Ս. Ալեքսեևիչ «Յուրաքանչյուր կիրակի և յուրաքանչյուր օր դուրս են գալիս փողոց»09.10.2020
Ռուսական «Տեատրալ» հանդեսը հրապարակել է բելոռուս գրող, նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսեևիչի հասարակությանն ուղղված դիմումը, որը «Թագլուրը» ներկայացնում է թարգմանաբար:
«Համակարգող խորհրդի նախագահության անդամ իմ գաղափարակից-բարեկամներից ոչ մեկը արդեն չի մնացել: Բոլորը կամ բանտում են կամ դուրս են նետվել արտասահման: Այսօր վերցրեցին վերջինին, Մաքսիմ Զնակին:
Սկզբում մեզնից առևանգեցին երկիրը, առևանգում են մեզնից լավագույներին: Բայց մեր շարքերից դուրս պոկած մերոնց փոխարեն կգան հարյուրավոր նորերը: Համակարգող խորհուրդը չի ապստամբել: Ապստամբել է երկիրը: Ես ցանկանում եմ կրկնել այն, ինչ ասում եմ միշտ: Մենք չենք նախապատրաստել հեղաշրջում: Մենք ցանկացել ենք թույլ չտալ մեր երկրում պառակտում: Մենք ցանկացել ենք, որպեսզի հասարակության ներսում սկսվի երկխոսություն: Լուկաշենկոն ասում է, որ չի խոսելու փողոցի հետ – իսկ փողոցը, դա հարյուր հազարավորավոր մարդիկ են, որոնք յուրաքանչյուր կիրակի և յուրաքանչյուր օր դուրս են գալիս փողոց: Սա փողոց չէ: Սա ժողովուրդն է: Մարդիկ դուրս են գալիս փողոց իրենց փոքրիկ երեխաների հետ, որովհետև նրանք հավատում են, որ իրենք կհաղթեն:
Նաև ես ցանկանում եմ դիմել ռուսական մտավորականությանը, դա անվանենք այդպես ըստ հին սովորության: Ինչու եք դուք լռում: Մենք միայն հազվադեպ օժանդակող ձայներ ենք լսում: Ինչու եք դուք լռում, երբ տեսնում եք, թե ինչպես են տրորում փոքր, հպարտ մի ժողովրդի: Մենք դեռ կրկին ձեր եղբայրներն ենք:
Իսկ իմ ժողովրդին ես ցանկանում եմ ասել, որ ես քեզ սիրում եմ: Ես հպարտ եմ քեզնով:
Ահա, կրկին, ինչ-որ անհայտ մեկը զանգում է դուռս...»
Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2