Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էքսկուրսիաներ TikTok Live ձևաչափով՝ երեք առաջնակարգ թատրոններում

11.24.2021


Այսօրվանից, նոյեմբերի 24֊ից, Մոսկվայի «Փոքր» «Մարկ Զախարովի Լենկոմ» և Պետերբուրգի «Մարինյան» թատրոնները TikTok սոցիալական ցանցում սկսում են վիրտուալ էքսկուրսիաների շարք, որոնց ընթացքում հանդիսատեսները կարող են տեսնել բեմադրությունների նախապատրաստական աշխատանքներ և լինել անդրկուլիսներում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «/teatral-online.ru»֊ին։

TikTok Live ձևաչափի եթերում օգտատերերը էքսկուրսիայի ընթացքում կիմանան թե ինչ է կատարվում թատրոնների կուլիսներում ներկայացումից առաջ, ինչպես են դերասանները նախապատրաստվում բեմելին։

«Մենք առաջարկում ենք երիտասարդներին ծանոթանալ թատրոնին անսովոր, զվարճալի և ուսուցողական ձևաչափով»,֊ նշել է «Փոքր» թատրոնի տնօրեն Թամարա Միխայլովան։ Նա նաև ընդգծել է, որ այդ ծրագրի շտջանակներում կներկայացվի նաև իրենց թատրոնի պատմությունը, ստեղծագործական գործընթացը։

Այսօր Սանկտ֊Պետերբուրգի «Մարինյան» թատրոնը վիրտուալ տիրույթում կներկայացնի Ջուզեպե Վերդիի «Պարահանդես֊դիմակահանդես» օպերայի նախապատրաստական աշխատանքները։ Բացի այդ հանդիսատեսը հնարավորություն կունենա այցելել թատրոնի նոր բեմ, կուլիսներ, դերասանների դիմահարդարաններ և, նույնիսկ մեներգիչների հանդերձարաններ։

Հաջորդ օրը «Մարկ Զախարովի Լենկոմ» թատրոնում վիրտուալ էքսկուրսիան հանդիսատեսներին կուղեկցի միասին հետևելու «Վա բանկ» բեմադրության նախապատրաստությանը, իսկ մի փոքր ավելի ուշ TikTok Live կտեղափոխվի «Փոքր» թատրոն՝ ներկա գտնվելու իտալացի դրամատուրգ Էդուարդո Ֆիլիպոյի «Ծննդյան տոները Կուպելոյի տանը» ներկայացման նախապատրաստական աշխատանքներին։

Այս երեք ռուսական առաջնակարգ թատրոններում վիրտուալ էքսկուրսիաները կշարունակվեն մինչև նոյեմբերի 28֊ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 618 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ