«Եվրատեսիլ 2021»֊ին Հայաստանը չի մասնակցի03.05.2021
Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային հերթական մրցույթին, որը տեղի է ունենալու 2020թ֊ի մալիսին՝ Նիդերլանդների մայրաքաղաք Ռոտերդամում։ Այդ մասին «ՏԱՍՍ․֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Ռուսական պետական լրատվական գործակալությունը հղում անելով «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող հանրային հեռուստատեսության Facebook֊ի պաշտոնական էջին, հայտնում է, որ որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկումներից հետո։ «Տեղ գտած իրադարձությունները, ժամանակի պակասը և մյուս օբյեկտիվ հանգամանքները անհամատեղելի են Հայաստանը երգի մրցույթում անհրաժեշտ մակարդակով ներկայացնելուն»,֊ նշված է Հայաստանի հանրային հեռուստատեսության համացանցային սոցիալական էջում։
«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 22-ին։
Ավելի վաղ, Արցախում թուրք֊ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի պատճառով , Հայաստանը հրաժարվել էր մասնակցել մանկական «Եվրատեսիլ 2020»֊ին, որը կայացել է 2020 թ․֊ի նոյեմբերին, թեև դրանից առաջ ազգային եզրափակիչ մրցելույթներն անցկացնելուց հետո, դեռ մինչև պատերազմը, արդեն ընտրված էր թե այդ մրցույթի մասնակիցը՝ Աթենա Մանուկյանը և թե նրա կողմից ներկայացվելիք «Chains On You» երգը։
Հավելենք, որ թվով 65֊րդ մանկական «եվրատեսիլը», որը պետք է կայանար հոլանդական նույն քաղաքում՝ Ռոտերդամում՝ 2020թ․֊ի մայիսի 12-16-ը, չկայացավ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Այս թեմայով այլ հղումներ-1