵՐԻՆԱ – Յո:

ԱՆԴՐԱՇ - (Կատերինային): Նա ի՞նչ է ասում:

ԿԱՏԵՐԻՆԱ – Նա շատ փող է ուզում:

ԱՆԴՐԱՇ – Շատ փո՞ղ: Ոչ: Հետույք… (Թքում է, Բորիսը բարձրացնում է բռունցքը, որպեսզի հարվածի):

ԴԻՔ – Բորիս, դուք հազի դեմ որևէ բան չունե՞ք:

ԹՈՄ – Բորիս, ներեցեք… (Բորիսը շրջվում է, Թոմը մեկ քայլ ընդառաջ է գալիս): Իսկ չի կարելի, որպեսզի հազարը հիմա, մնացածը` հետո: (Ձեռքը գրպանն է տանում, որպեսզի դրամապանակը հանի, սակայն Բորիսը հանում է ատրճանակը):

ԲՈՐԻՍ – Ոչ ոք տեղից չշարժվի: (Բորիսն ատրճանակը պահում է Կատերինայի վրա, Կատերինան իր հետևն է պահում ծերուկին: Թոմը թաքնվում է Դիքի թիկունքում: Բացվում է խոհանոցի դուռը և մտնում է Հարրին` բերելով ծանր սայլակը):

ՀԱՐՐԻ – Քո անիծյալ ֆուրգոնը չի շարժվում տեղից: (Կանգ է առնում, փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում): Օօօօ…

ԹՈՄ - (կեղծ ուրախությամբ): Հարրի: Ահա և իմ եղբայր Հարրին, պարոն Բորիս: Իսկ այս ջենտլմենը Բերեզովսկին է, ավելի ճիշտ` Մերինոսկին… Մի խոսքով, միստր Դոստոևսկու հայրենակիցը… Մենք այստեղ ֆինանսական որոշակի խնդիրներ ունենք…

ԲՈՐԻՍ - (ատրճանակի փողը պարզում է Թոմին): Լռիր: (Կատերինային): Ուրեմն այսպես, չկա փող, չկա անձնագիր: (Անձնագիրը դնում է պայուսակի մեջ):

ԿԱՏԵՐԻՆԱ – Չկա՞…

ԲՈՐԻՍ – Հետ դարձ դեպի Կոսովո, չէ:

ԿԱՏԵՐԻՆԱ – Կոսովո… չէ…

ԱՆԴՐԱՇ – Կոսո՞վո…

ԲՈՐԻՍ - (ժպտալով): Դա ախր ձեր հայրենիքն է:

ԴԻՔ – Նրանք երազում էին այստեղ նոր հայրենիք գտնել:

ԲՈՐԻՍ – Նոր հայրենիքի համար` ևս չորս հազար ֆունտ: (Կտրուկ դառնում է դեպի Կատերինան, որը փեշի տակից հանել է դանակը: Բորիսը բռնում է նրա ձեռքը, շրջում: Դանակն ընկնում է հատակին: Բորիսն այն բարձրացնում է): Փոքրիկ աղջիկներին արգելվում է խաղալ սուր առարկաների հետ:

ԹՈՄ - (մեքենաբար): Իսկ դուք, պարզվում է, գիտեք որդեգրման առաջին կանոններից մեկը:

ԲՈՐԻՍ – Լռել: Փողը չլինի` կվերադառնաք Կոսովո: Իհարկե, անդամահատված տեսքով:

ԹՈՄ – Բայց նրանք այլևս փող չունեն:

ԴԻՔ – Ամաչեք մի քիչ: Դուք առանց այն էլ նրանց մինչև վերջին թելը թալանեցիք:

ՀԱՐՐԻ - (պաթոսով): Սպասեցեք: Լսեցեք ինձ: Թոմ և Դիք, դուք պատրա՞ստ եք ինչ-որ քոսոտ չորս հազարի համար վտանգել երկու կյանք: Ամոթալի ժլատներ: Տվեք Բորիսին նրա չորս կտորը, ու գործն ավարտենք:

ԹՈՄ, ԴԻՔ – Բայց որտեղի՞ց…

ՀԱՐՐԻ – Ինչպե՞ս` որտեղից, հենց այս պարկից:

(Ցույց է տալիս պարկը, որն ընկած է սայլակի վրա: Բոլորը նայում են սայլակին: ): Ես բան եմ ասում: (Բորիսին): Մենք հենց նոր մի խմբաքանակ հերոինի հարց ենք լուծել: Երկու հարյուր տոնա: Կանխավճարն այս պարկում է:

Բորիսն ուշադիր նայում է Հարրիին: Տատանվելով, Բորիսը մի ձեռքով վերցնում է պարկն ու նետում հատակին: Հարրին նրա թիկունքում եղբայրներին ցույց է տալիս մեծ մատը: Բորիսն ատրճանակը պահում է եղբայրների վրա և ստիպում նրանց նստել բազմոցին: Ապա ատրճանակը դնում է սեղանին, վերևից վերցնում է պարկը, հանում դանակն ու կտրատում: Այս ամբողջ ընթացքում Հարրին արտասանում է իր մենախոսությունը:

ՀԱՐՐԻ – Առաջ, Բորիս: Դու սա վաստակել ես: Վերցրու քո մասն ինչպես Վենետիկյան վաճառականը: Այնտեղ ամեն տեսակի վալյուտա կա. Ֆունտ ստեռլինգ, դոլար, եվրո, կրոն, բոլորը շատ կանոնավոր ձևով հաշվված ու ծալած: Վերցրու, մի ամաչիր:

ԲՈՐԻՍ - (հետից զզված): Թուհ…

Դիքն ու Կատերինան անսպասելիորեն Բորիսի գլուխը մտցնում են պարկի մեջ: Թոմն ու Հարրին արագ բարձրացնում են պարկը` այն իջեցնելով մինչև Բորիսի ծնկները: Գոտկատեղի մոտ ամուր կապում են: Ամեն կողմից սկսում են հարվածել Բորիսին և գոռալ: Այս ընթացքում սենյակ է մտել Դաունզը:

ՀԱՐՐԻ - (նկատում է Դաունզին): Չաո… չաո…

ԴԱՈՒՆԶ - Ես եկել եմ հայտնելու, որ միսիս Փոթերը, ջանալով շրջվել, խփել է ձեր ֆուրգոնին, որից թափվել են չմաքսազերծված մի քանի արկղ կոնյակ և ծխախոտ: (Դադար): Հենց սա էի ես ուզում ձեզ ասել: Իսկ այժմ (ցույց տալով պարկը) ինձ շատ է հետարքրում այս ինքնաշարժվող պարկը, որը, չգիտես ինչու, դադարեց շարժվել: Ես ձեզ եմ դիմում, Թոմաս, Բինգլի, Բրեդֆորդ Քերվուդներ: Օքեյ, օքեյ: Թոմաս, սկսենք ձեզանից: Ո՞վ է այս պարկում:

ԹՈՄ – Մի շատ վտանգավոր տիպ: Նա մեզ սպառնում էր ատրճանակով: (Դիքը Դաունզին է տալիս ատրճանակը):

ԴԻՔ – Թույլ տվեք զեկուցել, դրա վրա այս տիպի մատնահետքերեն են: Ինչպես նաև պայուսակի վրա, որը լցված է կեղծ անձնագրերով:

ՀԱՐՐԻ – Ինչպես նաև այլ հանցանշաններ: Մեզ հաջողվեց պարզել, որ ձերբակալվածի անունը Բորիս է:

ԴԱՈՒՆԶ – Ի՞նչ ասացիք, Բորի՞ս:

ԹՈՄ – Ճիշտ այդպես, Բորիս:

ԴԻՔ – Հաստատում եմ, Բորիս:

ՀԱՐՐԻ – Բորիս, միմիայն Բորիս:

ԴԱՈՒՆԶ – Իսկ ազգանու՞նը… Ոչ, չի կարող դա պատահել: Բորիս Մարյինոռոշչինսկին:

ԹՈՄ – հենց այդպես, Մարիոսկի…

ԴԻՔ – Նա հենց այդպես էլ ներկայացավ` Բերեզովսկի…

ՀԱՐՐԻ – Ես էլ եմ ասում` Բորիս Դոստոևսկի:

ԴԱՈՒՆԶ – Սա ողջ Բրիտանիայում ռուսական մաֆիայի պարագլուխն է:

ԴԻՔ – Ինչ եք ասու~մ…

ԹՈՄ – Հիմա թույլ կտա՞ք, որ հորեղբայր Բերտը տուն ուղեկցի իմ առաջին կնոջը:

ԴԱՈՒՆԶ – Եթե նրանք Բորիսի հետ որևէ առնչություն չունեն, ապա խնդրեմ:

ԴԻՔ – Իհարկե, չունեն: (Թոմն Անդրաշին հրում է դեպի բազմոցը):

ԹՈՄ – Բարի ճանապարհ, հորեղբայր Բերտ, ու սա էլ չմոռանաս: (Պայուսակից հանում է երկրորդ անձնագիրն ու տալիս Անդրաշին):

ԱՆԴՐԱՇ – Շնորհակալություն, շնորհակալություն... (Անձնագիրը սեղմում է կրծքին: Թոմը պայուսակից հանում է ծրարը):

ԹՈՄ – Ադրիատիկա, ահա քեզ տաքսու փող:

ԿԱՏԵՐՆԱ – Տաքսու փո՞ղ... (Թոմը ծրարը դնում է նրա ափի մեջ: Կատերինան ծիծաղելով ամուր գրկում է նրան: Դաունզը բարձրացնում է հայացքը):

ԴԻՔ – Առաջին կինը դեռ խելագարի պես սիրում է նրան:

ԿԱՏԵՐԻՆԱ – Բայ, բայ, Դիք, բայ, բայ, Հարրի:

ԱՆԴՐԱՇ – Բայ, բայ...

(Կատերինան և Անդրաշը հերթով գրկախառնվում են բոլորի հետ, համբուրում և գնում):

ՀԱՐՐԻ – Ահա և նախաքննությունը մոտեցավ իր ավարտին:

ԴԱՈՒՆԶ – Ջենթլմեններ, ես ձեզ դեռ մի փոքրիկ հարց էլ ունեմ:

ԹՈՄ – ի՞նչ հարց:

ԴԱՈՒՆԶ – ի՞նչ էր անում Բորիսը ձեր աղբի պարկի մեջ:

ԴԻՔ – Թույլ տվեք ես պատասխանեմ: Ես Թոմից պարտքով վերցրեցի նրա ավտոֆուրգոնը, որպեսզի մեկնեի Ֆրանսիա ուիքենդի: Եվ ահա ես սրճարանում նստած եմ աղջկա հետ, դե, ինչպես գիտենք, սիլի-բիլի, բան-ման... պատրաստվում են այդ աղջկան տանել հյուրանոց, մեկ էլ տեսնեմ` մեքենան չկա: Հենց այս տիպը: Մեքենան ողողել էր չմաքսազերծված ապրանքով և ուղիղ դեպի Լոնդոն...

ԴԱՈՒՆԶ – Իսկ ինչպե՞ս նա ձեզ վերադարձրեց առևանգված մեքենան:

ԴԻՔ - (Թոմին): Դու խոսիր, Թոմ:

ԹՈՄ - (դրամատիկ երանգով): Նա որոշել էր, թե մեր տունը շատ հարմար տեղ է...

ԴԱՈՒՆԶ – Ինչի՞ համար:

ԹՈՄ – Որպեսզի այստեղ թաքցներ անօրինական վտարանդիներին, որոնց Անգլիա էր բերել:

ՀԱՐՐԻ - (անհանգիստ): Լսիր, իսկ դու համոզվա՞ծ ես...

ԹՈՄ – Բացարձակապես: (Դաունզին): Բորիսը մեզ մի հսկայական հարստություն խոստացավ, եթե մենք նրանց պահեինք այստեղ: Բայց մենք կտրականապես հրաժարվեցինք:

ԴԻՔ – Իհարկե, չէ որ դա հակաօրինական է:

ՀԱՐՐԻ – Մենք ազնիվ քաղաքացիներ ենք:

ԹՈՄ – Այս պարկում էլի ինչ-որ բան կա, ինչը Բորիսը մեզ ցույց չտվեց, բայց ակնարկեց, որ փախստականներից մեկն իրեն չի վճարել և... (Վերցնում է դանակն ու ցույց տալիս, թե ինչպես են կտրում մարդու գլուխը):

ԴԱՈՒՆԶ – Արդյոք չե՞ք ուզում ասել, որ... (ցույց է տալիս, թե ինչպես եմ մարմինը մասերի բաժանում):

ԹՈՄ – Մենք ապացույցներ չունենք, բայց...

ԴԻՔ – Բայց նա ակնարկեց, որ...

ՀԱՐՐԻ – Որ փախստականը, որը հրաժարվել է վճարել...

ԴԱՈՒՆԶ – Լավ, հավաքենք բոլոր հանցանշանները: (Վերցնում է պայուսակը):Ես հանցագործին բաժանմունք կտանեմ: Հրում է սայլակը):

ԹՈՄ - (զարմացած): Սայլակո՞վ:

ԴԱՈՒՆԶ – Քանի դեռ ուշի չի եկել:Թույլ տվեք ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել աջակցելու և կտրուկ քայլերի չդիմելու համար:

ԹՈՄ – Միշտ պատրաստ ենք աջակցել:

ԴԻՔ – Միշտ պատրաստ:

ՀԱՐՐԻ – Քանի դեռ բաբախում են մեր սրտերը:

ԴԱՈՒՆԶ – Մեր հասարակությունը ձեզ նման ազնիվ մարդկանց պահանջն ունի: (Դաունզը բռնում է սայլակը: Դադար: Դաունզը գնում է):

ԹՈՄ – Ահա և վերջ: (Նստում է բազմոցին և բռնում գլուխը):

ԴԻՔ – Տեր Հիսուո Քրիստոս: (Վռունցքը բարձրանում է վերև):

ՀԱՐՐԻ – Մենք սա արեցինք:(Այծի նման թռչում է):

ԴԻՔ - (Թոմին): Դու ամենալավ ստախոսն ես:

ՀԱՐՐԻ – Մեր ողջ ընտանիքում:

Թոմը նայում է նրանց և հանկարծ մռնչում:

ԹՈՄ – Լռե~լ.... (Դիքն ու Հարրին լռում են): Ես մնացի առանց երեխայի: Եվ, հավանաբար, առանց Լինդայի...

Գալիս է Փոթերը` բերելով Լինդային:

ՓՈԹԵՐ – Դե օգնեք նրան: Սիրտը խառնում է:

ԼԻՆԴԱ – Եթե դուք մեզ երեխա չտաք, ինքս կծնեմ:

ՓՈԹԵՐ – Հենց այդպես միանգամի՞ց:

ԹՈՄ – Իմ խեղճ աղջիկ, ներիր ամեն ինչի համար:

ԼԻՆԴԱ – Ինչու՞ խեղճ: Ես բնավ էլ խեղճ չեմ: Թոմ, ես երջանիկ եմ:

ԹՈՄ – Երջանկությունի՞ց է սիրտդ խառնում:

ԼԻՆԴԱ – Իհարկե, Ես հենց նոր բժշկի մոտ էի: Նա ասաց, որ հղիության վաղ շրջանում նման բաներ լինում են: Բժիշկը համոզված է, որ ես հղի եմ:

ԹՈՄ – Թանկագինս, ես հայր կդառնամ:

ԼԻՆԴԱ – Սիրելիս, իսկ ես մայր:

ԼԻՆԴԱ, ԹՈՄ – Մենք փոքրիկ կունենանք:

ԴԻՔ – Իսկ քավոր, եթե թույլ տաք, Բորիսը...

ՀԱՐՐԻ – Մարյինոռոշչինսկին... Ծափահարեք, ես ասացի դա:

ԴԻՔ – Դու ցնդեցի՞ր...

ՀԱՐՐԻ – Ոչ: Թոմ, Լինդա, լսեցեք ինձ, Փոքր եղբորը: Երեխան պետք է մեծանա սեփական տան մեջ: Ինձ մոտ հանճարեղ միտք հղացավ: Մյուս շաբաթ մեր դիահերձարան սպասվում է թարմ նյութի մատակարարում...

ԴԻՔ – Այևս ոչ դա... (Փակում է Հարրիի բերանը):


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ


ՎԵՐՋ
















12345678910111213141516171819202122232425262728293031
    Դիտվել է 990 անգամ
    12