5-ամյա ընդմիջումից հետո երգեց «Սիրային ըմպելիքը»12.18.2013
2013թ.-ին Սանկտ-Պետերբուրգի Միխայլովյան թատրոնը նշեց իր 180-ամյակը: Այդ մասին հաղորդում է «vesti.ru»-ն:
Չնայած այդ տարիքին, այնուամենայնիվ, մշակութային օջախը շարունակում է իր գործունեությունը երիտասարդին հատուկ եռանդով ու ներշնչմամբ, ասել է թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կեխմանը:
«Մենք շատ գոհ ենք, մեր բոլոր ծրագրերը իրականացվել են: Անշուշտ, թատրոնի ողջ կոլեկտիվն աշխատում էր այն նպատակով, որ մենք լինենք առաջատարների շարքում»,-ասել է Կիխմանը: Նա ընդգծել է, որ առաջատարների ցանկում հայտնվելը ինքնանպատակ չէ, ավելի կարևորը սեփական ուղիով գնալն է:
Իրենց նվաճումների մեջ տնօրենը առանձնացրել է Վասիլի Բարխատովին օպերային թատերախմբի ղեկավար նշանակվելը, Դենիել Բարենբոյմի հյուրախաղերը, Ֆրանչեսկո Մելի կատարած այցը, ով 5-ամյա ընդմիջումից հետո երգեց «Սիրային ըմպելիքը»: