Ֆիլհարմոնիկ նվագախմբի պարգև պիտի հասներ նաև Ադոլֆ Հիտլերին12.24.2013
Երաժիշտ-նացիստներին երբեմնի տրված պարգևները չեղյալ կհամարվեն և ետ կպահանջվեն: Այդ մասին հաղորդում է «kulturologia.ru»-ն:
Այսպիսի որոշում է կայացրել Վիենայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Այս նախադեպային վճիռը կայացնելու իմաստը կայանում է այն բանում, որ նացիստական Գերմանիայի գոյության ժամանակաշրջանում ծագումով գերմանացի որոշ պաշտոնյաներ ստացել են պարգևներ երաժշտության ասպարեզում: Այդ պարգևներին արժանացող երաժիշտներին պարտադիր տրվում էին հուշանշաններ, Վիենայի ֆիլհարմոնիայի մատանիներ և կնիքներ:
Այսօր այդպիսի պարգևները բարձր են գնահատվում երաժշտական աշխարհում և հանդիսանում են երժշտության ասպարեզում մեծ ձեռքբերումների վկայություններ:
Գերմանացի երաժիշտներին պարգևները տրվել են 1940-1945թթ.-երի ընթացքում: Նման պարգևների են արժանեցել ծագումով գերմանացի մեկ տասնյակից ավելի երաժիշտներ: Նրանցից յուրաքանչյուրը եղել է նացիստական ռեժիմի կողմից ընդունելի թեկնածու: Դրան զուգահեռ, վիենական նվագախմբից հեռացվել են ազգությամբ հրեա 13 երաժիշտ:
Թեև այս դեպքերը կարելի է դասել վաղուց անցած ժամանակներին, բայց Վիենայի ֆիլհարմոնիան որոշել է վերականգնել արդարությունը, քանի որ հաշվի առնելով այն ժամանակվա քաղաքական իրադրությունը, ժամանակակից հանձնաժողովի անդամները կասկածում են, որ գերմանացիները պարգևատրվել են ըստ արվեստում ունեցած իրենց արժանիքների:
Կարևոր դրվագ է այն հանգամանքը, որ պարգևատրված գերմանացիներից յուրաքանչյուրը եղել է նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամ և զբաղեցրել է որևէ կարևոր պաշտոն: Այսպես օրինակ, պարգևատրված Բալդուր ֆոն Շիրախը եղել է Վիենայի նահանգապետը: Նրա ոչ երաժշտական արարքներից կարելի է համարել տասնյակ հազարավոր հրեաների տեղահանությունը, որը ինքը՝ Շիրախը անվանել է «ներդրում եվրոպական մշակույթի մեջ»:
Ֆրիդրիխ Ռայները նույնպես զրկվել է պարգևից, ով 40-ականներին եղել է «ԷսԷս»-ի առաջնորդներից մեկը:
Արթուր Զեյսս-Ինքվարտը եղել է ֆյուրերի մինիստրների խորհրդի անդամ: Նյուենբերգյան դատավարության ժամանակ նա դատապարտվել է մահապատժի: Այս և մյուս «երաժիշտները» զրկվել են նվագախմբի պարգևներից:
Ըստ որոշ տեղեկությունների ֆիլհարմոնիկ նվագախմբի պարգև պիտի հասներ նաև Ադոլֆ Հիտլերին, սակայն որևէ փատաթղթային հիմնավորում այդ մասին չի հայտնաբերվել: