Ստրադիվարիուսի գաղտնիքը բացահայտված է08.24.2021
Գիտնականները բացահայտել են միջնադարի իտալացի հայտնի վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած երաժշտական գործիքների յուրահատուկ հնչողության գաղտնիքը։ Այդ մասին «dailymail.co.uk»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Այս բացահայտումն իրականացրած աշխատանքային խմբում ընդգրկված է եղել նաև Ջոզեֆ Նագիվարին, որը դեռ 40 տարի առաջ կարծիք էր հայտնել, որ Ստրադիվարիուսի ջութակների յուրահատուկ հնչողությունը ունի քիմիական ծագում։ Այդ հիպոթեզը այժմ հաստատվել է։
Գիտնականները պարզել են, որ միջատներից գործիքները պաշտպանելու համար, դրանց համար նախատեսված փայտը հագեցրել են հատուկ քիմիական խառնուրդներով, որոնց բաղադրության մեջ եղել են բորակ, պղինձ, կալցիումի հիդրօքսիդի լուծույթ, ցինկ, քրոմի, երկաթի կամ ամոնիումի, ալյումինի ծծմբաթթվային աղ։
Նագիվարին նշել է, որ, հավանաբար, վարպետ֊գործիքագործները հասկացել են, որ աղերը, որոնք օգտագործել են, փայտին տալիս են լրացուցիչ մեխանիկական ամրություն և ակուստիկ առավելություններ։ Նրանք իրենց մեթոդները գաղտնի են պահել, քանի որ այն ժամանակ դեռ չէր գործում պատենտավորման հնարավորությունը, որը կպաշտպաներ իրենց հեղինակային իրավունքները։
Նա նաև ընդգծել է, որ դեռ կպահանջվեն նոր ուսումնասիրություններ, որպեսզի լիովին պարզաբանվի այս խնդիրը։