Ռուսաստանի մայրաքաղաքը կունենա իր «Էրմիտաժը»09.30.2021
Մոսկվայում նախատեսվում է բացել Սանկտ֊Պետերբուրգի նշանավոր Էրմիտաժի մասնաճյուղ։ Ըստ այս մտահղացման այդ համալիրը կհայտնվի Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող նախկին ԶԻԼ գործարանի տարածքում։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը։
Թանգարանի շենքում կտեղադրվեն ցուցասրահները, ծառայողական և հասարակական տարածքները, ինչպես նաև լրացուցիչ, դրանց կից, կկառուցվի մեկ հարկանի պատկերասրահ, որի նախագիծը արդեն համաձայնեցված է համապատասխան քաղաքային ծառայությունների հետ։
Խորանարդի ձև ունեցող պատկերասրահի ճակատային հատվածները, ըստ Մոսկվայի փոխքաղաքապետներից մեկի, իրենցից ներկայացնում են մետաղական կառուցվածքներից պատրաստված ցանց՝ պղնձի ոճավորմամբ։ Այցելուն, մտնելով ներս, կհայտնվի բազմաթիվ միջնահարկերով ապակեպատ տարածության մեջ, որտեղ տեղադրված կլինեն խոշոր չափեր ունեցող ցուցանմուշներ։ Այստեղ կգործի նաև խորհրդակցությունների դահլիճ, ռեստորան և ինտերակտիվ գոտի։
Ցուցասրահները կլինեն 2-5֊րդ հարկերում։
Դահլիճների ներքին հարդարումը կարվի բնափայտիով՝ բետոնի, ապակու և չժանգոտվող պողպատի համադրությամբ։ 5֊րդ հարգում կլինի բացօթյա տեռաս։
Ավելացնենք, որ մոսկովյան Էրմիտաժի մասնաճյուղի նախագծի հեղինակը ամերիկացի ճարտարապետ Հանի Ռաշիդն է, որի վրա նա սկսել է աշխատել 2015թ․֊ից։
Մոսկվայի այս նոր մշակութային համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024թ․֊ին։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: